Հայերեն
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է 

Միայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը․ Արա Աբրահամյան

Քաղաքականություն

Արա Աբրահամյանի հայտարարությունը ադրբեջանցիների կողմի հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ

«Ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարությունը ոչ միայն ռազմագերիների հանդեպ վերաբերմունքի Ժնևյան կոնվենցիայի խախտում է, այլ ևս մեկ ապացույց, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Արցախի ժողովրդի անկախության իրավունքը, այսինքն՝ ապրելու իրավունքը։

Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների բարբարոսային սպանությունը ոչ միայն միջազգային բոլոր կոնվենցիաների և բարոյական նորմերի խախտում է, այլև ալիևյան ռեժիմի կողմից ողջ հայ ժողովրդին և համաշխարհային հանրությանը նետված ցինիկ մարտահրավեր։ Այդ ռեժիմը վերջնականապես համոզվել է իր անպատժելիության մեջ, որովհետև չի պատժվել մարդկության դեմ կատարած իր նախկին հանցագործությունների համար։

Այս ցինիկ և դաժան հանցագործության արմատները հասնում են 1998 թվականի փետրվար, երբ, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդի ազատ կամարտահայտման, տեղի ունեցան հայ ազգաբնակչության սումգաիթյան անմարդկային ջարդերը։ Այդ գազանությունները շարունակվեցին արդեն Եվրոպայի կենտրոնում՝ Բուդապեշտում, երբ 10 տարի առաջ ՆԱՏՕ–ի ուսումնական կենտրոնում Ադրբեջանցի սպա Ռ․ Սաֆարովը սառնասրտորեն կացնահարեց քնած հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, և Բաքվի վարչակազմի կողմից հերոսացվեց։

Այսօրվա գնդակահարողները գնում են իրենց «հոգևոր դաստիարակի»՝ Ռ․ Սաֆարովի հետքերով, քանի որ ռազմագերին նույնքան անօգնական է, որքան քնած մարդը։

Այս հանցավոր արարքը նաև ահաբեկչության և մշակութային ցեղասպանության այն քաղաքականության շարունակությունն է, որն Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում էր Արցախի ժողովրդի և բազմադարյան հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ 44–օրյա պատերազմի ընթացքում և այսօր։

Այս ամենը վառ վկայությունն է, որ «խաղաղության» հաստատման շղարշի տակ Ղարաբաղի հայերին ամեն գնով ստիպում են ապրել մի երկրի կազմում, որտեղ հայերի նկատմաբ ատելությունը սերմանվում է դպրոցական նստարանից և հանրայնացվում է այդ երկրի ղեկավարի ելույթներում։

Ադրբեջանի նպատակը հայերի և ամեն հայկականի ոչնչացումն է։

Ի՞նչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Ադրբեջանի կազմում՝ նոր ցեղասպանություն, ֆիզիկական բնաջնջում կամ, լավագույն դեպքում, լքել այն տարածքը, որտեղ այդ ժողովուրդը հազարամյակներ շարունակ բնիկ է, ինչպես դա արվեց Նախիջևանի, Գանձակի և Դաշտային Ղարաբաղի բազմաթիվ այլ պատմական հայկական շրջաններից։ Այնտեղ երկրի երեսից վերացված են մեր նախնիների շիրիմները, Հայրենական պատերազմի Հաղթանակի հայ զորավարների հուշարձաններն ու տուն–թանգարանները։ Այնտեղ անդառնալիորեն կորսված են հայկական կրոնական–մշակութային հազարավոր շինությունները, որոնց ավերակներն այսօր աղաղակում են հայ ժողովրդի հանդեպ հանցագործությունների մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն։

Հայ ռազմագերիների գազանային սպանությունն այս անգամ կտրուկ և միաբանորեն դատապարտող միջազգային հանրությունը պետք է առավել հաստատակամություն ցուցաբերի, ոչ թե բառերով, այլ գործնականում պետք է ստիպի Բաքվին՝ հրաժարվել իր քաղաքականության մեջ ԻԳԻԼ–ական մեթոդներից և պահպանել քաղաքակիրթ ազգերի միջավայրում ընդունված կանոնները։

Ակնհայտ է, որ այս պայմաններում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ազատասեր և աշխատասեր ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, նպաստել հայ–ադրբեջանական հակամարտության իրական կարգավորմանը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ