Հայերեն
Ալիևն Արցախի առաջին պատերազմի արդյունքները չի մոռացել Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են «Դիմադրություն» շարժման մասնակիցներին Կենտրոնական բանկը հակասում է ինքն իրեն. ավելի մեծ թափով ինֆլյացիա է սպասվում Դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը չի պատասխանում լրագրողների հարցերին «ԱՊՊԱ չունենալու համար տուգանքը կնվազեցվի». նոր նախագիծ Սպասվում է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի Ողբերգական ավտովթար. զոհեր կան Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող Անահիտ Ավանեսյանի գրառմանը չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ. Քրիստինե Վարդանյան Լավրովը կարող էր շփոթել տեղանունները. Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է հստակեցում անի Այս դավաճանի հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է․ երթի մասնակիցների կոչը՝ Սերգեյ Լավրովին 

Չնայած ներքին ու արտաքին ահռելի ճնշումներին, իշխանությունները Չալաբյանին պահում են անազատության մեջ

Քաղաքականություն

Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր թափ են հավաքել։ Թերևս դա կապված է նրա հետ, որ իշխանությունները շարունակաբար կորցնում են հանրային վստահությունը։ Միևնույն ժամանակ, ընդդիմությունը ակտիվ փուլի մեջ է պահում իշխանափոխության հասնելու նպատակով մեկնարկած շարժումը։

Եվ հատկանշական է, որ ընդդիմության նախաձեռնած գործընթացը կոնկրետ մեկ կենտրոնից չի ղեկավարվում, նրանում ընդգրկված են տարբեր հասարակական, քաղաքական միավորներ և գործիչներ։ Ուստի, իշխանությունները հատկապես վտանգ են տեսնում կոնկրետ այն գործիչներից, որոնք մեծ պոտենցիալ ունեն հաջողություններ գրանցելու։

Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից թիրախավորվում ու քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում հատկապես ժողովրդի շրջանում վստահություն վայելող և արտերկրում մեծ կապեր ունեցող գործիչները։

Ըստ այդմ, պատահական չէ, որ իշխանությունների թելադրմամբ լայն թափով անհամաչափ ուժ է կիրառվում, իսկ մյուս կողմից էլ գործեր են կարվում մի շարք ընդդիմադիրների նկատմամբ։ Այսպիսի գործերից մեկի շրջանակներում էլ կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Բնական է, որ իշխանությունների կողմից թափ հավաքող այսպիսի գործելակերպը չէր կարող ներքաղաքական ռեզոնանս չառաջացնել։ Դրա համար էլ մեծ թվով մարդիկ միանում են Ֆրանսիայի հրապարակում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով մեկնարկած ստորագրահավաքին։

Մյուս կողմից էլ քաղաքական հետապնդումներն այն աստիճանի են հասել, որ հայտնվել են արտաքին գործընկերների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, օրերս մամուլը տեղեկացրեց, որ եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են արտահայտել այս հարցի կապակցությամբ։

Մտահոգությունը ակնառու է հատկապես այն դեպքերի հետ կապված, որոնցում արդարադատությունն ակնհայտորեն ոտնակոխ է արվում։ Օրինակ՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին իշխանությունները երկու ամսով կալանավորել են Քրեական օրենսգրքի մի հոդվածով, որն իրավաբանական հանրույթի կողմից դատավարական սխալ է համարվում: Ինքը՝ Չալաբյանը, հայտարարեց, որ որ գործում «բացակայում է որևէ իրական հանցակազմ, և միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է»: Երեկ տարածված հայտարարության մեջ էլ Չալաբյանը նշել էր. «Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսևորում է: Գործող իշխանությունների կողմից իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է»:

Քանի որ Չալաբյանը ակտիվ կապեր ունի արտերկրում, ապա նրա գործն անհանգստացրել է նաև արտասահմանյան մի շարք խոշոր կառույցների ու կազմակերպությունների: Սակայն, չնայած այս բոլոր արտաքին ու ներքին ճնշումներին, գործող իշխանություններն ինչպես զանց են առնում վերջինիս հետ կապված գործի օրինականության պահանջները, այնպես էլ արտաքին ու ներքին մտահոգությունները ու նրան շարունակում են պահել անազատության մեջ: Ծանոթ գործելաոճ է, չոսր տարում այս իշխանությունների ձեռագրում ոչինչ չի փոխվել...

Արտակ Գալյան

Որքան հասկանում եմ «նոր ազգային պակտի» ստեղծման դրույթը մոտ է «հասարակական նոր պայմանագրի» ձևավորման գաղափարին. Աշոտ Ոսկանյան 2008-ից մինչ օրս զոհվածների ծնողները խոսում էին, չէի հավատում, որ քրգործերի մեջ շատ բացթողումներ կանԱրտակ Զեյնալյանը՝ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում չընտրվելու մասինՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկան Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումըԽաչիկ Ասրյանը՝ 44-օրյա պատերազմից փախած և Արցախը շահարկող քաղաքական ավանտյուրիստներինԴատարանի բակում իրավիճակը լարվել էր. վիճաբանություն էր տեղի ունեցել զոհերի հարազատների ու կարգադրիչների միջևԵրևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. կա տուժած Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումըՈսկին թույլ կերպով թանկանում էՇենթոպ. Նախիջևան տանող միջանցքը հատկապես կարևոր է թյուրքական երկրների հզորացման համարԼուկաշենկոն հայտարարել է, որ նոր աշխարհ է ծնվումԲուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ 70 ռուս դիվանագետ կարտաքսվի երկրիցԴոլարը շարունակում է նվազելԵթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)Արցախի ԱԺ-ում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հետ են ուղարկելԱրման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին«Սա ներդրում էր հաճույքի համար»․ Ս. Համբարձումյանը՝ Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի շուրջ իրադարձությունների մասինԳնդապետ Սահակ Սահակյանին խորհուրդ եմ տալիս վերոնշյալ թեմաները մեկնաբանել զինվորական տեսանկյունից. Տիգրան ԱբրահամյանՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիրՀունիսի 29-ից հուլիսի 5-ն Արցախում դադարեցվելու է գազամատակարարումըԸմբիշ Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչՀայկական ամենահին կուսակցությունը նշել է Ֆրանսիայի խորհրդարան անցած իր կուսակիցների թիվը«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» հայտարարելԼեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է. Լեհաստանի ԱԳ փոխնախարարը՝ Ռուբեն ՌուբինյանինԳերմանիայում դատարանը համակենտրոնացման ճամբարի 101-ամյա նախկին պահակին 5 տարվա ազատազրկման է դատապարտելԳագիկ Բեգլարյանից շուրջ 16.8 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթԱռաջին Buissup Hackathon-ը՝ հուլիսի 9-10-ին. միջոցառումը կանցնի միաժամանակ 4 քաղաքումՀուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը. ԿԲ-ի հայտարարութունըՆիկոլը խաղում է հայ ժողովրդի գլխին նոր պատերազմ սարքելու խաղ. Արտակ Զաքարյան«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումԱյս պրոցեսները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվումԴոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել ենԻ վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ»«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ» Մոտ օրերս կքննարկենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը․ Ալեն ՍիմոնյանԷդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցըՋհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»Beam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկման44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ում«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԽոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ»Քաղաքապետարանը քանդել է Երիտասարդական մետրոյին հարակից սրճարանը Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Իրանը օկուպացրել է Ադրբեջանի հողերըՌուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հույն դիվանագետներիՀամահայկական ուխտագնացություն է տեղի ունենալու