France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank Privilege Banking: IDBank's offer for the premium services fans «Transformation of the future»: TEDxMoskovyanStSalon conference 

Չեմ կարողանում վերադառնալ այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել. Միքայել Հարությունյան

Right

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետը:

«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասաց Միքայել Հարությունյանը

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։

168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ​

«Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1377 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ ««Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող որոշակի հանգամանքներ հայտնաբերելուց բխող համապատասխան պարտականությունների չկատարումը հանգեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմ հանդիսացող գործողությունների կատարմանը: Այստեղ տեղին է մեջբերել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 նախադեպային որոշումը, որում Վճռաբեկ դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Քննիչը, դատախազը, քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերելով գործի վարույթը բացառող հանգամանքներ, որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ որոշման մեջ նշելով այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է»,- խնդրի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները ներկայացրեց Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ փաստորեն, ի հեճուկս ՀՀ օրենսդրության, ՍԴ որոշումների և դատական պրակտիկայի՝ քննիչը կոպտորեն խախտել է իր իրավունքները՝ իր նկատմամբ իրականացնելով ապօրինի քրեական հետապնդում։

«Նշվածի կապակցությամբ պաշտպանիս կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, սակայն, ինչպես և ակնկալվում էր, այն չստացավ պատշաճ իրավական ընթացք՝ քրեական գործի հարուցումը մերժվեց, իսկ որոշման դեմ բերված բողոքները դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը թողեցին առանց բավարարման»,- ասաց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Ըստ պաշտպան Կարեն Սարդարյանի՝ այդուհանդերձ, սույն գործով ամենացավալին և միևնույն ժամանակ զավեշտալին այն է, որ երբ նույն, այսպես կոչված «Մարտի 1»-ի թիվ ԵԴ/0253/01/19 գործով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով ՍԴՈ-1586 որոշումը, դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը արարքում հանցագործության դեպքի բացակայության հիմքով, ՀՀ ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից 2021թ. մայիսի 3-ին կայացվեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին որոշում, որով նրա մեղադրանքի որակումը փոխվեց ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն արարքի նկարագրությունը չփոխվեց։

«Այսինքն՝ մի կողմից ունենք դատարանի որոշում, ըստ որի՝ իմ պաշտպանյալի ենթադրյալ «հանցակիցների» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ ՍԴՈ-1586 որոշումից հետո իրավացիորեն արձանագրվել է հանցագործության դեպքի բացակայությունը, և, բնականաբար, այդ դեպքով այլ մեղադրանք չի առաջադրվել, իսկ մյուս կողմից՝ նույն դեպքով, նույն արարքի կատարման համար մեղադրվող մեկ այլ անձի նկատմամբ մեղադրանքը վերաորակել են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը հոդվածը փոխելով՝ դիմել է դատավարական ֆիկցիայի, որպեսզի շարունակի ապօրինի քրեական հետապնդումը»,- ասաց Կարեն Սարդարյանը՝ հավելելով, որ ինքը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ ինչպես ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ, այնպես էլ՝ մեղադրանքը փոփոխելու որոշման դեմ, սակայն վերոհիշյալ իրողությունները ուղղակիորեն վկայում են ՀՀ-ում արդարադատության վախճանի մասին։

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը 2021թ․ հոկտեմբերից մինչև օրս տարբեր պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը, իսկ մեղադրանքի վերավորակման բողոքի քննությունը սկսվել է 2022թ․ հունվարից և նույնպես անհիմն ձգձգվում է։ Վերը նշված փաստերը ուղղակի ապացույց են, որ սույն քրեական գործով դատական իշխանությունը կաշկանդված է քաղաքական որոշումներով և ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել»,- ասաց Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Ինքը՝ Միքայել Հարությունյանը, վստահ է, որ սա իր նկատմամբ 2018թ.-ից սկսված քաղաքական հետապնդման շարունակությունն է:

«Ես զրկված եմ արդար դատաքննության իրավունքից: Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել այս քրեական գործով, բայց իրավական անարխիան էլ սահմաններ պետք է ունենա»,- եզրափակեց Միքայել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, երբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր, իրավապահները վերաորակել են Հարությունյանի մեղադրանքը։ Գեներալ-գնդապետը մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։

Արդեն շուրջ 3.5 տարի հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը Մոսկվայում է։ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին արտահանձնել նրան։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal