Հայերեն
Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հռոմի պապը խոսել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման մասին՝ նշելով, որ երջանիկ է «Թումանյանի խինկալի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել Մասկն անսպասելի պահանջով դիմել է Զելենսկիին Ո՞ր դեպքում գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդման վերջին քայլերը Մոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրեն Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը Նեթանյահուն ընդհատել է կառավարության նիստը, որպեսզի խոսի Պուտինի հետ «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտ է․ Լապորտա Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բաժանումից հետ Սոֆի Դևոյանը նոր սիրելիի հետ լուսանկար է հրապարակել. Բացառիկ 

Ինչի՞ մասին է վկայում անձնագրերի ոդիսականը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի հետ մեկտեղ առաջ է մղվում քաղաքացիների անձնագրերում արտացոլված տվյալների պաշտպանության խնդիրը։ Իսկ այս թեման հատկապես թշնամական երկրներով շրջապատված Հայաստանի դեպքում առանձնակի կարևորություն ունի։ Այսինքն, նորարարության հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել նաև անվտանգության բաղադրիչին։ Հայաստանում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրվում են դեռևս 2012 թվականից, զուգահեռաբար ուժի մեջ են նաև հին նմուշի անձնագրերը: Թվում էր, թե անձնագրերի տրամադրման համար Հայաստանը աստիճանաբար պետք է գնա համակարգի արդիականացման ճանապարհով, բայց այդ անցումը հանկարծակի կասեցվեց։

Անցյալ տարվա վերջին որոշվեց, որ մեկ տարով կասեցվելու է կենսաչափական անձնագրերի տրամադրումը, իսկ էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերի տրամադրումը սահմանափակվելու է։ Պատասխանատու մարմիններն այս քայլը պայմանավորում էին կենսաչափական նոր ու ավելի որակյալ համակարգի ներդրմամբ։ Այս մեկ տարին կառավարությանն անհրաժեշտ էր նոր սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման համար։ Բայց պարզվում է, որ 2024 թվականին ևս ՀՀ քաղաքացիներին նոր նմուշի կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր չեն տրամադրվի։ Ավելին, ոլորտի պատասխանատուները ի վիճակի չեն անգամ ժամկետներ նշել, թե կենսաչափական անձնագրերի տրամադրումը երբվանից կսկսվի։ Չնայած այս իշխանություններին չի հաջողվում սահմանված ժամկետներում նույնիսկ դասագրքեր հրատարակել ու հասցնել աշակերտներին, ուր մնաց կարողանան կենսաչափական անձնագրեր կամ նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրել։

Ընդ որում, կենսաչափական անձնագրերի հարցը գլուխ բերելու հարցում ներքին գործերի նախարարությունը հույսեր է կապում արտերկրյա ընկերությունների հետ, սակայն նոր անձնագրերի տպագրությունը կարելի էր կատարել պետության համաֆինանսավորմամբ ու ՀՀ-ում գործող ընկերությունների միջոցով։ Առավել ևս, որ դա հավել յալ անվտանգության երաշխիքներ կստեղծեր ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, քանի որ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվելու են կենսաչափական անձնագրերը տպելու համար, տեղական կլինեին, ինչի արդյունքում կբացառվեին արտահոսքերը։ Բայց եթե մեկ տարվա ժամկետ նշելուց հետո կենսաչափական անձնագրերը պատրաստ չեն, ապա հիմա, երբ դրանց տրամադրման հետ կապված որևէ ժամկետ չի նշվում, շատ փորձագետներ կանխատեսում են, թե այդ անձնագրերն այդպես էլ չեն տրամադրվելու։ Իսկ ավելի լավատեսները նշում են, որ դրանց տրամադրումը լավագույն դեպքում կարող է սկսվել միայն 2025 թվականի կեսերից: Իսկ մինչ նոր նմուշի անձնագրերի հարցը հետաձգվում է, նոր դժվարություններ են ի հայտ գալու ՀՀ քաղաքացիների համար։

Օրինակ՝ մարդիկ կան, որոնց կենսաչափական անձնագրերի ժամկետը լրանում է այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Հիմա նրանք պետք է ստիպված հին նմուշի անձնագրե՞ր վերցնեն, իսկ հետո, երբ լինեն նոր նմուշի անձնագրերը, նորից պետք է գնան իրենց անձնագիրը փոխելո՞ւ։ Չէ որ սա լրացուցիչ քաշքշուկի, էներգիայի ու ռեսուրսների ծախսման պատճառ է դառնալու։ Այս տեսանկյունից քաղաքացիներն անորոշության մեջ են, քանի որ չի տրամադրվում անհրաժեշտ տեղեկատվություն, թե գործընթացն ինչպես է տեղի ունենալու, ինչ պետք է անեն նրանք, որոնց կենսաչափական անձնագրերի և ID քարտերի ժամկետը լրանում է առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Պաշտոնական պարզաբանումներ չկան, իսկ համապատասխան «թեժ գծերը» կա՛մ չեն պատասխանում քաղաքացիների զանգերին, կա՛մ պատասխանելիս էլ իրենք անգամ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում: Մի խոսքով, հերթական քաոսը հերթական ոլորտում:

Հասկանում ենք, որ սա բնութագրական է այս քաոսային իշխանության համար, որի ներկայացուցիչները օգտվում են հանրային միջոցներից, բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, սակայն ի վիճակի չեն գոնե մեկ-մեկ էլ քաղաքացիների շահերից բխող գործողություններ ձեռնարկել ու լուծել հանրային նշանակություն ունեցող խնդիրները։ Այդուամենայնիվ, գոնե կարելի է մարդկանց պարզ ու մատչելի տեղեկացնել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հռոմի պապը խոսել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման մասին՝ նշելով, որ երջանիկ է «Թումանյանի խինկալի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել Մասկն անսպասելի պահանջով դիմել է Զելենսկիին Ո՞ր դեպքում գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդման վերջին քայլերը Մոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրենԱրցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը Նեթանյահուն ընդհատել է կառավարության նիստը, որպեսզի խոսի Պուտինի հետ «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտ է․ Լապորտա Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բաժանումից հետ Սոֆի Դևոյանը նոր սիրելիի հետ լուսանկար է հրապարակել. Բացառիկ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հասարակական ֆորումը Մայրը պատժել է երեխաներին՝ այրելով նրանց ձեռքերըԱմբողջ Ուկրաինայում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել Կենդանակերպի ո՞ր նշաններին է ֆինանսական հաջողություններ սպասում դեկտեմբերի երկրորդ կեսերին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ ՄԻՊ-ն իր գործունեությամբ չի զբաղվում, խոսում է միայն անշառ բաներից․ Ռուբեն Մելիքյան Սերբիայում ընթացող հրաձգության միջազգային մրցաշարեւմ հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել Ռուսները շտապում են դոլար ու եվրո գնելՀայաստանը վերահաստատում է կոռուպցիայի դեմ իր անսասան պայքարը՝ ԵՄ-ի հետ համագործակցությամբ․ ՀՀ ԱԳՆ Մոսկվայի մանկապարտեզներից մեկում երեխայի մարմնին հայտնաբերվել են ծխախոտի այրվածքներՀայրը ծեծում էր աղջկան. Նա լացեց դատի ժամանակ, մանրամասներ ԲրյանսկիցՁմեռ է, անձրև... Գագիկ Սուրենյանը գրառում է կատարելԻ՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետ«Ինտերը» 4-0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»․ Մխիթարյանի գոլային փոխանցման հեղինակ է դարձել Բռնի տեղահանված արցախցիների նկարը ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված փողոցներ կփակվեն Ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի աշակերտի ու նրանց ծնողների միջև․ «Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրսԱՄՆ-ում փոթորկի պատճառով վեց մարդ է մահացել, 74 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստում տեղեկատվական անվտանգության ոլորտում Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդի նախաշեմին հրապարակել են ընտանեկան լուսանկար Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են Վիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին Բացահայտվել է Փարաքար գյուղում կատարված սպանության փորձը․ պատճառը մեքենան վարելու հարցի շուրջ վեճն է Թեստ․ ինչպիսի արջ ընտրես, այդպիսի անակնկալ կստանաս տիեզերքից Գավառում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն Օրվա հանդիպումների անոնս Ադրբեջանցիները շինարարություն անելու պատրվակով Հադրութում շինություններ են քանդում Մայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը Ո՞ւմ բախտը կբերի այս օրը. աստղագուշակ 2023 թվականի դեկտեմբերի 10-ի համար Կտրուկ անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Ձախ Հարութը հրապարակել է կողակցի հետ լուսանկար,ո՞վ է նա. Բացառիկ մանրամասներ 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը Արարատի մարզում մառախուղ է․ Լարսը փակ է բեռնատարների համար