Հայերեն
Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի 

Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է

Հասարակություն

Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

Թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12,5%, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: 

Պրոդուկտին առավել շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով սահմանվել է պարտատոմսերի ձեռքբերման ցածր շեմ՝ նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Ըստ որում, պարտատոմսեր գնել հնարավոր է նաև Converse Mobile հավելվածում՝ մուտք գործելով «+», ապա՝ «Կատարել ներդրում» և հետևելով հրահանգներին:

Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է. «Ուրախ ենք հայտարարել Բանկի նոր B2B և B2C ծառայության մասին: Կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխմամբ ներդրողներին հնարավորություն ենք տալու դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները՝ օգտվելով նոր հնարավորությունից, իսկ թողարկող ընկերություններին՝ տեղաբաշխման արդյունքում ներգրավել միջոցներ, դառնալ ավելի հանրային ու ճանաչելի: Հարկ եմ համարում նաև նշել այս գործընթացի կարևորությունը բորսայական առևտրի աշխուժացման և կապիտալի շուկայի կայացման առումով՝ հաշվի առնելով իրական հատվածի կազմակերպությունների սակավաթիվ թողարկումները: Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող թողարկողների առկայությունն անչափ կարևոր է մեր երկրի ֆինանսական շուկայի համար, ինչով պայմանավորված՝ այսուհետ ակտիվորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»:

«Եվրոթերմ» ընկերությունում նշում են, որ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծ առաջխաղացում է՝ միտված աշխատանքային գործընթացների և կորպորատիվ կառավարման բարելավմանը, զարգացմանը, իսկ երկարաժամկետ առումով՝ նաև ընկերության կազմաիրավական ձևի փոփոխությանը:

«Եվրոթերմ» ընկերության գործադիր տնօրեն Վահե Ղազարյանն ասում է. «Ի սկզբանե «Եվրոթերմ» ՓԲԸ-ի նպատակներից է եղել դառնալ բաց բաժնետիրական ընկերություն։ Արժեթղթերի թողարկումը լավագույն տարբերակներից մեկն է մեր նպատակին մեկ քայլ ավելի մոտ լինելու համար։

Պարտատոմսերի թողարկումները կբարձրացնեն ընկերության տեսանելիությունը և նրա նկատմամբ վստահությունը ֆինանսական շուկաներում, կնպաստեն նոր ներդրումների ներգրավմամբ արտադրության ընդլայնմանն ու կապիտալի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը: Մյուս կողմից, սա ընկերության և մեր պրոդուկտների նկատմամբ հաճախորդների լոյալությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն է»:     

Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում` երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Նշենք, որ Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. և մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են մոտ 489 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները՝ 417 մլրդ ՀՀ դրամ:

Կոնվերս Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է պարտատոմսերի թողարկման ծավալով: 2017թ-ից ի վեր թողարկել է մոտ 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմս, իսկ ներկա պահին Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում է մոտ 19.7 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմս:

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին և շուկայում ներկայանում է «Նոյան», «Մենք» ապրանքանիշներով: Ունի սեփական այգիներ Արմավիրի մարզի Վանանդ և Բագարան գյուղերում։ 

«Եվրոթերմ»-ը ՀՀ-ում հյութերի և նեկտարների, մուրաբաների և բանջարեղենային պահածոների խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկն է։ Արտահանման հիմնական շուկաներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացիԻրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործելԻրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տունՀարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր ԿամենդատյանԱրևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՔարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարիցՍա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՉինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԳերմանիան անցել է վտանգավոր սահմանը․ Asia TimesԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԵրևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԶոհերի թիվը անցել է 80-ից. նրանց մեջ երեխաներ կան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունըՈւկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններինՈւկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով․ Ռադայի պատգամավորԻրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում զnհվել է ավելի քան 6000 մարդ․ ԱրաղչիԵթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԻնչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆԶանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-նԻնչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԳազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՃապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ Իսրայելի հետ 12–օրյա պшտերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԹոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊ն