Հայերեն
Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի Իշխանությունները լայն թափով գրոհ են սկսել ընդդիմության դեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարը փոխանակ պաշտպանելու հայկական արտադրանքը՝ նա պահպանում է իր պաշտոնը․ Հրայր Կամենդատյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ» 

Մասնագիտական հանրությունն ու բիզնես շրջանակները՝ մեկ հարկի տակ. կայացավ ՀԱՓՀՊ տարեկան ընդհանուր ժողովը

Հասարակություն

 «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին աուդիտորներ և փորձագետ հաշվապահներ, աուդիտորական կազմակերպություններ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, բիզնես և պրոֆեսիոնալ կառույցների ներկայացուցիչներ, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ։

Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները:

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրեց Պալատի 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքները,  հետագա զարգացման ուղիները, դրանց հասնելու ռազմավարությունն ու տակտիկան, որոնք ուղղված են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունավետ համակարգ ձևավորելուն, պետության կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացմանը, աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման համակարգի բարելավմանը, շարունակական մասնագիտական զարգացմանը, աուդիտորական ծառայությունների պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրմանը։

Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն իր խոսքում նշեց․«Վերջին տարիներին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում ներդրվեց նոր՝ «Հանրային վերահսկողության խորհուրդ - Մասնագիտացված կառույց» մոդելը։ Այն  կիրառվում է զարգացած շատ երկրներում և համարվում առավել արդյունավետ համակարգ, քան պետական կարգավորման համակարգերը, որոնք վերաբերում են ֆինանսական հաշվետվողականությանը և կորպորատիվ կառավարմանը, կազմակերպությունների կողմից թափանցիկ, արժանահավատ և օգտագործելի տեղեկատվության ներկայացմանը, բարձրորակ աուդիտորական և մասնագիտական այլ ծառայությունների մատուցմանը, միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը և որակավորմանը»։

Ներկայումս Պալատը Օրենքով հավատարմագրված միակ Մասնագիտացված կառույցն է, որին 2020թ․-ից փոխանցվել են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման մի շարք կարևոր գործառույթներ, մասնավորապես՝ աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումների շնորհում, շարունակական մասնագիտական զարգացման պահանջների սահմանում և վերահսկում, աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի հսկողության և օրենքով սահմանված այլ պահանջների պահպանման արտաքին գնահատում և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառում, մասնագիտական հանրության ռեեստրի վարում:

Այսուհետ միայն Պալատի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունները կարող են մատուցել աուդիտորական ծառայություններ, և միայն Պալատի անդամ ֆիզիկական անձինք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր ու միջին կազմակերպություններում աշխատել որպես գլխավոր հաշվապահ, կամ աուդիտորական կազմակերպություններում աշխատել որպես աուդիտոր։

Պալատն իր առաջիկա ծրագրերով նախատեսում է համակարգային ներդրումներ և երակարաժամկետ նախագծեր, մասնավորապես՝ որակավորման քննական բոլոր յոթ առարկաների դասագրքերի արդիականացում, քննությունների կազմակերպման, քննաթերթերի, շտեմարանների, դասախոսական անձնակազմի բարելավում, ֆունկցիոնալ նոր հնարավորություններով Պալատի կայքի պատրաստում, աուդիտորական փաստաթղթավորման մեթոդական ձեռնարկի և աուդիտի իրականացմանը օժանդակող համակարգչային ծրագրի մշակում, աուդիտորական ծառայությունների որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրում։  

Պալատն իրականացնում է միջազգային համագործակցության ընդլայնման և կապերի հաստատմանն ուղղված աշխատանքներ, նպատակ ունի դառնալ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) լիիրավ անդամ։  2021թ․-ին Պալատի և ԱՊՀ ու ԵԱՏՄ երկրների մասնագիտացված կառույցների մասնակցությամբ ստեղծվեց Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խումբը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմինը։ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ստորագրվեց Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետություններում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։

 

Լրացուցիչ տեղեկատվություն

Պալատը ստեղծվել է 1997 թվականին, գործել է որպես Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների գործում, համախմբել և միավորել է որակավորված աուդիտորների, հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների մեկ մասնագիտական ​​ասոցիացիայի շուրջ, որն էլ հետագայում վերակազմավորվել է Պալատի:

Պալատը 2005 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության թղթակից անդամ, ունի 678 անդամ, այդ թվում՝ 302 աուդիտոր, 346 փորձագետ հաշվապահ և 30 աուդիտորական կազմակերպություն:

 
 
 
 
 
 
Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր ԿամենդատյանԱրևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՔարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարիցՍա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՉինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԳերմանիան անցել է վտանգավոր սահմանը․ Asia TimesԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԵրևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԶոհերի թիվը անցել է 80-ից. նրանց մեջ երեխաներ կան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունըՈւկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններինՈւկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով․ Ռադայի պատգամավորԻրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում զnհվել է ավելի քան 6000 մարդ․ ԱրաղչիԵթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԻնչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆԶանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-նԻնչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԳազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՃապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ Իսրայելի հետ 12–օրյա պшտերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԹոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նԵրևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Ընդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՀութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասինՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԱրթուր Սերոբյանի գոլն օգնել է «Շերիֆ»-ին հաղթել «Միլսամի»-ին Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. ԹրամփՆԱՍԱ-ի տիեզերագնացը ֆիքսել է հազվագյուտ մթնոլորտային երևույթ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը