Հայերեն
Ալիևն Արցախի առաջին պատերազմի արդյունքները չի մոռացել Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են «Դիմադրություն» շարժման մասնակիցներին Կենտրոնական բանկը հակասում է ինքն իրեն. ավելի մեծ թափով ինֆլյացիա է սպասվում Դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը չի պատասխանում լրագրողների հարցերին «ԱՊՊԱ չունենալու համար տուգանքը կնվազեցվի». նոր նախագիծ Սպասվում է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի Ողբերգական ավտովթար. զոհեր կան Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող Անահիտ Ավանեսյանի գրառմանը չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ. Քրիստինե Վարդանյան Լավրովը կարող էր շփոթել տեղանունները. Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է հստակեցում անի Այս դավաճանի հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է․ երթի մասնակիցների կոչը՝ Սերգեյ Լավրովին 

Պաշտոնյա ես՝ մի օր ընդունում են, մի օր հանում են. ես իմ դիմումի համաձայն ազատվել եմ՝ կառավարության որոշմամբ. Արամ Թանանյանը՝ պաշտոնից հեռացվելու մասին. «Հրապարակ»

Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով որոշվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատել Արամ Թանանյանին։ Թանանյանը, ի դեպ, Փրկարար ծառայության գեներալ-մայոր է։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր երեք տարի ժամկետով, սակայն պաշտոնավարեց 2.5 տարի եւ, ըստ տնտեսվարողների, գիշեր-ցերեկ ամեն ինչ արել է, որ կարեւոր բեռների փոխադրումը կարգավորի։ Ըստ էության, փոխարինել է պետական շատ կառույցների եւ պաշտոնյաների։ Թանանյանը երեկ խուսափել էր հստակ նշել իր ազատման պատճառները, ասել էր, թե կառավարությունն է իրեն նշանակել, կառավարությունն էլ ազատել է։

Տպավորություն էր առաջացել, թե իր համար անակնկալ է եղել իր ազատումը։ Մինչդեռ մենք տեղյակ էինք, որ նա շաբաթներ առաջ է դեռ մտադրություն ունեցել ազատվելու, որովհետեւ ահռելի ծանր աշխատանք է կատարում, որը գնահատող չկա։ Մեզ հետ զրույցում Արամ Թանանյանը երեկ հայտարարեց, որ բնավ էլ անակնկալ չի եղել իր ազատումը, ավելին՝ ինքն է ազատման դիմում գրել։

«Անակնկալը ո՞րն է, պաշտոնյա ես՝ մի օր ընդունում են, մի օր հանում են»,- ասաց նա։

 

- Իսկ Ձեր պաշտոնավարման ժամկետը ե՞րբ էր լրանում։


- Հունվարին, երեք տարով էին նշանակել։

- Ձեզ հետ քննարկե՞լ են Ձեր ազատման հարցը կամ նախապես տեղեկացրե՞լ են, որ Ձեզ պատրաստվում են վեց ամիս շուտ ազատել պաշտոնից՝ այսինչ պատճառով։

- Ես ընդհանրապես չեմ քննարկում ղեկավարության որոշումը, պետության որոշումը, եկեք էդ հարցերը չքննարկենք, հա՞։

- Մեզ տեղեկություն էր հասել, որ ավելի շատ Դուք եք ցանկանում ազատվել պաշտոնից, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ էր, Լարսի հետ կապված ամբողջ կուժն ու կուլան Ձեր գլխին էր ջարդվում, բոլոր հարցերով Ձեզ էին զանգում․․․

- Էդ բոլորը կար։ Այո, ես վարչապետի անունով դիմում գրել եմ։ 

- Այսինքն՝ Դո՞ւք եք Ձեր դիմումի համաձայն ազատվել։ 

- Այո, ես իմ դիմումի համաձայն ազատվել եմ՝ կառավարության որոշմամբ։

- Իմ թվարկա՞ծ պատճառներով․․․ 

- Պետական պաշտոնավարումը, ընդհանրապես, բարդ բան է՝ մի բառով չես պատասխանի։ Ես էլի եմ ասում՝ թողեք ժամանակ անցնի, հետո մենք շփվելու ենք, չէ՞, միմյանց հետ, խոսելու ենք, զրուցելու ենք։

- Իսկ հետագայում այլ աշխատանքի անցնելու առաջարկ կամ ցանկություն ունե՞ք։

- Ինձ մոտ միշտ էլ կա ցանկություն աշխատելու։

- Լարսում ի՞նչ վիճակ է այս պահին, կուտակումները թեթեւացե՞լ են։

- Ես չեմ կարող ասել, որովհետեւ  արդեն չեմ աշխատում։ Ես չեմ կարող մեկնաբանել այնտեղ, որտեղ իմ իրավասությունն ընդհատված է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2008-ից մինչ օրս զոհվածների ծնողները խոսում էին, չէի հավատում, որ քրգործերի մեջ շատ բացթողումներ կանԱրտակ Զեյնալյանը՝ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում չընտրվելու մասինՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկան Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումըԽաչիկ Ասրյանը՝ 44-օրյա պատերազմից փախած և Արցախը շահարկող քաղաքական ավանտյուրիստներինԴատարանի բակում իրավիճակը լարվել էր. վիճաբանություն էր տեղի ունեցել զոհերի հարազատների ու կարգադրիչների միջևԵրևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. կա տուժած Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումըՈսկին թույլ կերպով թանկանում էՇենթոպ. Նախիջևան տանող միջանցքը հատկապես կարևոր է թյուրքական երկրների հզորացման համարԼուկաշենկոն հայտարարել է, որ նոր աշխարհ է ծնվումԲուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ 70 ռուս դիվանագետ կարտաքսվի երկրիցԴոլարը շարունակում է նվազելԵթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)Արցախի ԱԺ-ում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հետ են ուղարկելԱրման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին«Սա ներդրում էր հաճույքի համար»․ Ս. Համբարձումյանը՝ Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի շուրջ իրադարձությունների մասինԳնդապետ Սահակ Սահակյանին խորհուրդ եմ տալիս վերոնշյալ թեմաները մեկնաբանել զինվորական տեսանկյունից. Տիգրան ԱբրահամյանՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիրՀունիսի 29-ից հուլիսի 5-ն Արցախում դադարեցվելու է գազամատակարարումըԸմբիշ Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչՀայկական ամենահին կուսակցությունը նշել է Ֆրանսիայի խորհրդարան անցած իր կուսակիցների թիվը«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» հայտարարելԼեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է. Լեհաստանի ԱԳ փոխնախարարը՝ Ռուբեն ՌուբինյանինԳերմանիայում դատարանը համակենտրոնացման ճամբարի 101-ամյա նախկին պահակին 5 տարվա ազատազրկման է դատապարտելԳագիկ Բեգլարյանից շուրջ 16.8 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթԱռաջին Buissup Hackathon-ը՝ հուլիսի 9-10-ին. միջոցառումը կանցնի միաժամանակ 4 քաղաքումՀուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը. ԿԲ-ի հայտարարութունըՆիկոլը խաղում է հայ ժողովրդի գլխին նոր պատերազմ սարքելու խաղ. Արտակ Զաքարյան«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումԱյս պրոցեսները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվումԴոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել ենԻ վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ»«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ» Մոտ օրերս կքննարկենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը․ Ալեն ՍիմոնյանԷդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցըՋհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»Beam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկման44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ում«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԽոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ»Քաղաքապետարանը քանդել է Երիտասարդական մետրոյին հարակից սրճարանը Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Իրանը օկուպացրել է Ադրբեջանի հողերըՌուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հույն դիվանագետներիՀամահայկական ուխտագնացություն է տեղի ունենալուՍիրիան հայտարարում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին