Հայերեն
Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է. ԿԲ ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Պապիկյանը Կորեայում նաև ատոմակայանի հարցեր է քննարկելու Երևանի օդի աղտոտման սարսափազդու կոնցենտրացիան. «Փաստ» «Այս գործողությունները կարող են նաև շանտաժային տրամաբանություն ունենալ Արևմուտքի հետ հարաբերություններում». «Փաստ» Իրանի ԱԳՆ-ն վերահաստատում է. մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը Տեղի է ունեցել Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզին, կան տուժածներ Պետական գաղտնիքի մասին օրենսդրությունը խախտելու համար պատիժը խստացվում է. խախտումները կքննի ԱԱԾ-ն 

«Զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով». կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս պայծառ և ուրախ էր, համով չարաճճի, հումորով ու ազնիվ: Երբեմն իրեն ասում էի՝ հնարավոր է՝ քո ազնվությունից տուժես: Մենք էինք իրեն այդպիսին դաստիարակել, բայց երբեմն նեղվում էինք իր պարզությունից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ որդին սիրում էր սովորել, խելացի էր: Դպրոցի մասին զրուցելիս մայրիկը մի դրվագ է վերհիշում. «Ուսուցչուհին մի օր ասում է՝ ձեր աչքերը փակեք և պատկերացրեք, որ խնձոր եք ուտում: Բոլորն աչքերը փակում են և իբր իրենց խնձորն են կծում, իսկ Դավիթը զարմացած նայում է ուսուցչուհուն, և նրա հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չես կծում քո խնձորը, ասում է՝ բայց իմ խնձորը որդնած էր: Շատ հումորով էր»: Դպրոցն ավարտելու տարիներին Դավթի հետաքրքրությունը նկատելի էր հատկապես ֆիզիկայի հանդեպ: «Ուզում էր ընդունվել Պոլիտեխնիկ, պարապում էր, ֆիզիկայի հանդեպ այդ ընթացքում սերն ավելի մեծացավ, կար նաև բուհ ընդունվելու համար իր հետ պարապող ուսուցչի գործոնը: Ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի տնտեսագիտության բաժին: Հասցրեց ուսանող լինել: Սիրով դասերի էր հաճախում»:

2020 թ. հունվարի 8-ին Դավիթը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Վեց ամիս ծառայել է Գյումրիում՝ հակատանկային գումարտակում, հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Շատ սիրով պատրաստվեց ու մեկնեց զինծառայության: Ավանից յոթ ընկեր միանգամից նույն տեղը զորակոչվեցին: Դա էլ նպաստեց, որ ավելի հանգիստ վերաբերվի ծառայությանը: Ոչ մի անգամ որևէ բանից չի տրտնջացել, իր բնավորությամբ այդպիսին չէր: Դեռ պատերազմից առաջ մի օր զրուցում էինք, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ է կատարվում երկրում, քաղաքում: Համավարակի շրջանն էր, սկսեցինք զրուցել, պատմեցի բոլորից, նորություններով կիսվեցի իր հետ: «Մա՛մ, ամեն ինչ լավ է, բոլորից տեղյակ եմ, բոլորը լավ են, բայց քանի որ արդեն զինվոր եմ, պետք է մոռանամ քաղաքացիական կյանքը և մտածեմ միայն իմ զինվորական առօրյայի մասին»:

Հետո սկսեց ոգևորված իր զենքի մասին պատմել, հարցրեց՝ մամա՛, գիտե՞ս, թե իմ զենքի անունն ինչ է: Չգիտեի, ասաց՝ ֆագոտ: Արձագանքեցի՝ ֆագոտն ի՞նչ է: «Մամա՛, գուգլը բացի ու կտեսնես, թե քո տղեն ինչ զենքի է տիրապետում»: Հաշվարկներից շատ լավ էր, և իրեն վստահել էին այդ զենքը»: Մայրիկը հիշում է՝ երբ որդուն ինչ-որ քաղցրավենիք պիտի ուղարկեին, պարտադիր պիտի հուշեր՝ տղաներից մեկն այսինչ բանն է սիրում, մյուսն՝ այնինչը, և այսպես շարունակ: «Գիտեմ, որ միայն իմ Դավիթն այդպիսին չէր, բոլոր տղաներն էին կիսվում իրենց ունեցածով»: Մայրիկի ու որդու զրույցները մի տեսակ յուրահատուկ են եղել: Երբեմն-երբեմն Դավիթը սկսել է պատերազմի մասին խոսել: «Այդ օրերին վատ հոգեվիճակում էի, զրուցում էինք, ապրիլն էր, պատերազմի մասին անգամ խոսք չկար: Պատմում էր՝ որ պատերազմ լինի, զինվորն իրեն ինչպես պիտի պահի, որ չպետք է թույլ տա իր զենքը գողանալ, դա թուլության նշան է, դրոշն այնքան կարևոր է, չպետք է թույլ տաս, որ այն տանեն՝ «պատերազմի ժամանակ զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով»: Սեպտեմբերի 22-ին մայրիկը, հայրիկն ու քույրիկը ուղևորվում են Սանասար Դավթին տեսնելու:

«Զրույցի ժամանակ ինձ ցույց է տալիս իր գլխարկն ու ասում, որ այնտեղ թվեր կան գրված, հարցնում եմ՝ ի՞նչ թվեր, Դավի՛թ, «որ պատերազմ լինի, այդ թվերով ինձ պիտի գտնեք»: Հետո գոտին պտտեցրեց. «Տե՛ս, մա՛մ, նույն թվերն էլ այստեղ են գրված: Որ պատերազմի ժամանակ գլխարկիս հետ մի բան լինի, գոտիի թվերով կգտնեն»: Վերադարձանք Երևան: Սեպտեմբերի 25-ին զանգահարեց, իրեն ժամանակ առ ժամանակ գումար էինք փոխանցում, որ անհրաժեշտության դեպքում օգտագործի: Երբ այդ օրը հարցրեցի՝ պապան գումար փոխանցի՞, մերժեց՝ մա՛մ, մեր էլ ինչին է պետք փողը, պետք չի: Այդքանով թեման փակվեց: Այդ ժամանակ Դավիթն արդեն Ջրականի ճանապարհին էր, չնայած ինձ ոչինչ չասաց այդ մասին: Հետո սկսվեց պատերազմը: Ամեն օր խոսել ենք, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, մեզ մոտ հանգիստ է: Նույն խոսքերը, ինչ ասում էին բոլոր տղաները: Դավիթին գտնելուց հետո ամուսինս հանդիպեց իր հրամանատարին, նա շատ բաներ էր պատմել, ասել է՝ քաջ ու հերոս տղա է եղել Դավիթը: Քաջալերել է տղաներին, նրանցից մեկը պատմում է, որ պատերազմի թեժ պահերին հումոր էր անում: Ցուրտ է եղել, չոր խոտերը բերել ու լցրել է իր ու ընկերոջ վրա, որ տաքանան: Ընկերն է նշում՝ նույնիսկ այդ պահին հումոր էր անում, ասում՝ ծղոտների մեջ պառկած ենք»:

Որդու հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 2-ին. «Ինձ մեղավոր եմ զգում, որ թույլ չէի տալիս երկար խոսել, վախենում էի, որ նա կարող է ԱԹՍ-ների համար թիրախ դառնալ: Հարցնում էր՝ մա՛մ ջան, ի՞նչ են ասում մեր մասին, ասում էր՝ մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, դուխդ չգցես»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 4-ին ԱԹՍ-ի հարվածից: «Հոկտեմբերի 2-ից հետո իրենից որևէ զանգ չենք ստացել: Չէինք էլ կարող պատկերացնել, թե նրա հետ ինչ է պատահել, նույն կերպ՝ նաև իր զինակից ընկերները, ասում էին՝ Դավիթը չի կարող զոհված լինել: Չորս ամիս փնտրում էինք նրան: 2021 թ. հունվարի 28-ին իր հրաժեշտի օրն էր: Ի դեպ, մի տեսանյութ կա՝ հունվարի 28-ին Գյումրիի մշակույթի կենտրոնում տղաները պարում են, նրանց մեջ նաև Դավիթն է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկ տարի անց այդ օրն իր համար լրիվ այլ նշանակություն է ունենալու»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին տիկին Կարինեն ուժ է գտել կյանքը շարունակելու:

«Վշտի տարբեր փուլերով եմ անցել ու անցնում: Ինձ ապրելու ուժ տվեց իմ աղջիկը: Մտածել եմ, որ նա իր եղբորն է կորցրել, իր հայրական տան տաքուկ խաղաղությունը: Սկզբում մտածում էի՝ ավելի լավ է չապրեմ, բայց դա մի քանի օր տևեց: Հետո հասկացա, որ ինձ հետ հավասար ու գուցե ինձանից ավելի տանջվում է իմ ամուսինը: Երբ տանն էի փակվել իմ վշտի հետ, ի տարբերություն ինձ, ամուսինս, իր ցավը սրտում, կարողացել էր անգամ մի քանի անգամ օգնություն ուղարկել Արցախ: Դավթին սպասելով, ցավը սրտում, մի աչքը թաց, մեկը՝ չոր, կարողացել է շատ բան անել: Ինչպե՞ս կարող էի այդ իրավիճակում ինձ եսասերի պես պահել: Ուղղակի ամեն օր քնելիս մտածում եմ՝ մեկ օրով էլ մեծացա: Ուզում եմ հավատալ, որ մի օր Դավիթի հետ հանդիպելու եմ: Ցավն այնքան մեծ է, որ քանի տարի էլ անցնի, ոչինչ չի փոխվելու: Հիմա շատ է խեղդում կարոտը: Օրեր առաջ քնած էի, և Դավթի ձայնն ընկավ ականջիս, ու վեր թռա քնից՝ «մա՛մ, տուն եմ գալիս, ի՞նչ բերեմ»»: Զրույցի ամենադժվար րոպեները: «Ես երեք երեխա ունեի, հիմա միայն մեծ աղջիկս է հետս: Միջնեկ աղջկաս՝ Լիլիթիս, Դավթիցս չորս ամիս առաջ եմ կորցրել հիվանդության պատճառով: Ես երևի ապառաժ եմ, որ այսքան դիմանում եմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է. ԿԲ «Մի քանի սիրելի պահեր մեր հիանալի ճամփորդությունից». Լուսինե Թովմասյանի ընտանեկան լուսանկարները ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Դեպայը կարիերան կշարունակի Բրազիլիայում. պաշտոնական Գյումրին նոր տոնածառ կունենա73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին Կկայանա «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը Յամալը լավագույնն է 2024 թվականին գոլային փոխանցումներով, Դե Բրույնեն երկրորդն է Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Մանրէաբանական անհամապատասխանություններ մարինացված պահածոներում. ՍԱՏՄ-ից զգուշացնում են Ութ տարի առաջ Հովիկ Աբրահամյանը հեռացավ վարչապետի պաշտոնից. ինչպե՞ս են հիշում նրա պաշտոնավարումը. Past.am Մեր դպրոցներում հազարավոր ուսուցիչների թափուր հաստիքներ կան․ Ատոմ ՄխիթարյանՊապիկյանը Կորեայում նաև ատոմակայանի հարցեր է քննարկելու Բաքուն ծաղրում է Փաշինյանի առաջարկները «Այստեղ հաց, այստեղ կաց». ստամոքսով մտածող իշխանության կոչը Նրա մասին, թե ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի կողմից իրականացվող սահմանազատումը, և ինչու է թշնամին ոգևորված նրանով․ Ավետիք Չալաբյան Կորեացիները պարզել են, թե որ արևային մարտկոցներն են լավագույնս հարմար քաղաքի պայմաններում Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց «Սյունիք» ՖԱ. մարզը մեկ թիմում Հայաստանին բարդ ժամանակներ են սպասվում. Արշակ Կարապետյան «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...». «Փաստ» Սփյուռքին պետք է ներգրավել պետության կառավարման գործում. Կարապետյան Երևանի օդի աղտոտման սարսափազդու կոնցենտրացիան. «Փաստ» Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ» «Այս գործողությունները կարող են նաև շանտաժային տրամաբանություն ունենալ Արևմուտքի հետ հարաբերություններում». «Փաստ» Անժելա Թասալյանը՝ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Կանանց Խորհրդի ղեկավարՍտամոքսամտություն՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու նման «տեղեկություններ» դաշտ նետելը. «Փաստ» Դիմագրավել երկրի ապամոնտաժման քաղաքականությանը. ի՞նչ ծրագրեր ունի նոր ձևավորված շարժումը, և ովքե՞ր են համախմբված նրա շուրջ. «Փաստ» Վաղը կբեկանվի՞ Ավետիք Չալաբյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը. «Փաստ» Ոչխարների միֆը փաստերով Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը պատմում է․ ի՞նչ իրավիճակ է Արմավիրի բանտում (տեսանյութ)«Հայկական ավիաուղիներ»-ը ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից Դելի և հակառակ ուղղությամբ Մեկնարկում է վիզայի ազատականացման երկխոսությունը. ՀՀ է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահը. ԵՄ դեսպան Ռուսական անօդաչուները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայով ԶՊՄԿ-ն նոր սարքեր է տեղադրել օդի մաքրության համար Բելինգհեմը շուտով կկարողանա մարզվել «Ռեալի» ընդհանուր խմբում Երևանի Դավիթ Բեկ փողոցում «Գետառ» գետի վրայով անցնող ճանապարհահատվածի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները «Շատ դժվար օրեր ենք ապրել». Անահիտ Սիմոնյանը՝ իր և որդու ապրումների մասին Ռուբլին թանկացել էԻրանի ԱԳՆ-ն վերահաստատում է. մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը Հարգելի' դասախոսներ, ռեկտորները վաղը ձեզ են հասնելու, միացեք մեզ ու աջակցեք. Ցոլակ Ակոպյան Մենք պետք է փորձենք կանխել նոր հեռացումները․ Մենուա ՍողոմանյանԷլեկտրական շարժիչների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7,400 հատ. ՊԵԿ Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար էԿյանքից հեռացել է «Տիտանիկ»-ից հայտնի My Heart Will Go On հիթի համահեղինակը Լեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել․ Տիգրան Աբրահամյան Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ովՀայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սկոպյե