Հայերեն
Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին 

«Ցեղասպանության հիշողության սառեցման քաղաքականություն կա. թեման խանգարելու է հիմնական «հաղթաթուղթը» շահել». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցեղասպանության միջազգային ճանաչման, Ծիծեռնակաբերդի և, ընդհանրապես, հայ ժողովրդի իրավունքների մասին խոսելիս՝ պետք է նշեմ, որ այդ առումով կարմիր գծերը վաղուց հատել ենք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ այսօր առկա իրողություններին: Բազմաթիվ փաստեր ու դրվագներ հիշեցնելով՝ Հ. Դեմոյանը նշեց. «Ինչպես կարող ենք խոսել Հայոց ցեղասպանության, դրա հետևանքների վերացման և հայ ժողովրդի իրավունքների վերականգնման մասին, երբ ունենք ստորացուցիչ, խայտառակ երևույթներ, որոնք հենց մեր իրականության մեջ են:

Այստեղ մի ամբողջ ժողովրդի արժանապատվության, պատմական հիշողության ու իրավունքների հարցն է, բայց այն մանրադրամի ենք վերածել, թեպետ երբ այլ երկրներ ճանաչում են, ուրիշներին ենք մեղադրում հարցը մանրադրամի վերածելու մեջ: Մինչդեռ ՀՀ պետական, հայաստանյան ու նաև սփյուռքյան հանրային դաշտերում այնպիսի խայտառակ գործելաոճ կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, նաև Ծիծեռնակաբերդի շուրջ, որի մասին անգամ ամաչում եմ խոսել»,-ասաց նա՝ շեշտելով նշվածի շուրջ իրականացվող հստակ քաղաքականության առկայության մասին: Ինչ վերաբերում է մասնավորապես 2018ից հետո առկա իրավիճակին, Հ. Դեմոյանը նկատեց. «2018-ից հետո ոչ պրոֆեսիոնալ վերլուծաբանների, անգամ շարքային քաղաքացիների համար էր պարզ, թե, օրինակ՝ Ծիծեռնակաբերդում դրսևորված խայտառակ գործելաոճի հետևանքն ու արդյունքները, նպատակադրություններն իրականում ինչին էին ուղղված:

Օրինակ՝ այսօր թանգարանում լռություն կա, այնտեղից չեն արձագանքում հանրային ելույթներին, տեղի ունեցող զարգացումներին: Էլ չեմ ասում, որ ներսում վտանգված է ամբողջ հավաքածուն: Ես տվյալներ ունեմ, թե ինչպես են մի քանի օտարերկրյա հատուկ ծառայություններ, մեղմ ասած, հետաքրքրվել հավաքածուով: Խոսքը 10 տարվա ընթացքում հավաքված բացառիկ փաստաթղթերի մասին է: Եթե թանգարանի ներկայիս վայ տնօրինության հավաքչական աշխատանքը համեմատեք 2006-ից 2018 թթ. հավաքչական աշխատանքի հետ, ուղղակի կապշեք: Հետևողականորեն որևէ քաղաքականություն, որևէ աշխատանք չի տարվում Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի, վավերագրերի, բազմաթիվ այլ նյութերի ձեռքբերման, գնման, հավաքագրման ուղղությամբ:

Թեպետ սա էլ է կոնկրետ քաղաքականության հետևանք: Այսինքն, բերել մեկին, որն այսօր արդեն թանգարանը վերածել է բիզնես գրասենյակի: Թանգարանն այսօր վտանգված է, մի մասը չի գործում՝ ոչ պատշաճ հետևելու, վերանորոգման աշխատանքները ձգձգելու պատճառով»: Դեմոյանն անգամ հետաքննություն սկսելու կարիք է տեսնում. «Պետք է պարզել, թե ով ինչով է զբաղվել թանգարանում ու ովքեր որտեղից են դրամաշնորհներ ստացել: Հանցագործության տարրեր պարունակող գործելաոճ է սա, բայց չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները հետևողական կլինեն իրենց իսկ բերած անձին հակագիտական, հակապետական գոծունեության համար պատժելու հարցում: Ինչո՞ւ, որովհետև հենց իրենք են բերել իրեն որպես գործիք, որի գործառույթը լռության մատնելն է, Ծիծեռնակաբերդը չեզոքացնելը: Այստեղ ակնհայտ է՝ իշխանությունների կողմից կա հստակ ձևակերպված քաղաքականություն. Ցեղասպանության թեման, մեղմ ասած, խանգարելու է իրենց հիմնական հաղթաթուղթը շահել, այն է՝ հայ-թուրքական հարաբերություններ հաստատել և սահմաններ բացել ամեն գնով, այդ թվում՝ Ցեղասպանության հիշողության սառեցման գնով»:

Այս առումով մեր զրուցակիցը նաև ուշագրավ բացահայտումներ արեց. «Որոշ գաղտնի քայլեր են կատարվել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ՀՀ բոլոր թանգարանների, արխիվների նյութերի հասանելիության մասով դրամաշնորհ բերելու ու ամբողջ տեղեկությունը Բուդապեշտում գտնվող մի խորհրդի տրամադրելու համար, որի կազմում եղել է նաև մի ադրբեջանցի, որն այսօր հակահայկական հրապարակումներ է անում»: Հայկ Դեմոյանը նաև շեշտեց, որ 2009-2016 թվականներին թուրքական մամուլում, նաև հանրային դիսկուրսում շատ գերակտիվ էր Ցեղասպանության թեման: «Խոսքն ավելի շատ հայերի ներկայության, հայերի ժառանգության մասին էր: Թանգարան էին գալիս պատվիրակություններ, լրագրողներ, մենք հարցազրույց էինք տալիս: Թուրքական մամուլում մշտապես հրապարակումներ էին լինում: Այս 4 տարվա ընթացքում նման որևէ թեմա չի արծարծվել, ինչը ևս ցուցիչ է: Մեր աշխատանքը հստակ թիրախ ուներ, նպատակ կար Ցեղասպանության թեման կոռեկտ, ճիշտ ու հասանելի ձևով մատուցել նաև թուրքական լսարանին:

Բայց թեմայի սառեցման լավագույն ցուցիչներից մեկը նաև այն է, որ այսօր թուրքական մամուլում այն գրեթե չի քննարկվում, և առհասարակ, չկա հետաքրքրություն հայերի պատմության ու Ցեղասպանության հարցի նկատմամբ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ապա, ըստ Դեմոյանի, պետք է հիշել մի եռանկյունու մասին, որտեղ, միգուցե, թաքնված են բոլոր գաղտնիքները: «Վարչապետի նախկին գլխավոր խորհրդականը՝ այսօր արդեն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, 4 տարի եղել է հայ-թուրքական երիտասարդական հաշտեցման հանձնաժողովի անդամ, երբ մենք Ցեղասպանության թեման միջազգայնացնում էինք, պատրաստվում 100-ամյակին: Իսկ Ռուբեն Ռուբինյանը, որը բանակցում է Հայաստանի անունից, ուսման ընթացքում է եղել Ստամբուլում ու «դարակազմիկ հեղափոխության» տարիներին, ինչպես ինքն էր ասում, ուսումը կիսատ է թողել՝ վերադառնալով «հեղափոխական» Հայաստան:

Ունենք նաև ԱԳ նախարար, որը գիտությունների թեկնածու է դարձել Հայոց ցեղասպանության թեմայով ատենախոսություն պաշտպանելով: Այս պարագայում ինչպե՞ս կարող է Միրզոյանը աշխատել Արայիկ Հարությունյանի ու Ռուբինյանի հետ: Մեծ հաշվով՝ պետք է պարզել, ովքեր են իշխանությունները, այս անձինք որքանո՞վ են առնչվել Թուրքիայի կամ թուրքական հատուկ ծառայությունների հետ այն դեպքում, երբ հասարակ հայ առևտրականն անգամ թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԽոշոր վթար. կա զոh և տուժածներՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլՍարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1,335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար«Մետրանպաժ»՝ ո՞վ է նա, որ մեծ խառնաշփոթ ու քաոս է ստեղծում. 15 տարի անց Աշոտ Հակոբյանը որոշեց իր բեմադրությամբ ևս «քաոս» ստեղծելՋոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմումMantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակըԱդրբեջանի խորհրդարանը հաստատել է Սահմանադրության փոփոխություններըՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ․ ՌԴ փոխարտգործնախարարՓաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք ՉալաբյանՌուբլու փոխարժեքը նվազել է«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալՁերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա ԱվագյանինՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՏղամարդը քնել է մետրոյի գծերի վրա, գնացքն անցել է նրա վրայով Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՋերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվելԵրևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կունենա նոր գեղարվեստական լուսավորությունԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան«Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՔՊ-ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ-ի ծեծկռտուքիցՔրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա ԿոստանյանՓողոցները կաթվածահար են եղել. ինչ է կատարվում Նորք ՄարաշումՖասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծՇատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասինՎթարային ջրանջատում Երևանում և մարզերումՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն». Արթուր ՍարգսյանՆարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանությունՈւՂԻՂ. Իրավապահները ներխուժել են ՀԷՑ. ինչ է կատարվում այնտեղ այս պահին (տեսանյութ)