Հայերեն
Քննարկվում է քաղաքացիների՝ Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հայտարարություն է արել Ինչպես գտնել տան թուղթուգիրը. Վտանգավոր և չար ուժերից ինչպես պաշտպանվել Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ» Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ». Քսենիա Սոբչակ Ինչ է կատարվում Գեղարքունիքում ԱԱ. Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակը Դավիթ Թորոսյանը Արցախից նոր տեղեկություններ է հայտնում Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները պատվանդանից հանում են Շուշիի ազատագրման խորհրդանիշ լեգենդար հայկական տանկը 

Հայտնի են «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփվել է. փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը» ֆիլմը։ «Արծաթե ծիրան» է ստացել Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Զառա Դվինգերի «Փոքրիկը» ֆիլմը։

«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», «Արծաթե ծիրանի»՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։

FIPRESCI մրցանակ է ստացել Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին»։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան» է ստացել Արման Այվազյանի «Քարերը» ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։

Փառատոնի հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանձնվել է հատուկ մրցանակ Թոմեր Հայմանի «Ես չեմ» ֆիլմին։

Փառատոնի փակման երեկույթի գործընկեր Freedom Broker Armenia-ի մրցանակ է ստացել Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» ֆիլմը։

Փակման արարողության ժամանակ լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Լավ Դիասն արժանացել է Փարաջանովյան թալեր մրցանակին։

Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում էր Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։ Փառատոնի հատուկ հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Փառատոնի փակմանը ցուցադրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

գրասենյակի ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը համախմբվելու կոչ է արել հայրենակիցներինՍա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն հայերին, այլև ռուսներին. Նորատ Տեր-Գրիգորյանց Արա Աբրահամյանը դիմել է հայրենակիցներին Բնապահպանական առումներով հանցագործ երկիր Ադրբեջանը՝ մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին «Պյատերոչկան» Սամարայի խանութներից մեկում տեղադրել է էներգիա արտադրող սոլերա Արտակ Թովմասյանը Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ է ստացել Մենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք ՉալաբյանՄիջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի․ Մանե ԹանդիլյանՔաղաքական գործիչները, առաջին հերթին պետական պաշտոնյաները, պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների և խոսքերի համար․ Մեսրոպ ԱռաքելյանՄեսրոպ Առաքելյանը հերքում է տեղեկությունը՝ Քյոխը ողջ է Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը․ Տիգրան ՀակոբյանՔննարկվում է քաղաքացիների՝ Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգըԱրցախի տեղեկատվական շտաբը նոր հայտարարություն է արելԻնչպես գտնել տան թուղթուգիրը. Վտանգավոր և չար ուժերից ինչպես պաշտպանվելՆիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ» Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ». Քսենիա ՍոբչակԻնչ է կատարվում Գեղարքունիքում ԱԱ. Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակը Դավիթ Թորոսյանը Արցախից նոր տեղեկություններ է հայտնում Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները պատվանդանից հանում են Շուշիի ազատագրման խորհրդանիշ լեգենդար հայկական տանկը Անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել ՌԴ դեսպանատան վրա Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում հետաձգվել են նախապես պլանավորված էքսկուրսիաներըԱրևային էներգիան փրկում է Մադագասկարը Ադրբեջանական հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում ապահովել ԵրևանիցԱլիևի օգնականը հաստատում է Փաշինյանի խոսքերըԻրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին նոր հայտարարություն է արելՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել. տեսանյութԻնչ հույսեր ունի Անկարան՝ Արցախում երկարաժամկետ խաղաղության հետ կապված Ներքին Հոռաթաղում զոհեր, վիրավորներ, կորածներ կան․ գյուղապետ Հունգարիան վետո է դրել ԵՄ-ի կողմից Ադրբեջանին դատապարտող համատեղ հայտարարության վրա Ինչպե՞ս Էվելինա Շահիրյանն ամբողջ գիշեր չքնեց, իմանալով թոռնուհու բացասական դերի մասին Լարված իրավիճակ՝ ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն ՔոչարյանինԿոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Ժոզեպ Բորելը լավ նորությամբ է հանդես եկելՌուսաստանն է մեղավոր Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար. Եվրոպացի պաշտոնյա Լուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՈստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Էրդողան. Փաշինյանը տեղյակ է եղելՍա կարող է դաս լինել բոլորի համար. Զախարովա Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը Բաքուն քննարկում է համաներման հարցն այն հայերի նկատմամբ, ովքեր վայր են դրել զենքերը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի մի շարք դպրոցներում դասադուլ է