Հայերեն
Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատար Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին 

Ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է․ Ռուբեն Վարդանյան

Տեսանյութեր

Մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ և պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին։

«Այսօր ես շատ եմ օգտագործում այս բառը՝ արժանապատվություն։ Եվ ես վստահ եմ՝ սա մեր ամենախորքային, արմատային առավելությունն է։ մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ, արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի։ Եվ մենք պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մենք բոլորս միասին գնահատման ժամանակ գծել ենք կարմիր գծերը, որոնք ասել ենք՝ անընդունելի է արցախցիների համար», - ասաց Վարդանյանը՝ նշելով, որ սահմանված կարմիր գծերը վեցն էին, մինչդեռ ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտել է դրանք, - «Երբ քեզ մյուսն ամենավատ բառերով ասում է՝ դու պետք է պատասխան տաս, պատասխանը միակն է՝ պետք է պայքարես։ Ուրիշ տարբերակ չկա, որովհետև ուրիշ դեպքում դու դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարելի է անցնել ոտքերը սրբելով։ Ինձ և բոլորիս համար այդ կարմիր գիծը պետք է հստակ լինի, որովհետև մենք իրավունք չունենք ենթարկվելու, որ մեր անձնագրերը ստուգելու է ուրիշ պետությունը։ Ոչ մեկը չպետք է սահմանափակի մեր ազատ մուտքուելքը Հայաստան»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանն ու դրա հետևանքներին՝ Վարդանյանը նշեց․

«149 օր մենք շրջափակման մեջ ենք։ Մենք չունենք գազ, չունենք լույս, դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը։ Մենք ունենք մեծ քանակությամբ խնդիրներ, բայց մենք դիմանում ենք։ Այո՛, ծանր է վիճակը, բայց մենք պետք է լինենք մի մարդ։ Այս ճանապարհով ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է»։

Վարդանյանի խոսքով՝ իրենք չեն ուզում կռվել և պատրաստ են բանակցությունների, սակայն բանակցությունները պետք է լինեն փոխադարձ հարգանքի պարագայում․

«Մենք պարզապես պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գյուղերն ու գերեզմանները։ Մենք պաշտպանում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Մենք ոչ մեկի վրա չենք ուզում հարձակվել, մենք ուղղակի ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում։ Եվ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց բանակցությունները պետք է լինեն երկու կողմին հարգելով։ Բանակցությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ մենք իսկապես կկարողանանք աշխարհին ասել՝ մենք որպես անկախ Արցախ կարող ենք նստել ու խոսել հարևանի հետ»։

Ինչպես ընդգծել է Ռուբեն Վարդանյանը, վերջին տասնամյակների ընթացքում իրենց նպատակի չի փոխվել և իրենք դա բազմիցս շեշտել են։

«Մենք ունենք նպատակ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ, և այդ նպատակը չի փոխվել, մենք այդ նպատակը նորից ու նորից հաստատել ենք», - նշեց նա։

Անդրադառնալով ստորագրահավաքին՝ Վարդանյանը նշեց՝ ուրախ է, որ մարդիկ միացել են նախաձեռնությանը, քանի որ այն շատ կարևոր է․

«Երիտասարդներն առաջին անգամ ասում են՝ լուծեք հարցերը, չեք կարողանա լուծել՝ մենք ենք լուծելու, ոնց կկարողանանք, այնպես էլ կլուծենք, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Մենք ենք լուծելու մեր անվտանգության, մեր ազատ հայրենիքի ապագան»։

Իր ելույթի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հերթական անգամ հորդորեց կանգնել Արցախի կողքին ու ապացուցել դա գործուն քայլերով։

«Կոչ եմ անում ամբողջ հայ աշխարհին․ ես վստահ եմ, որ դուք մեր կողքին եք, բայց դուք դա պետք է ցույց տաք», - ասաց նախկին պետնախարարը՝ հորդորելով միանալ ստորագրահավաքին․

«Արցախը միայն արցախցիների համար չէ, դա ամբողջ հայկական աշխարհի համար է»։

Դիմելով ռուս խաղաղապահներին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ադրբեջանցիների ցանկությունը ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելն է, սակայն դա նրանց չի հաջողվելու։

«Վստահ եմ՝ դուք էլ եք դա հասկանում։ Եվ մենք ձեր կողքին ամեն ինչ պետք է անենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները։ Այո՛, գիտեմ՝ դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք»- ասաց նա։

Վարդանյանը նաև դիմեց միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին կատարել իր ստանձնած պարտավորությունները և ընդգծելով, որ Ադրբեջանը թքում է միջազգային կառույցների երեսին, չի ենթարկվում որոշումներին ու պայմանագրերին։

Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԱյն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ» Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ» Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատարԹրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանՎանա լիճն օրեցօր ցամաքում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբՌուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրերԿանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻնձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. Յամալ Փոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՆեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետ Փորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Հայր իմ». Արսեն Սաֆարյանը ներկայացրել է հայրերին նվիրված երգ «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. ՅամալՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՏաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Որպիսի չասի՝ Ալիևի հետ ինչ է պայմանավորվել այսպիսի շոուներ է սարքում. Վարդանյան (տեսանյութ)Պետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան Բանգլադեշի նախկին վարչապետ Հասինան մեղադրվում է հարյուրավոր ուսանողների մահվան մեջԲաքվում կալանավորել են «Վագներ»-ի կազմում կռված ադրբեջանցիներինԵթե ձեր տանն ունեք ջրի պիստոլետներ, մեղադրվում եք ահաբեկչության մեջՓաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն էՁախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանությունՓաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-նՀՀ քաղաքացիները կանգնել են խնդիրների առաջ․ մերժում մերժման հետևից. «Հրապարակ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը