Հայերեն
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան 

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին

Տնտեսություն

«Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում: Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների` թվային առաջարկներից օգտվելու աստիճանը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնություններից առաջացած շոշափելի օգուտի առկայությունը և ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը:

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Տևական համաճարակն արագացրել է բանկերի` թվայնացմանն ուղղված ջանքերը, և այս պայմաններում շուկայում տեղի է ունեցել էլեկտրոնային առաջարկների կտրուկ զարգացում: «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր» մրցանակաբաշխությամբ «Global Finance» ամսագիրն իր գնահատանքին է արժանացնում այն ֆինանսական հաստատությունները, որոնք լավագույն արդյունքներն են գրանցել նոր և բարելավված պրոդուկտների և ծառայությունների ներդրման գծով»: 

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում Ամերիաբանկը զգալի առաջընթաց է ունեցել իր թվային կարողությունների զարգացման գործում: «Global Finance»-ի այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար. այն վկայում է մեր թվային ռազմավարության հաջողության մասին: Մեր թվային առաջարկների նկատմամբ պահանջարկի աճը և մեր բազմաֆունկցիոնալ բանկային հարթակի միջոցով իրականացվող գործարքների թիվը տվյալ ոլորտում մեր ջանքերի և նշանակալի ներդրումների արդյունավետության լավագույն վկայությունն են: Հպարտ ենք, որ հանդիսանում ենք շուկայի` միտումներ թելադրող մասնակիցը` հարմարավետություն և նորարարություն հաղորդելով մարդկանց կյանքին»: 

Նշենք, որ Ամերիաբանկն առաջինը Հայաստանում գործարկել է թվային էկոհամակարգերի համապարփակ փաթեթ, որը համակցում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և ներկայումս ընդգրկում է հետևյալ ուղղությունները` ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկություններ), ավտովարկավորում, հիփոթեքային վարկավորում և էլեկտրոնային առևտուր:

Էկոհամակարգերի հարթակներն ապահովում են հարմարավետություն և նոր տեսակի փորձառություն՝ հնարավորություն տալով արագ ֆինանսավորում ստանալ բոլոր հիմնական ոլորտներում, բարելավելով հաճախորդի ամբողջ փորձառությունը՝ Ամերիա էկոհամակարգի առցանց միջավայրում հաշվի բացումից մինչև քարտ ստանալը և վարկային հայտ ներկայացնելը:

Global Finance-ի մասին

«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատություններից է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ զարգացող թվային միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»