France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank Privilege Banking: IDBank's offer for the premium services fans «Transformation of the future»: TEDxMoskovyanStSalon conference 

Հայ-գերմանական արշավախմբի ստացած տվյալները նոր լույս են սփռում Արտաշատ մայրաքաղաքի գործընթացների վրա

Culture

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքաղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապարհով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։

«2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 և 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I - Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ և մի շարք դամբարաններ (Նկ. 2)։ Բլրի հյուսիսային մատույցներում շուրջ 0,5 կմ երկայնքով հայտնաբերվել են մեր տարածաշրջանում եզակի հռոմեական ակվեդուկի՝ կամրջային ջրատարի զանգվածեղ հիմքերը (Նկ. 3)։ Բլրից հարավ ընկած դաշտավայրում ուսումնասիրվել են ավելի քան 500 քմ տարածքով մոնումենտալ ուրարտական հասարակական կառույցի երկու հատվածները (Նկ. 4)։ 2023 թ-ին սկսված 17-րդ բլրի պեղումներով բացահայտվեցին Ք. ա. I - Ք. հ. I դդ. արտադրական և բնակելի համալիրների ավերակներ, ինչպես և Ք. հ. II-III դարերին թվագրվող մոնումենտալ կղմինդրածածկ մի կառույց, հատակին՝ փայտե տախտակամածի այրված գերաններով (Նկ. 5), որոնց ուսումնասիրությունը կշարունակվի առաջիկայում»,- ասաց արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։

Անտիկ Հայաստանի երրորդ մայրաքաղաք Արտաշատը, որը հաջորդել է Արմավիրին և Երվանդաշատին, հիմնադրվել է Ք. ա. 180-ական թթ-ին Արտաշես Ա-ի կողմից և որպես երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն գործել է մինչև Ք. հ. V դ-ի կեսերը։ Քաղաքի հիմնական կառուցապատման կորիզը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերի տարածքում, Խոր Վիրապի 17 բլուրների վրա (Վերին քաղաք) և հարակից դաշտավայրում՝ մինչև Արաքսի ափը (Ստորին քաղաք), շուրջ 600 հա ընդհանուր տարածքով։ Արտաշատ հնագիտական հուշարձանը՝ քաղաքային արվարձանով և դամբարանադաշտերով, զբաղեցնում է Լուսառատ - Փոքր Վեդի - Տափերական - Շիրազ գյուղերի միջև ընկած դաշտավայրի զգալի մասը՝ ընդգրկելով շուրջ 3000 հա տարածք։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն Արտաշատում պեղումներ են իրականացնում 1970 թ-ից։ Ըստ հնագիտական տվյալների՝ բնակությունն Արտաշատի տարածքում սկիզբ է առել դեռևս Ք. ա. V հազարամյակում։ Վաղ երկաթի դարաշրջանում (Ք. ա. XI-IX դդ.) այստեղ գործել է խոշոր բնակավայր, որի կործանումից անմիջապես հետո՝ մեծ ուրարտական քաղաք։ Անտիկ դարաշրջանի բուռն ծաղկումից (Ք. ա. II - Ք. հ. V դդ.) հետո կյանքը հուշարձանի տարածքում շարունակվել է մինչև Ք. հ. XV դ-ը։

«2003 թ-ից ընթանում են Արաքսի ափին տեղակայված «Գետամերձ թաղամասի» պեղումները, որտեղ բացվել են հունահռոմեական ոճով կառուցված տաճարի ավերակներ, խճանկարներով զարդարված բաղնիքային համալիր, որմնանկարներով բնակելի կառույցներ»,- ասաց Մկրտիչ Զարդարյանը (Նկ. 1)։

Արտաշատի Փոքր Վեդի գյուղին հարող տարածքն ուսումնասիրվել է նաև հայ-լեհական հնագիտական ծրագրի շրջանակում (ՀԱԻ – Վարշավայի համալսարան)։ Ծրագիրն ուղղված է եղել գիտական արդի միջոցների կիրառմամբ Հռոմի Տրայանոս կայսեր Ք. հ. 116 թ-ի արձանագրության հայտնաբերման տարածքի հետազոտմանը։

«Արտաշատի հետազոտման արդյունքներին են նվիրված հինգ մենագրություն և շուրջ հարյուր հոդված՝ հրատարակված Հայաստանում և արտերկրում», - ասաց Մկրտիչ Զարդարյանը։

Նա նշեց, որ չնայած Հայաստանի պատմության և մշակույթի ասպարեզում իր բացառիկ նշանակությանը, այս հուշարձանի պահպանության ներկայիս վիճակը մտահոգիչ է։ «Նրա դաշտային մասերը շարունակաբար ավերվում են գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների ու ավազահանության ընթացքում։ Բլուրների լանջային տարածքը հիմնովին խաթարվում է տարեցտարի աճող Խոր Վիրապի գերեզմանոցի կողմից։ Հատուկ մտահոգության առարկա է վերջին տարիներին ակտիվացած գանձախուզությունը, ինչի հետևանքով շարունակաբար ավերվում են բուն քաղաքի թաղամասերը»,- ասաց Մկրտիչ Զարդարյանը։ Ըստ նրա՝ հին Արտաշատ հուշարձանի պատշաճ պահպանությունը հնարավոր է ապահովել նրա հիմնական տարածքի՝ 17 բլուրների և հարակից դաշտավայրի, հնագիտական արգելոցի սահմաններում ընդգրկման և այդ կարգավիճակին պատշաճ վերահսկման միջոցով։

Պատկերների ցանկ

Հին Արտաշատի Գետամերձ թաղամասի համայնապատկերը

Արտաշատի #13 բլրի կարասային դամբարանը և նրա որոշ գտածոները

Արտաշատի հռոմեական ակվեդուկի հիմնամույթերը

Արտաշատի ուրարտական դահլիճի մագնիսամետրիկ հատակագիծը և նրա պեղված հատվածները (տեղամաս 11, 14)

Արտաշատի #17 բլրի մոնումենտալ կղմինդրածածկ կառույցը և նրա այրված տախտակամածի գերանները։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024