Հայտնի է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կարգախոսը
ՍպորտՀայտնի է դարձել 2024 թվականի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պաշտոնական կարգախոսը Փարիզում, հայտնում է L'Equipe-ը։
Կարգախոսը «Games wide open» արտահայտությունն է («Games wide open», «Ouvrons grand les jeux»)։
Ինչպես նշվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կայքում, կարգախոսը ընդգծում է Խաղերի բացման կազմակերպչական կոմիտեի հանձնառությունը՝ տարբեր միջոցառումների և նախաձեռնությունների միջոցով նոր, ավելի հետաքրքիր փորձ ստեղծելու համար:
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Ֆրանսիայի մայրաքաղաքում` 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։