Հայերեն
ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում «Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Հայտնաբերվել է անհայտ կորած համարվող աղջկա դին Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ 

Սատարում ենք օրինականության վերականգնման համար պայքարող համալսարանականներին. «Համախմբում»

Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), ինչպես նաև՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձևավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվի կամքին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Ապօրինի հիմքերով նշանակված ժամանակավոր պաշտոնակատարին այսօր բուհի գիտխորհրդին են ներկայացրել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ։


Այս ապօրինության իրավական հիմք է ներկայացվում «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը, համաձայն որի, «եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է երեք անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ»։
Հարկ ենք համարում շեշտել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի այս դրույթը չի կարող վերաբերել հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունեցող բուհերին, քանի որ այս կերպ խաթարվում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետը․ իսկ Սահմանադրությունը գերակա է օրենքի նկատմամբ։ 

 

Հիշեցնում ենք, որ ՀՀ սահմանադրության նշված դրույթի համանման խախտմամբ 2021թ․ ամռանը գործող իշխանությունները ձևավորեցին Երևանի պետական համալսարանի կառավարման ժամանակավոր խորհուրդ և կատարեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ապօրինի նշանակում։ Հիշեցնում ենք նաև, որ դեռ 2021 թվականին ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը հենց այն պատճառաբանությամբ, որ նշված օրենքի նախագծում նախատեսվել էր գործադիր իշխանության գերակայություն բուհերի կառավարման խորհուրդների կազմերը ձևավորելու հարցում։


Հետևապես, խստիվ դատապարտում ենք Բրյուսովի անվան պետական համալսարանի կառավարման ժամանակավոր խորհուրդ ձևավորելու և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումները։
Հայտարարում ենք, որ ռեկտորի ժ/պ-ի նշանակումը քաղաքական է և միտված է քաղաքական վերահսկողության տակ վերցնել Բրյուսովի անվան պետական համալսարանը, վերացնել այստեղ առկա ազատամտության ավանդույթները։ Ակնհայտ է, որ այս գործելակերպը Հայաստանում բռնապետության հաստատման հերթական դրսևորումն է, ինչին պետք է հանրային դիմադրություն ցույց տրվի։


Ուստի՝ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ այս ապօրինի ու հակասահմանադրական որոշումը կյանքի կոչող պաշտոնատար անձանցից, այդ թվում ԿԳՄՍ նախարարից պահանջում ենք մնալ պաշտոնական լիազորությունների մեջ, չխախտել ՀՀ սահմանադրությունը, օրենքներն ու ԲՊՀ կանոնադրությունը։
Կոչ ենք անում ԲՊՀ դասախոսներին, ուսանողներին, վարչական ու տեխնիկական անձնակազմերին չտրվել գործող իշխանությունների շանտաժին, պայքարել բուհի ինքնավարության և արժանապատվության համար։ Կոչ ենք անում Հանրապետության բոլոր դասախոսներին և ուսանողներին սատար կանգնել ԲՊՀ-ի՝ իր արդար բողոքն արտահայտող կոլեկտիվին։  

 
Սատարում ենք օրինականության վերականգնման համար պայքարող համալսարանականներին և հայտնում՝ օրենքի սահմաններում հնարավոր բոլոր ձևերով աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։

Հարգանքով՝ Համախմբում նախաձեռնություն

ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում «Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Հայտնաբերվել է անհայտ կորած համարվող աղջկա դինՋերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Ջրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանԳողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը Հայկ Հեքեքյանն է Ճապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Փաշինյանի կինը լուսանկարներ է հրապարակել իր կազամակերպած 1 միլիոն դրամանոց ընթրիքից Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանԹեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Ով և ինչու է հшրվածել Իրինա Այվազյանին. դերասանուհին կապտnւկներ ունի. բացառիկ կադրեր Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀրդեհ Արտենի գյուղում. շենքից տարհանել են երեք քաղաքացու Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Էվերտոնին» (տեսանյութեր) Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում հրդեհ է բռնկվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 16-ի համար Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր