Հայերեն
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» 

Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումը

Քաղաքականություն

«Ազգի համար չկա ավելի մեծ չարիք, քան նյութապաշտ առաջնորդը»,- Գարեգին Նժդեհի այս խոսքերն է հիշել իր վերջին հոդվածում «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Բանտից գրած իր վերջին հոդվածում նա նշել է, որ եթե մենք ցանկանում ենք՝ մեր պետությունը դուրս գա ինքնիշխանության էրոզիայի և կորստի փակ շրջանից, պետք է ի վերջո կարողանանք հաղթահարել մեր մեջ արմատացած նյութապաշտությունը և փոխարինենք այն այնպիսի արժեհամակարգով, որը նյութական բարիքից վեր է դասում մասնագիտական և հանրային ձեռքբերումները, մարդու բարի համբավը, նրա ներդրումը երկրի զարգացման մեջ կամ էլ շարունակաբար կատարած բարեգործությունը։

Մեկ բառով` Չալաբյանը նշում է, որ ի սկզբանե քաղաքական գործունեության համար պետք է ներգրավվեն այն անձինք, որոնք ընդգծված գաղափարական մղումներ ունեն և սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը։

Գործող իշխանությունները, հիշեցնենք, ի սկզբանե հայտարարել են, որ «իզմեր» չեն դավանում, և գաղափարազուրկ իշխանության համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել շահագործել հանրության վստահությունը և դրանից ստանալ անձնական, նյութական օգուտներ։ Սուտ կլինի ասել, թե նման վարքը բնորոշ է միայն փաշինյանական իշխանությանը։

Նախկին իշխանությունների մեջ էլ կային բարձրաստիճան անձինք, ովքեր իրենց ամբողջ նպատակը, եռանդը օգտագործել են սեփական ժողովրդի հարստահարման գործին։ Եվ, ըստ էության, նման արատավոր վարքը նաև նպաստեց 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությանը։

Արատավոր այդ փակ շղթայից դուրս գալու միայն մեկ հնարավորություն կա, պետք է հանրությունն ինքը խիստ պահանջներ ներկայացնի ապագա քաղաքական գործիչներին, քննի նրանց գործունեությունը, վերլուծի նրանց անցած ուղին և բնական ֆիլտրացիայի ենթարկի այն անձանց, որոնք գերադասում են սեփական, նյութական շահը և անձնական բարեկեցությունը։

Ավետիք Չալաբյանի խոսքով, սրա բնական մեխանիզմ կարող է հանդիսանալ նաև կուսակցությունների խոշորացումը և նրանց ինստիտուցիոնալ թափանցիկության բարձրացումը, որի արդյունքում ղեկավարող դերերում կհայտնվեն համապատասխան արժեքներով առաջնորդներ։

Արդարադատության նախարարությունում վերջին տվյալներով 120-ից ավելի կուսակցություններ են գրանցված։ Այդ կուսակցությունների մեծամասնությունը մեկ-երկու անձինք են, իսկ շատ խոշոր կուսակցություններ հավաքված են մեկ առաջնորդի շուրջ և նրա հեռանալու կամ հրաժեշտի պարագայում այդ կուսակցությունները պարզապես կփլվեն։

Դիտարկելով հաջողված պետությունների օրինակները՝ կարող ենք նշել, որ բազմակուսակցական համակարգն այնտեղ այսքան էլ մեծ չէ, և իրականում մի քանի խոշոր կուսակցություններ կան, որտեղ ներքին քննարկումների, բանավեճերի, բնական ընտրության միջոցով լավագույնները դառնում են այդ կուսակցությունների առաջնորդներ։ Եվ ամենակարևոր բանը, ըստ Չալաբյանի, նյութապաշտությունից հրաժարվելն է։

Անկախության 30 տարիների ընթացքում մեր պետական օրգանիզմի քաղցկեղն է եղել նյութապաշտությունը բոլոր մակարդակներով։ Խոպան գնացող, սեփական երկրի մասին արհամարհանքով արտահայտվող սևագործ բանվորից մինչև պետության առաջին դեմքեր, խորապես արմատացրել են նյութապաշտությունը, սեփական, նյութական շահի գերադասումը հանրային շահի նկատմամբ, այն ներթափանցել ու այլասերել է պետական վերնախավի մեծ մասին։

Չալաբյանը, ախտորոշելով Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը, նաև նշում է դրա լուծման, այդ քաղցկեղից փրկման ուղիները, որ դա ամենօրյա աշխատանք պետք է լինի, «փրկչին» սպասելու փոխարեն իրական ճանապարհ՝ հետևողականորեն ձևավորելու այսպիսի ազգային առաջնորդությունը։

Իշխանության համար նման վտանգավոր մտքերի հեղինակին, բնականաբար, փաշինյանական վարչախումբը պետք է պահի և պահում է անազատության մեջ, մինչդեռ շատերը հանգիստ վայելում են ազատությունը։ Ըստ էության, սա վկայում է, որ հենց Ավետիք Չալաբյանից է վախենում փաշինյանական իշխանությունը։

Կարեն Գալստյան

«Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինԻ վերջո, ո՞վ է գաղտնալսել. «Հրապարակ»Մեսսին երկընտրանքի առաջ էՄյասնիկովը նշել է աղիների քաղցկեղ առաջացնող մթերքներըՄեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակԳտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը