Հայերեն
Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին 

Վերևներում շատ լավ գիտեն, որ հենց այս մարդիկ են հասնելու արդարության հաստատմանը և հերթով չեզոքացնում են. Մետաքսե Հակոբյան

Քաղաքականություն

Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու Հադրութի Տումի գյուղի բնակիչ Դավիթ Ավագյանի գործով առաջին նիստը: Ավագյանի փաստաբանի խոսքով՝ իրենք հույս էլ չունեն, որ խափանման միջոցը կփոխվի: 

Երեկ Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստին Արցախի ՄԻՊ-ը մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաղորդում ներկայացրեց, որից հետո «Արցախի Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանը վերջինիս հարց ուղղեց Դավիթ Ավագյանի վերաբերյալ, ում այս օրերին ձերբակալել են՝ «աբսուրդի հասնող» պատճառաբանություններով.

«Գործում գրված է՝ Երևանում մշտական բնակության վայր չունենալու պատճառով, երբ Դավիթն իրենց իսկ կողմից հանձնված Հադրութի Տումի գյուղից է, որտեղ ուներ իր իսկ ձեռքերով կառուցած բավականին գեղեցիկ տուն: Այնուհետև, հասկանալով, որ այդ պատճառաբանությամբ չեն կարող Դավիթին երկար պահել անազատության մեջ, վերագրել են խուլիգանության հոդված, որն ակնհայտ կեղծիք է և սպիտակ թելով կարված է մյուս գործին: Դավիթը երեք անչափահաս տղայի հայր է, ովքեր իր խնամքի տակ են, և անհասկանալի է՝ ինչպես է այս ընթացքում ապահովվում այդ երեխաների կեցությունը: 

Դավիթն այն եզակի դեմքերից է, ովքեր նաև հավաքական կերպարն են արցախյան երրորդ պատերազմի՝ ի հակառակ հայաստանյան այս իշխանությունների, ովքեր ներկայացնում էին, որ Արցախը պարտվեց և ոչ թե հանձնվեց այն պատճառով, որ բոլորը փախչում էին: Դավիթը մինչև վերջին վայրկյանը, չվախենալով մահից, պայքարել է և կենդանի է մնացել Աստծո կամքով: Դավիթի նմանների թիկունքում այս իշխանությունները պարզապես հանձնել են նրանց հայրենիքը, իսկ հիմա ձերբակալում են»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հակոբյանի խոսքով՝ այս օրերին ոչ մի ձերբակալություն պատահական չի լինում. վերևներում շատ լավ գիտեն, որ հենց այս մարդիկ են հասնելու արդարության հաստատմանը և հերթով չեզոքացնում են.

«Այդ շարքում է նաև Ավետիք Չալաբյանը, ում ձերբակալությունը ևս պարզապես աբսուրդ է: Ստացվում է այնպես, որ հայրենասիրությունը, հայրենիքի համար պայքարը հանցագործություն են և այդ առումով օբյեկտիվ ձևակերպումներ տալը ևս հանցագործություն է այս իշխանությունների օրոք: 

Չեմ ուզում ապօրինի կալանավորվածներից որևէ մեկին առանձնացնել. մենք պետք է համախմբվենք և մեր պայքարի մեջ ևս մեկ կետ ավելացնենք՝ մեր հայրենակիցների ազատության կետը: Իհարկե, մենք հնարավոր բոլոր միջոցներով պայքարում ենք նրանց համար, սակայն հասկանում ենք և չենք զարմանում, որ հենց այսպես պետք է լիներ: Այս իշխանությունների օրոք այլ կերպ լինել ուղղակի չէր կարող:

Եվ սա ևս մեզ պետք է բերի այն համոզմանը, որ օր առաջ պետք է ազատվենք իրենցից, որովհետև, հակառակ դեպքում, ամեն օր այս շարքն ավելանալու է: Իրենք սրբություն չունեն, զոհվածի հորը, հարազատին կալանավորելու են, փորձելու են մեկուսացնել, որպեսզի իրենք իրենց սև գործն ավարտին հասցնեն: Սրան էլ եթե գումարենք Ադրբեջանի կողմից ճնշումները, տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանություններն արդեն կյանքի ու մահվան կռիվ են տալիս, որտեղ բոլոր միջոցներն արդարացված են իրենց համար»:

Մարիամ Նալբանդյան

 

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1,335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար«Մետրանպաժ»՝ ո՞վ է նա, որ մեծ խառնաշփոթ ու քաոս է ստեղծում. 15 տարի անց Աշոտ Հակոբյանը որոշեց իր բեմադրությամբ ևս «քաոս» ստեղծելՋոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմումMantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակըԱդրբեջանի խորհրդարանը հաստատել է Սահմանադրության փոփոխություններըՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ․ ՌԴ փոխարտգործնախարարՓաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք ՉալաբյանՌուբլու փոխարժեքը նվազել է«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալՁերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա ԱվագյանինՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՏղամարդը քնել է մետրոյի գծերի վրա, գնացքն անցել է նրա վրայով Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՋերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվելԵրևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կունենա նոր գեղարվեստական լուսավորությունԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան«Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՔՊ-ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ-ի ծեծկռտուքիցՔրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա ԿոստանյանՓողոցները կաթվածահար են եղել. ինչ է կատարվում Նորք ՄարաշումՖասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծՇատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասինՎթարային ջրանջատում Երևանում և մարզերումՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն». Արթուր ՍարգսյանՆարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանությունՈւՂԻՂ. Իրավապահները ներխուժել են ՀԷՑ. ինչ է կատարվում այնտեղ այս պահին (տեսանյութ)Անհայտ անձիք մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Ադրբեջանը Հայաստանի` իրեն հասցված վնասը 150 միլիարդ դոլար է գնահատելԱյն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա ԿոստանյանՔԿ-ն՝ ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք ՉալաբյանԲաքվում կալանքի տակ են թողել Sputnik Ադրբեջանի ղեկավարին և գլխավոր խմբագրինՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացիԻրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործելԻրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տունՀարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը