Հայերեն
Քննարկվում է քաղաքացիների՝ Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հայտարարություն է արել Ինչպես գտնել տան թուղթուգիրը. Վտանգավոր և չար ուժերից ինչպես պաշտպանվել Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ» Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ». Քսենիա Սոբչակ Ինչ է կատարվում Գեղարքունիքում ԱԱ. Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակը Դավիթ Թորոսյանը Արցախից նոր տեղեկություններ է հայտնում Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները պատվանդանից հանում են Շուշիի ազատագրման խորհրդանիշ լեգենդար հայկական տանկը 

«Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական ցանկացած աճ, առավել ևս՝ երկնիշ, մշտապես ներկայացնում է որպես աննախադեպ ձեռքբերում, մինչդեռ ոլորտի փորձագետները փաստում են՝ այն տեղի է ունենում իներցիայով, պայմանավորված է արտաքին գործոններով, չկան դրա համար երկարաժամկետ հիմքեր: Միջազգային տարբեր կառույցներ ևս կանխատեսումներ են արել, որ այս տարի Հայաստանին չի հաջողվի երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել։«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ տնտեսական աճի կանխատեսումները շատ բարդ են ներկա՝ շատ արագ փոփոխվող աշխարհում:

«Երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չէր սկսվել, շատ մասնագետներ կարող էին տնտեսական աճ կանխատեսել, բայց դրա սկսվելուց մեկ ամիս անց կանխատեսման ամբողջ սցենարը 180 աստիճանով փոխվեց: Միշտ ձեռնպահ եմ մնում կանխատեսումներից այսպիսի անորոշությունների պայմաններում: Միջազգային կառույցների կանխատեսումներին երբևէ նորմալ չեմ վերաբերվել, որովհետև դրանք սովորաբար սկիզբ են որոշակի գործողությունների: Մի դեպքում՝ ուղղված են դրական որոշակի սպասելիքների ձևավորմանը երկրի ներսում, բայց, միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական թևը պլանավորում է պատերազմներ, արտագաղթ, ներքին պառակտումներ և այլն: Դրա համար շատ վատ եմ վերաբերվում միջազգային կառույցների կանխատեսումներին, գնահատականներին և տրամադրված օգնություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ այս կառավարության քայլերը և ներկա իրավիճակը համադրելով՝ աշխատենք հասկանալ, թե ինչ կլինի ապագայում: «Օրինակ՝ հունվար-հունիս ամիսների վիճակագրական տվյալներով, երկնիշ տնտեսական ակտիվության համարյա թե նվազագույն ներքին ցուցանիշին ենք հասնում, գնում ենք դեպի նվազում: Տնտեսական ակտիվության մեջ շարունակել է գերակա մնալ առևտրի և ծառայությունների ոլորտի մասնաբաժինը: Առևտուրն աճել է բացառապես ռեէքսպորտի հաշվին, դրա մեջ գերակշիռ մասը կազմել է ավտոտրանսպորտային միջոցների առևտուրը: Ի դեպ, օրենսդրական փոփոխություն են նախաձեռնել, որ հոկտեմբերի 1-ից այլևս ավելացված արժեքի վերադարձ չլինի, և, հետևաբար, Հայաստանն այլևս գրավիչ չի լինի բիզնեսի այդ տեսակով զբաղվելու համար: Ներկա պայմաններում գոյություն ունի արգելք Վրաստանի տարածքով տրանզիտ տեղափոխման համար, կան մարդիկ, որ դա շրջանցելու որոշակի տարբերակներ գտնում են, բայց եթե հոկտեմբերի 1-ից այդ օրենսդրական ակտն ընդունվեց, ապա պետք է մոռանանք տրանսպորտային միջոցները Հայաստանով արտահանելու մասին: Փոխարենը դրանով կզբաղվեն Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և այլն: Ավտոմեքենաների առևտրի մասնաբաժինն ամբողջ առևտրի մեջ եղել է 61 տոկոս, 34 տոկոս եղել է ռեէքսպորտը: Մանրածախ առևտուրը եղել է ընդամենը հինգ տոկոս, ընդ որում, կարծես թե, սկսել են այդ թիվը մի փոքր ուռճացնել: Այս տեմպերը պահպանելով՝ կառավարությունն իր իսկ թմբկահարած երկնիշ տնտեսական ակտիվությունը հենց այս մեկ քայլով նվազեցնում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սրան գումարենք Հայաստան ռելոկանտների այցի շարունակական նվազումը, ստացվում է, որ ռեստորանա-հյուրանոցային համակարգերի ծառայությունները նույնպես պետք է նվազեն: «Եթե պատերազմը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները շարունակվեն, ապա ներգաղթի և ռելոկացիայի տեմպը կպահպանվի: Սրան պետք է գումարել նաև տուրիստական այցերը: Այս տարի միայն առաջին վեց ամսվա ընթացքում մեկ միլիոնից ավելի տուրիստ է այցելել Հայաստան, բայց մեր երկրում սահմանային ցանկացած լարվածություն առաջին հերթին վնասում է տուրիզմին: Եթե մեր երկրում լինում է անորոշություն, ապա զբոսաշրջիկները չեղարկում են իրենց այցերը Հայաստան: Սա ցուցիչ է, որ և՛ մանրածախ առևտուրն է նվազում, և՛ ռեստորանա-հյուրանոցային համալիրների ծառայությունների ծավալը: Հետևաբար երկնիշ ցուցանիշի մասին խոսելը բարդ է: Պետք է նաև ընդգծել, որ շինարարության ոլորտը շարունակում է աճ գրանցել: Շինարարության պատճառները չեն փոխվել, հակառակը՝ ավելի են ակտիվացել:

«Եկամտային հարկի վերադարձը երկարաձգվել է մինչև 2025 թվականը, սա ստիպում է Հայաստանի քաղաքացիներին ավելի շուտ իրականացնել իրենց երկարաժամկետ գնումները: Հաջորդն Արցախի Հանրապետության շուրջ խորացող ճգնաժամն է: Եթե Արցախի մեր հայրենակիցները տեղափոխվեն Հայաստան, ակնհայտ է, որ բնակարանային ֆոնդի պահանջարկը կբարձրանա: Կան կանխատեսումներ, որ այս շինարարությունների մի մասն էլ ուղղված է ռելոկանտների, նաև դրսում ապրող մեր հայրենակիցների վերադարձին կամ Հայաստանում բնակարան ունենալուն: Երիտասարդները վերջին շրջանում ևս ցանկանում են ծնողներից առանձին բնակվել: Այս ամենն է նպաստում, որ շինարարության տեմպը դեռևս պահպանվում է»,-ասում է Սարգսյանը:

«Աննախադեպություն» է որակվում նաև թոշակների պարբերական բարձրացումը: Զուգահեռ ռուբլին արժեզրկվում է, գները շարունակում են բարձր մնալ: «Վերջերս եվրոպական, արաբական երկրների իմ ծանոթները, խոսելով հայաստանյան գների մասին, ասում են՝ դրանք շշմելու աստիճանի բարձր են, ինչպե՞ս կարելի է այդ պայմաններում ապրել: Տնտեսագիտական որևէ կանոնի մեր այսօրվա վիճակը չի ենթարկվում: Ավելի շատ ներկրող, քան արտահանող երկիր ենք: Մի կողմից՝ ունենում ենք արտարժույթի արժեքի շարունակական գնանկում, մյուս կողմից՝ ներկրվող ապրանքի գնաճ, ընդ որում՝ աշխարհում գները չեն բարձրացել: Սրա ֆոնին Հայաստանում ապրող այն բնակիչների սպառումն է կրճատվում, որոնք արտերկիր աշխատանքի մեկնածներից են ստանում իրենց եկամուտը: Սա ակնհայտ է իրենց իսկ հրապարակած վիճակագրական տվյալներից: Հայաստանի՝ երեք միլիոն մշտական բնակչության պարագայում, ընդ որում՝ մեր բնակչության մեկ երրորդի չափով էլ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, մանրածախ առևտուրն ավելացել է հինգ տոկոսով:

Նշանակում է, որ այն ավելանում է բացառապես Հայաստան այցելած տուրիստների հաշվին: Այս պայմաններում Հայաստանի մշտական բնակչության սպառումը չի ավելացել, հակառակը՝ բնակիչները կրճատում են այն: Հայերենում կան գեղեցիկ բառեր, նույն «աննախադեպը», որը սրանց բերանից անդադար անիմաստ հնչեց: Աննախադեպ կլիներ, երբ մարդկանց եկամուտներն ավելանային գնաճից մի քանի անգամ ավելի: Աշխատավարձի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացումները չեն փոխհատուցում գնաճը: Այս պարագայում աննախադեպության մասին խոսելու համար մարդն առնվազն պետք է անմեղսունակ լինի: 3000 դրամ բարձրացնում են կենսաթոշակը, բայց նախորդ տարի բարձրացել է կոմունալների արժեքը, վառելիքի գինն է աստիճանաբար բարձրանում»,-նշում է «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նույն զրույցները շարունակվում են նաև կառավարության նիստերի ժամանակ՝ «կառավարությունը պետք է բարեկեցություն ապահովի», իսկ դա, ըստ փաշինյանական կառավարության, չարչրկված խաղաղությունն է: Կարևոր հարցերը տասներորդական պլան են մղված: «Իսկ ի՞նչ էիք ակնկալում այս կառավարությունից: Իշխանության ներկայացուցիչներից շատերը՝ պատգամավոր, կառավարության անդամ և այլք, մինչև 2018 թվականը տարիքն առած մարդիկ էին, բայց նրանց աղջիկ տվող չկար: Եթե ուշադրություն դարձնեք, սկսել են ամուսնանալ պաշտոններ ստանալուց հետո: Հաջորդիվ եկեք երկու խումբ աղջիկների օրինակով բացատրենք: Մի խումբը՝ կրթված, աշխատող, աշխարհընկալում ունեցող, հավաքվում են սուրճ խմելու, զրուցում են կրթությունից, աշխատանքից, ապագայից: Երկրորդ խմբի ներկայացուցիչներն անկիրթ են: Նրանց խոսույթի մեջ լսում եք մատնահարդարման ու վարսահարդարման սրահների մասին և այլն: Եթե նրանց մոտ խոսես ֆիզիկայից ու բարձր արվեստից, քեզ ուղղակի սատանա կհամարեն: Այս կառավարությունը, այս իշխանությունն այդ երկրորդ խումբ աղջիկներն են, սրանց մակարդակն այդ սալոնային ու փաբային մակարդակն է, դրանից ավելի ոչինչ չեն կարող խոսել: Հետևաբար կառավարության նիստերին էլ իրենք պիտի խոսեն անկարևոր թեմաներից: Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արա Աբրահամյանը դիմել է հայրենակիցներին Բնապահպանական առումներով հանցագործ երկիր Ադրբեջանը՝ մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին «Պյատերոչկան» Սամարայի խանութներից մեկում տեղադրել է էներգիա արտադրող սոլերա Արտակ Թովմասյանը Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ է ստացել Մենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք ՉալաբյանՄիջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի․ Մանե ԹանդիլյանՔաղաքական գործիչները, առաջին հերթին պետական պաշտոնյաները, պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների և խոսքերի համար․ Մեսրոպ ԱռաքելյանՄեսրոպ Առաքելյանը հերքում է տեղեկությունը՝ Քյոխը ողջ է Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը․ Տիգրան ՀակոբյանՔննարկվում է քաղաքացիների՝ Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգըԱրցախի տեղեկատվական շտաբը նոր հայտարարություն է արելԻնչպես գտնել տան թուղթուգիրը. Վտանգավոր և չար ուժերից ինչպես պաշտպանվելՆիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ» Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ». Քսենիա ՍոբչակԻնչ է կատարվում Գեղարքունիքում ԱԱ. Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակը Դավիթ Թորոսյանը Արցախից նոր տեղեկություններ է հայտնում Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները պատվանդանից հանում են Շուշիի ազատագրման խորհրդանիշ լեգենդար հայկական տանկը Անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել ՌԴ դեսպանատան վրա Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում հետաձգվել են նախապես պլանավորված էքսկուրսիաներըԱրևային էներգիան փրկում է Մադագասկարը Ադրբեջանական հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում ապահովել ԵրևանիցԱլիևի օգնականը հաստատում է Փաշինյանի խոսքերըԻրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին նոր հայտարարություն է արելՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել. տեսանյութԻնչ հույսեր ունի Անկարան՝ Արցախում երկարաժամկետ խաղաղության հետ կապված Ներքին Հոռաթաղում զոհեր, վիրավորներ, կորածներ կան․ գյուղապետ Հունգարիան վետո է դրել ԵՄ-ի կողմից Ադրբեջանին դատապարտող համատեղ հայտարարության վրա Ինչպե՞ս Էվելինա Շահիրյանն ամբողջ գիշեր չքնեց, իմանալով թոռնուհու բացասական դերի մասին Լարված իրավիճակ՝ ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն ՔոչարյանինԿոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Ժոզեպ Բորելը լավ նորությամբ է հանդես եկելՌուսաստանն է մեղավոր Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար. Եվրոպացի պաշտոնյա Լուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՈստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Էրդողան. Փաշինյանը տեղյակ է եղելՍա կարող է դաս լինել բոլորի համար. Զախարովա Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը Բաքուն քննարկում է համաներման հարցն այն հայերի նկատմամբ, ովքեր վայր են դրել զենքերը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի մի շարք դպրոցներում դասադուլ է Այս իշխանությունները մեզնից ուղղակի թալանեցին մեր հաղթանակները․ Լևոն Քոչարյան Կառավարության նիստը. ուղիղ եթեր