Կադիրովը՝ իր կոմայի մեջ գտնվելու եւ մահամերձ լինելու մասին
Videos
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խորհուրդ է տվել իր հոսպիտալացման մասին լուրեր տարածողներին և դրանց հավատացողներին մի քիչ մաքուր օդ շնչել և կարգի բերել իրենց մտքերը։ Նա զբոսանքից տեսանյութ է հրապարակել Telegram-ի իր ալիքում
«Ես խստորեն խորհուրդ եմ տալիս բոլորին, ովքեր չեն կարողանում համացանցում զանազանել ճշմարտությունը ստից, զբոսնել մաքուր օդում և կարգի բերել իրենց մտքերը։ Անձրևը հիանալի կազդուրեցնում է»,- մակագրել է նա տեսանյութը։
Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել քաղաքական գործչի՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով հոսպիտալացման մասին։ Ոմանք պնդում էին, թե իբր Կադիրովը կոմայի մեջ է։
Նյութը հրապարակման պատրաստեց armenia24.live-ը: