Հայերեն
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» 

1 զոհ, 1 վիրավոր Գեղարքունիքում. ինչ է կատարվել իրականում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Երեկ՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այն տեղի չէր ունենա, եթե ՀՀ Ներքին գերծերի նախարարության ոստիականության Վարդենսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ, տիրապետեին օպերատիվ իրավիճակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացավել, որ Վարդենիսի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից Վարդենիսի բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները նրանց հայտնում են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Փոքր Մասրիկ գյուղի բնակիչներ 41-ամյա Վասիլ Լալայանն ու 37-ամյա Արա Լալայանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են:

Կարճ ժամանակ անց Ա. Լալայանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահանում է, իսկ Վ. Լալայանին Վարդենիսի բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա տեղափոխում Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» հոսպիտալ:  

Մինչ ոստիկանության Գեղարքունիքի մարզայն վարոչւթյունը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մուրադյանի գլխավորությամբ փորձում էին պարզել՝ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել սպանությունը, օպերատիվորեն Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզում են որոշ հանգամանքներ:

Ըստ Քրեական ոստիկանության ստացված տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում Արփունք –Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան հարևանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որին մասնակցել են Արփունք գյուղի բնակիչներ 45-ամյա Անդրանիկ Հովսեփյանը, նրա որդիները՝ նույն գյուղի բնակիչներ 19-ամյա Սերգեյ Հովսեփյանը, 16-ամյա Ա. Հովսեփյանը, վիրավորներ Ա. և Վ. Լալայանները և նրանց եղբայրը՝ 34-ամյա Նորայր Լալայանը:

Նրանց միջև է տեղի ունեցել վիճաբանությունը, որի ընթացքում էլ, ըստ նախնական տեղեկությունների, Ս. Հովսեփյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ա. և Վ. Լալայանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանը:  

Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մարգարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերում են Ս. Հովսեփյանին և բերման ենթարկում ոստիկանության Վարդենիսի բաժին:

Վերջինս խոստովանել է կատարված հանցանքը:

Ոստիկաննեը հայտնաբերել են նաև մասնակիցներից Ա. Հովսեփյանին, ով արդեն Վարդենիսի քննչական բաժին է ներկայացրել ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ Քր.Օրի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Ս. Հովսեփյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները, ովքեր հրաժարվեցին ներկայանալ, ասում էին, որ մասնակիցների մեջ կա ՊՆ ծառայող և այս սպանությունը տեղի չէր ունենա, եթե ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողնրը բաժնի պետի գլխավորությամբ տեղում լինեին, մինչդեռ շատերը գիտեին, որ էս մարդկանց ջուրը մի առվով չի գնում, ու այդ մասին իմացել է նաև Վարդենիսի ոստիկանությունը, ու եթե ոստիկանները լավ աշխատեին, կարող էին կանխել այս միջադեպը, մինչդեռ սպանությունը տեղի ունեցավ, նոր Վարդենիսի ոստիկանությունը թմբիրից արթնացավ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Վրաստանում դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը բացահայտվել էՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումԳյումրիում ծառայող 23-ամյա զինծառայողը կրակել է իր ճակատինՓաստեր, որոնք չեն կարող անտեսվել. Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանին և ԱլիևինԲիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել Ջուր չի լինի որոշ հասցեներում«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվեցՄիայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք ենԱշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025-ինՏարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՍյունիքի մարզում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքըԵրևանում մոտոցիկլի և բեռնատարի բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԱֆրիկայի չորս ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մայրցամաքի բնակչության կեսըԹայվանը ցուցադրում է ամերիկյան նոր Abrams տանկերի հզորությունը Կարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո կոչ է արել Եվրոպային Կիևին ավելի շատ Patriot համակարգեր տրամադրելԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԳազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿՊրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակՄարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը