Հայերեն
ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը 

«Հրապարակ». Արթուր Վանեցյանը նոր թիմ է ձեւավորում

Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազդարարում է քաղաքական նոր փուլի մեկնարկի մասին։ Նա դիմադրության շարժման վերջին փուլին պասիվացավ, մի քանի օրով մեկնեց Եվրոպա, ապա վերադառնալով՝ մեկ հանրահավաքի ու երթի մասնակցելուց հետո այլեւս չերեւաց Ֆրանսիայի հրապարակում։ Իսկ վերջին հանրահավաքին ներկա չէին ո՛չ նրա կուսակիցները, ո՛չ ընկերները, որոնք մեկ ամսից ավելի պայքարի առաջին գծում էին։ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, երբ ասաց՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» բոլոր հարցերի պատասխանները կտա, լուրեր շրջանառվեցին, թե Վանեցյանը դուրս է գալու պայքարից եւ գնալու է սեփական ճանապարհով։

2 օր առաջ նա հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ ՀՀԿ-ի հետ 2021-ի արտահերթ ընտրությունների նախօրեին ձեւավորած դաշինքը դե յուրե եւ դե ֆակտո դադարեցնելու մասին։ Նույն օրը նա Հ1-ի եթերում հայտարարեց, որ նպատակը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, մնում է նույնը, բայց իր կուսակցությունը տարանջատվում է, քանի որ պայքարի ուղիների եւ մեթոդների հետ կապված տարբեր պատկերացումներ ունեն, եւ պայքարը «Հայրենիքը» շարունակելու է առանձին։ 

Ո՞րն է Վանեցյանի ուղին, եւ ինչո՞ւ չշարունակեց ընդդիմության հետ ճանապարհը։ Հանրայինի եթերում նա ինչ-որ չափով բացատրեց, որ իր եւ գործընկերների նպատակները համընկնում են։ «Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք՝ ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը եւ մնացած գործողությունները կտեսնեք»,- ասաց նա։ Ընդգծեց, որ քանի դեռ չեն հասել նպատակին, պայքարելու են ամենուր՝ ոչ միայն Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակներում։ 

Մեր տեղեկություններով՝ Վանեցյանը բավականին հավակնոտ ծրագրեր ունի եւ ցանկանում է ընդդիմադիր դաշտում որպես առանձին խաղացող կայանալ, հատկապես որ առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, իսկ նա քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Այս փուլում խնդիր են դրել երկխոսություն սկսել հասարակության հետ, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ ունենալ Երեւանի եւ մարզերի բնակիչների հետ, խոսել, բացատրել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, մատնանշել պայքարի ուղիները, նոր համակիրներ ու աջակիցներ ձեռք բերել։ 

Այս աշխատանքներին զուգահեռ, դրված է նաեւ կուսակցության ռեսթարտի հարցը, համախմբել կրթված, բանիմաց, տեխնոկրատ երիտասարդների, որոնք նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել, իսկ եթե անգամ զբաղեցրել են, ապա եղել են իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ եւ չեն վարկաբեկվել, չեն ասոցացվում նախկինների, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտավոր մոդելը ապագա կառավարության կամ իշխանության հայտ ներկայացնող թիմի։ Արթուր Վանեցյանը հույս ունի, որ նոր թիմով, նոր գաղափարներով քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելով՝ կարող է դառնալ իշխանություններին այլընտրանք։ Մեզ ասացին, որ մոտավորապես նման է այն պրոյեկտին, ինչը փորձում է կյանքի կոչել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ։ Այստեղ էլ փորձ է արվում բանիմաց, աշխատասեր, ճիշտ ընտրված մարդիկ հավաքել եւ հաջողության հասնել։

Կարծում են, որ անցած տարվա ՏԻՄ ընտրություններում գրանցած հաջողությունները ցույց են տալիս, որ դա միանգամայն հնարավոր է։ Մի քանի ամսում գրանցված «Ապրելու երկիր» կուսակցությունը մի շարք համայնքների ավագանիներում հաղթեց։ Սակայն, ի տարբերություն Վարդանյանի, ով փորձում է տեղակայվել արեւմտամետների դաշտում, Վանեցյանի կուսակցությունը լինելու է ռուսամետ դաշտում։ Ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էլ նման իդեա ուներ խոսքը ՄԻԱԿ-ի, ապա 2020-ին պրոֆեսիոնալների թիմ հավաքելու մասին է, բայց ինչ-ինչ պատճառներով գաղափարը չիրականացավ՝ ՄԻԱԿ-ը չկարողացավ լուրջ հայտ ներկայացնել, իսկ 2021-ին նախկին նախագահները խանգարեցին, որ Միքայել Մինասյանն ինքնուրույն թիմով հանդես գա։

Թե որքանով Վանեցյանին կհաջողվի կյանքի կոչել իր գաղափարը, կերեւա մոտ ապագայում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Թեպետ կուսակցությունից երեկ տեղեկացրին, թե քաղաքապետի ընտրությունների մասնակցության հարց մինչ այս պահը չի քննարկվել։ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը չցանկացավ մանրամասնել կուսակցության մարտավարությունը, թե ինչով է այն տարբերվելու ընդդիմադիր գործընկերների պայքարից։ Ասաց՝ այս փուլում գտնում ենք, որ հանրության հետ երկխոսությունը, որ սկսել ենք, պիտի ուժեղացնենք։ Ինչպե՞ս են երկխոսում։ «Ամենատարբեր շփումներով: Սկսած մարզերից, որ գնացել ենք, շարունակելով Ազատության հրապարակում եւ հիմա էլ՝ այդ բոլոր եւ մյուս հնարավորություններով»։ Հանրահավաքներ, երթեր անելո՞ւ եք։ «Հիմա առանձին հավաքներ անելու որոշում չունենք, երբ ունենանք, կտեղեկացնենք»։ Թիմը նոր մարդկանցով համալրելու տեղեկություններին էլ այսպես արձագանքեց․ «Մենք միշտ ենք թիմը համալրում»։

 

Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինԻ վերջո, ո՞վ է գաղտնալսել. «Հրապարակ»Մեսսին երկընտրանքի առաջ էՄյասնիկովը նշել է աղիների քաղցկեղ առաջացնող մթերքներըՄեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակԳտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԽոշոր վթար. կա զոh և տուժածներՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլՍարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1,335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար«Մետրանպաժ»՝ ո՞վ է նա, որ մեծ խառնաշփոթ ու քաոս է ստեղծում. 15 տարի անց Աշոտ Հակոբյանը որոշեց իր բեմադրությամբ ևս «քաոս» ստեղծելՋոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմումMantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակըԱդրբեջանի խորհրդարանը հաստատել է Սահմանադրության փոփոխություններըՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ․ ՌԴ փոխարտգործնախարարՓաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք ՉալաբյանՌուբլու փոխարժեքը նվազել է«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալՁերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա Ավագյանին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը