Հայերեն
Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ 

Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու առաքելությունը՝ ընդդիմության ուսերին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական ագրեսիային դիմակայելու տեսանկյունից ռազմական բաղադրիչի հետ մեկտեղ չափազանց կարևոր է նաև դիվանագիտական ճակատը։ Իսկ շատ դեպքերում ճկուն դիվանագիտական աշխատանքի միջոցով կարելի է հասնել անգամ շատ լուրջ արդյունքների՝ առանց նույնիսկ ռազմական ուժի կիրառման։ Պատմության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ ռազմական հաղթանակը դիվանագիտական ճնշման արդյունքում վերածվել է պարտության և հակառակը։

Այնպես է ստացվում, որ միջազգային հարաբերություններում և մասնավորապես պետությունների միջև հակամարտություններում վերջին խոսքը դիվանագիտությանն է։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանն այդքան շտապում է հաշտության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Բաքուն փորձում է հնարավորինս շուտ դիվանագիտական հարթակում ամրագրել պատերազմի միջոցով իր ձեռքբերածը, քանի դեռ միջազգային իրավիճակը չի փոխվել, որի արդյունքում կարող է զրկվել հաղթանակի հիմնական պտուղներից։ Իսկ այս պայմաններում հայկական կողմի հիմնական խնդիրը պետք է լինի միջազգային հանրության տարբեր շրջանակների հետ ակտիվ աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի դիվանագիտական դաշտում առաջ մղել հայկական օրակարգը՝ ի ցույց դնելով Ադրբեջանի հանցագործ պահվածքն ու արցախահայության անօտարելի իրավունքները։ Մասնավորապես, Արցախի ինքնորոշման իրավունքն այսօր պետք է լիներ տարբեր պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվող գլխավոր թեման, որպեսզի հնարավոր լինի միջազգային հանրությունից համապատասխան ազդակներ ստանալ։

Իսկ եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը չի բարձրացվում, ապա բնական է, որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր «խոստովանում», միջազգային հանրությունը պահանջելու է, որ Արցախի հարցում հայկական կողմն իջեցնի նշաձողը։ Բայց օրվա իշխանությունները Արցախի հարցում ոչ միայն նշաձողն են իջեցրել, այլև ամբողջապես լվացել են իրենց ձեռքերն այդ խնդրից՝ արցախահայությանը թողնելով բախտի քմահաճույքին։ Դա հենց իրենք՝ իշխանության ներկայացուցիչներն էլ չեն թաքցնում. օրինակ՝ նրանց դիրքորոշումը ոչ մեկ անգամ հստակ արտահայտեց Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, թե ՀՀ-ն այլևս հնարավորություն չունի ապահովել Արցախի անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ, այս դիրքորոշումը փաթեթավորվում է այնպիսի գաղափարի ներքո, թե Ստեփանակերտը հենց ինքը կարող է երկխոսության մեջ մտնել Բաքվի հետ։ Ու հիմա, երբ Արցախը կանգնած է հայաթափման վտանգի առաջ և ամենից շատ է հարկավոր խոսել Արցախի ինքնորոշման մասին, ՀՀ իշխանությունները լռության ուխտ են հայտարարել։ Բացառված չէ, որ այն որոշակի ժեստ է՝ ուղղված Բաքվին։

Օրերս Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը, որը հանդիպումներ է ունեցել պաշտոնական և քաղաքական շրջանակների հետ։ Ու թվում էր, թե մեր իշխանությունները պետք է հերթական լավ առիթը բաց չթողնեին Արցախի ինքնորոշման թեման առաջ մղելու համար, մանավանդ որ Եվրոպական խորհրդարանի կողմից առաջիկայում զեկույց է հրապարակվելու։ Սակայն, դատելով պաշտոնական հաղորդագրությունից, հոկտեմբերի 21ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները Կովաչևի հետ հանդիպման ընթացքում խոսել են Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին և ընդամենը բարձրացրել Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպանության ու անվտանգության խնդիրները:

Կովաչևը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք պաշտոնյաների հետ, սակայն այդ հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ խոսվել է ժողովրդավարությունից, անվտանգությունից, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունից, իսկ Արցախի թեմայի շուրջ անգամ խոսք չի եղել։ Հոկտեմբերի 22-ին Կովաչևն արդեն հանդիպեց Փաշինյանի հետ. այս դեպքում էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ: Ու էլի՝ ոչ մի խոսք Արցախի ինքնորոշման խնդրի մասին: Ստացվում է, որ Արցախի կարգավիճակի և ինքնորոշման խնդիրը եվրոպական համազեկուցողի հետ հանդիպումների ընթացքում իշխանական ոչ մի օղակում չի բարձրացվել։

Ու ընդհանրապես, արտերկրյա գործընկերների հետ շփումներում իշխանությունները փորձում են շրջանցել Արցախի կարգավիճակի ու ինքնորոշման հարցը։ Փոխարենը Կովաչևի հետ հանդիպման ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայացնելով իր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշումը, նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։

Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու առաքելությունը մնացել է միայն ընդդիմության ուսերին։ Եվ ընդհանրապես, ուշագրավ է, որ Արցախի հարցով ընդդիմությունն է առաջին հերթին մեծ աշխատանք տանում՝ այդ թվում օգտագործելով միջազգային հարթակներն ու իրենց միջազգային կապերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինԻ վերջո, ո՞վ է գաղտնալսել. «Հրապարակ»Մեսսին երկընտրանքի առաջ էՄյասնիկովը նշել է աղիների քաղցկեղ առաջացնող մթերքներըՄեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակԳտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԽոշոր վթար. կա զոh և տուժածներՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլՍարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1,335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար«Մետրանպաժ»՝ ո՞վ է նա, որ մեծ խառնաշփոթ ու քաոս է ստեղծում. 15 տարի անց Աշոտ Հակոբյանը որոշեց իր բեմադրությամբ ևս «քաոս» ստեղծելՋոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմումMantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակըԱդրբեջանի խորհրդարանը հաստատել է Սահմանադրության փոփոխություններըՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ․ ՌԴ փոխարտգործնախարարՓաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք ՉալաբյանՌուբլու փոխարժեքը նվազել է«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալՁերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա ԱվագյանինՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՏղամարդը քնել է մետրոյի գծերի վրա, գնացքն անցել է նրա վրայով Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՋերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը