Հայերեն
Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» 

Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

2020 թվականի պարտությունից հետո թվում էր, թե հանրությունն այլևս չի կարող հանդուրժել դիլետանտ իշխանության գոյությունը և ամեն ինչ կանի նրանց հեռացնելու և Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար։

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կրկին զավթեց իշխանությունը, իսկ նրան ամենաընդդիմադիր քաղաքական ուժերը, խորհրդարանում խմբակցություններ ստանալով, ոչինչ չձեռնարկեցին Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Պարզ ասած, գրեթե 6 տարի Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժը, որը խոստանում էր պայքարել «պադավատների», հովանավորչության, կոռուպցիայի և ամեն ինչի դեմ, ինքը թաղվել է բոլոր այն մեղքերի մեջ, որոնցում մեղադրում էր իր նախկիններին։ Իսկ պատերազմում պարտությունը և Արցախի հանձնումը նույնիսկ չկարողացան խթան դառնալ, որպեսզի հանրային լայն զանգվածները կարողանան ոտքի կանգնել և հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Ո՞րն է, ի վերջո պատճառը, որ մանիպուլյատիվ տարբեր հնարքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասցվել է թմբիրի այնպիսի վիճակում է, որ չի հետաքրքրվում իր վաղվա օրով։ Ընդ որում բարդ է պատկերացնել, թե միայն Փաշինյանի իշխանությունն ունի այնպիսի քարոզչական հմտություններ և այնքան պատրաստվածություն, որ կարողանա նման վիճակի հասցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Ըստ էության, Փաշինյանը հակահայկական իր դրսևորումներում միայնակ չէ, ունի հրաշալի դաշնակից՝ ի դեմս Արևմուտքի։ Մեր տարածաշրջանում Արևմուտքն իր սեփական խաղն է թելադրում, իսկ գործող իշխանությունները, որոնք պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ դրվել են հեռակառավարման վահանակի և արտաքին կառավարման տակ, չափազանց վտանգավոր խաղ են խաղում, ընդ որում վտանգավոր խաղ են խաղում մի քանի ուղղություններով։ Առաջին և գլխավոր ուղղությունը հենց տարածաշրջանային իրողություններն են։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար ավելացնում են իրենց պահանջները Հայաստանից, նորանոր ճնշումների են ենթարկում՝ ընդհուպ պահանջում են Հայաստանից փոխել սեփական Սահմանադրությունը և պարտադրում են իրենց օրակարգը։

Այս օրակարգին, ըստ էության, գործող իշխանությունները ոչինչ չեն հակադրում, ընդհակառակը, փորձում են տարբեր մանիպուլյացիաներով հանրությանը համոզել Սահմանադրության փոփոխությանը՝ այլևայլ քայլերի մեջ։ Մեկ այլ վտանգավոր ուղղություն Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դեմ գործող իշխանությունների ձեռնարկած քայլերն են, ընդ որում Փաշինյանն ինքն էլ բառացիորեն երեկ հայտարարել է, թե մտադրություն չունի դուրս գալու Ռուսաստանի հետ անվտանգային համակարգից, ընդամենը փորձում է դիվերսիֆիկացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Հայաստանը, ըստ Փաշինյանի, չի մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, սակայն աշխատում են հարաբերություններ հաստատել նաև Եվրամիության հետ։

Որոշակի մեղմացում թերևս կարելի է նկատել Փաշինյանի երեկվա և վերջին մի քանի ամիսների հայտարարությունների մեջ, կամ գործող իշխանություններն իրենք էլ հասկացել են, թե ո՞ւր է տանում իրենց քայլերի հերթականությունը, կամ էլ հրահանգ են ստացել արտաքին տերերից՝ առայժմ փոքր-ինչ ավելի մեղմ քաղաքականություն վարել՝ Ռուսաստանին չզայրացնելու համար։

Եվ երրորդ, ամենակարևոր ուղղությունը, որ Փաշինյանն իրականացնում է Հայաստանի դեմ, հենց Հայաստանի քաղաքացուն վերջնականապես դեգրադացնելու, նրա մոտ պետության և հայրենիքի նկատմամբ զզվանք ներշնչելու քայլերն են։ Որքան Փաշինյանը փորձում է տարանջատել պետությունն ու հայրենիքը, այնքան ավելի ու ավելի լուրջ և չափազանց անգնահատելի դիսկուրս է ներմուծում հայ իրականության մեջ՝ դրանով խնդիրներ լուծելով Հայաստանի և հայաստանցու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամաբ՝ Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է։ Իսկ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կլինի անդունդ գլորվելու ամենավերջին քայլը։ Ըստ Արշակ Կարապետյանի մեր տնտեսությունը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ հայկական արտադրանքի ամենամեծ բաժինն իրացվում է այդ շուկայում, կորցնելով այդ շուկան կկորցնենք նաև մեր տնտեսությունը, իսկ դա նրանք չեն հասկանում։

Այսպիսով, գործող իշխանությունը մի ցանկություն ունի՝ իշխանությունը պահել և անձնական շահերն ավելի բարձր են գնահատում, քան Հայաստանի Հանրապետության շահերը, մինչդեռ չափազանց վտանգավոր իրավիճակում է գտնվում Հայաստանը և պետք է օր առաջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հայկ Առաքելյան

Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինԻ վերջո, ո՞վ է գաղտնալսել. «Հրապարակ»Մեսսին երկընտրանքի առաջ էՄյասնիկովը նշել է աղիների քաղցկեղ առաջացնող մթերքներըՄեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակԳտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը