Հայերեն
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» 

Ի՞նչ ճակատագիր պետք է ունենան ԱԳՆ նախկին շենքն ու չշահագործվող այլ շենքերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը տարիներ առաջ օտարվեց Էդուարդո Էռնեկյանին, այժմ շենքում որևէ տեսակի գործունեություն չի ծավալվում: «Փաստը» հետաքրքրվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական որոշ ուժերից, թե ընտրվելու դեպքում կա՞ն արդյոք որոշակի ծրագրեր մայրաքաղաքի այս և նմանատիպ այլ շենքերի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատ կառույցներ ունեն սեփականատերեր:

«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ Երևանի կենտրոնի նախկին հասարակական շենքերը պետք է դառնան կամ մշակութային օջախներ, կամ հյուրանոցներ: «Ներկայիս ղեկավարությունը, այդ թվում՝ քաղաքային իշխանությունները, չեն երկխոսում ներդրողների հետ: Երբ խոսում ենք մարդամոտ քաղաքի մասին, նկատի ունենք, որ պետք է կայանան բնակիչ-բնակիչ, բնակիչ-իշխանություն, իշխանություններդրող երկխոսությունները: Հիմնականում այն քաղաքներն են զարգանում, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությունը կայացած է: Միայն այդ դեպքում կարող ենք մեր քաղաքը ոտքի կանգնեցնել: Մնացյալ դեպքերում մի օլիգարխը փոխվելու է մյուսով: Հարց՝ որևէ մեկը գրագետ կերպով երկխոսե՞լ է Էռնեկյանի հետ, առաջարկություններ արե՞լ է նրան: Նա Հարավային Ամերիկայում և աշխարհում խոշոր ներդրողներից մեկն է: Պետությունը պետք է շահագրգռված լինի նման հարցերում, ոչ թե միայն սպասի ներդրողների առաջարկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության, այն է՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբից «Փաստի» հետ զրույցում նշված հարցի վերաբերյալ կարծիք են հայտնում, որ քիչ չեն մայրաքաղաքում այն շենքերը, որոնք պատմական նշանակություն ունեն կամ գտնվում են քաղաքի կենտրոնում, և տարիներ շարունակ ունենալով սեփականատերեր՝ չեն օգտագործվում: Երևանում կան նաև շինհրապարակներ, որ տարիներ ի վեր բարձիթողի ու անմխիթար վիճակում են: «Այդ տարածքների կամ օբյեկտների հետ կապված՝ պետք է խթանել գործընթացը և փորձել մի կողմից՝ սեփականատիրոջ հետ բանակցությունների ու համագործակցության միջոցով, մյուս կողմից՝ գործի դնելով առկա օրենսդրական, վարչական լծակները, ավարտին հասցնել գործընթացները: Այստեղ հիմնական խնդիրը քաղաքի արտաքին տեսքին, էսթետիկային, անվտանգությանն ու էկոլոգիային հասցվող վնասը մինիմալիզացնելն է: Ձեր նշած շենքի պարագայում, օրինակ՝ նման խնդիր չկա, և, մեծ հաշվով, սեփականատիրոջ իրավունքն է, թե ինչպես այն կօգտագործի»,-նշում են նախընտրական շտաբից:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը մեր նշած շենքին անդրադառնալով՝ նախ ասում է՝ օտարման պայմանագիրը ժամանակին կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, Երևանի քաղաքապետարանն այդ մասով որևէ գործառույթ չունի: «Կոմերցիոն մյուս մեծածավալ տարածքների դեպքում ունենք պրոգրեսիվ գույքահարկի ներդրման ծրագիր, որը վերաբերում է հենց նման մեծածավալ լքված տարածքներին, որոնց սեփականատերերը ներդրում չեն իրականացնում, նաև չեն օտարում դրանք, որպեսզի բարձրացվի այդ գույքի օգտագործման արդյունավետությունը: Մենք նշում ենք, որ պրոգրեսիվ գույքահարկի կիրառման դեպքում պայմանականորեն հինգ տարվա ընթացքում սեփականատերը կա՛մ պետք է կատարի նոր ներդրում և սկսի օգտագործել տվյալ տարածքը, կա՛մ օտարի այն այլ ներդրողի»,-«Փաստի» հետ զրույցում հարցի վերաբերյալ կարծիք է հայտնում Խաժակյանը:

«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից ևս արձագանքեցին «Փաստի» հարցին՝ ներկայացնելով իրենց տեսակետը՝ մասնավորաբար նշելով, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն մայրաքաղաքում չշահագործվող շենք-շինությունների պարագայում: «Հանրապետության հրապարակի ճարտարապետական համալիրի մաս կազմող ԱԳՆ նախկին շենքը Երևանի պատմամշակութային ժառանգության անբաժան մասն է, և ցանկացած ծրագիր, որն այդ շենքի առումով կիրականացվի, պետք է համապատասխանի այդ կարգավիճակին և որևէ կերպ չխաթարի ու վնասի թամանյանական ճարտարապետության սկզբունքները: Այս և նման շենքերի պարագայում, որոնք մասնավորեցվել են, սակայն իրենց նախագծային տեսքը և կիրառությունը չեն ստացել, պետք է մանրակրկիտ ուսումնասիրման ենթարկվեն, սեփականատիրոջ հետ պարզաբանվեն առկա խնդիրները և փորձ արվի մայրաքաղաքի զարգացման տեսլականին համահունչ լուծումներ տալ: Սեփականատիրոջ կողմից առաջարկվող լուծումներին անհամաձայն լինելու կամ դրանք կյանքի կոչելու անկարողության պարագայում այդ շենքերը պետք է վերադարձվեն քաղաքին»,-նշում են «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակՄարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովՄեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» «Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը