Հայերեն
Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» 

Մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեզ համար. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1991 թվականին այս օրը, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով ընտրեց անկախությունը։ Ընդ որում, մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ դիմացը Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում, որ մեր վրա կախված է Թուրքիայի վերահաս ներխուժման վտանգը, որ անկախության ճանապարհը բազմաթիվ վտանգավոր շրջադարձներ կարող է ունենալ՝ սակայն ընտրեցինք, հավատալով հայի հավաքական ուժին ու մեր աստվածատուր առաքելությանը։
 
Ավելի քան երեք տասնամյակ անց, հետադարձ հայացքով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեր համար։ Մի կողմից մենք կարողացանք կառուցել սեփական պետությունը, մյուս կողմից այն այսօր գտնվում է համարյա կաթվածահար վիճակում։ Մենք տառացիորեն հընթացս ստեղծեցինք մարտունակ ազգային բանակ և հաղթեցինք մեզ պարտադրված ծանր պատերազմում, բայց հետո թույլ տվեցինք, որ լճացումը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ կառավարումը այն ներսից թուլացնեն, և ի վերջո տանուլ տվեցինք հաջորդ պատերազմը։ Մենք կարողացանք ստեղծել նոր, մրցունակ տնտեսության հիմքերն, ի հեճուկս մեզ պարտադրված շրջափակման, բայց նրա բարիքներն այսօր վայելում է միայն հասարակության փոքր մասը։ Մենք ստեղծեցինք համաշխարհային մակարդակի կրթա-մշակութային հաստատություններ, սակայն կրթությունը և մշակույթը, որպես ամբողջություն մեր երկրում հետընթաց ապրեցին, անգրագիտությունը դարձավ համատարած։ Մեր մայրաքաղաքը զարգացավ արագ տեմպերով, բայց մեր մյուս բնակավայրերից շատերը տարեց տարի հյուծվում են արտագաղթից և անհուսությունից։ Թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն իրականությունն այն է, որ յուրաքանչյուր հաջողության կողքին կա թերևս էլ ավելի մեծ բացթողում, և մեր անկախությունը այսօր ոչ լիարժեք է, ոչ էլ անշրջելի՝ իսկ այսօր նաև ակնհայտ վտանգված։ Եթե դրան ավելացնենք մեր ոխերիմ հարևանների աճող ախորժակները, նրանց անթաքույց ոտնձգությունները մեր հայրենիքի տարբեր հատվածների նկատմամբ, կարող ենք ցավով փաստել, որ մեր անկախության 31-րդ տարեդարձին մենք մոտեցել ենք ծանր սրտով, անորոշության և դրա հետ կապված մտատանջության խառը զգացումներով, և լավ ապագայի նկատմամբ երերուն հույսերով։
 
Կարելի է փորձել այսօր մեղադրել առանձին անձանց, նախկին և ներկա իշխանություններին մեր առկա իրավիճակի մեջ, առավել ևս, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի՝ իրականությունը սակայն այն է, որ մեր դժվարությունների պատճառները շատ ավելի խորն են և համապարփակ։ Պետականության երկարատև կորուստը, այնուհետև Ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայության ցրումը ողջ աշխարհով մեկ ստեղծել են մի իրավիճակ, երբ մենք մեր երկրին և անկախությանը լիարժեք տեր չենք կարողանում (և նաև հաճախ չենք ուզում) կանգնել։ Չենք կարողանում պայմանավորվել հանրային համակեցության տարրական կանոնների շուրջ, համագործակցության փոխարեն իրար հետ շարունակ թշնամություն ենք փնտրում, մեզ բաժին հասած խնդիրները տեղում լուծելու փոխարեն հաճախ նախընտրում ենք արտագաղթել և հեշտ կյանք որոնել օտար ափերում։ Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր՝ անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացումը, թե համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։ Եթե այսպես շարունակվի, անկախությունը մեզ համար կդառնա անտանելի բեռ, և ինչպես հարյուր տարի առաջ մենք նրանից հրաժարվեցինք՝ ի օգուտ համեմատաբար կուշտ և ապահով կյանքի Խորհրդային կայսրության կազմում, այնպես էլ դա կարող ենք անել արդեն իսկ տեսանելի ապագայում։
 
Ես սակայն անկեղծ հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, և մենք կկարողանանք դասեր առնելով մեր պատմությունից, ու մեր երկիրը կարգի բերել։ Ինձ առաջին հերթին հույս են տալիս այն մարդիկ, որոնք ինձ այսօր շրջապատում են Հայաստանում՝ մարդիկ, որոնք այսօր կենաց մահու կռիվ են տալիս մեր տարածքը ներխուժած ոսոխի դեմ, մարդիկ, որոնք համառ ու հետևողական աշխատելով, առատ բերք ու բարիք են ստեղծում մեր քարքարոտ հողից, նոր պայծառ սերունդ են կրթում և ուղղորդում դեպի կյանքի ճանապարհ, արդիականացնում եմ մեր հազարամյա մշակույթը և պատվով ներկայացնում այն աշխարհին։ Մարդիկ, որոնք նոր սպառազինություն են ստեղծում, որոնք զինվորագրվում են բանակին կամ կամավորագրվում են մարտական պատրաստության դասընթացներին, որոնք հաճախ սեփական վիշտը կուլ տված, պատրաստվում են նորից թշնամուն դիմակայելուն, իսկ այսօր էլ մեկնում են դեպի մեր սահմանները՝ անմիջական նեցուկ լինելու բանակին։ Մարդիկ, որոնք այսօր վերադառնում են Հայաստան՝ թողնելով դժվարությամբ ստեղծված ապրուստը օտար ափերում, որոնք լուսավոր երեխաներ են ունենում և դաստիարակում՝ որպես ապագա հայրենիքի պաշտպան, որոնք տեղափոխվում են Արցախ՝ մեր հայրենիքի առավել վտանգված մասի վերքերը բուժելու։
 
Եվ որ առավել կարևորն է՝ բազմաթիվ քաջարի երիտասարդ մարդիկ, ովքեր այսօր այլևս մեր հետ չեն, որոնք գիտակցված իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի ազատությանն ու անկախությանը, ովքեր հավերժացան և առհավետ երկնքից են ուղեկցելու մեզ։ Այս նվիրյալ նահատակների հիշատակի առաջ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք պաշտպանել և պահպանել մեր անկախությունը, զարգացնել և հզորացնել մեր երկիրը, և փոխանցել այն մեր սերունդներին այնպես, որ իրենք այլևս երբեք կանգնած չլինեն այն կորցնելու երկընտրանքի առաջ, որ հպարտանան իրենց երկրով և իրենց ծնողներից ստացած ժառանգությամբ։
 
Այսօր, շնորհակալություն հայտնելով մեր անկախության բոլոր անվեհեր մարտիկներին և անխոնջ մշակներին, և գլուխս խոնարհելով նրա համար նահատակված հերոսների և նրանց ընտանքիների առաջ, և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պայքարել մեր երկրի անկախության համար և նվիրաբերել կյանքս՝ նրա լավագույն ապագայի համար։ Կեցցե ազատ և անկախ Հայաստանը, կեցցեն բոլոր այն նվիրյալները, ովքեր կառուցում և պաշտպանում են մեր հայրենիքը, և կեցցեն մեր երեխաները, ովքեր այն կժառանգեն։

Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինԻ վերջո, ո՞վ է գաղտնալսել. «Հրապարակ»Մեսսին երկընտրանքի առաջ էՄյասնիկովը նշել է աղիների քաղցկեղ առաջացնող մթերքներըՄեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակԳտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը