Հայերեն
Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ 

Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Դանիելյան» արվեստի կենտրոնի ամենամյա հաշվետու ցուցահանդեսը. «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Դանիել յան» արվեստի կենտրոնի ամենամյա հաշվետու ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել են կենտրոնի «Երազ» նորաբաց մասնաճյուղն ՝ իր սաներով, և մեծահասակների խմբերը: Ցուցահանդեսը նվիրված էր կենտրոնի հիմնադիր, նկարիչ Արամ Դանիել յանի հայրիկի ՝ գեղանկարիչ Հրանտ Դանիել յանի հիշատակին:

Արամ Դանիել յանն ասում է, որ հոր մահվանից հետո սա առաջին ցուցահանդեսն է: Իսկ սեպտեմբերի մեկին Նկարիչների միությունում տեղի կունենա Հ. Դանիել յանի անհատական ցուցահանդեսը, ներկայացվելու է նրա վերջին աշխատանքների շարքը՝ Կապանի բնապատկերները, մոտ հիսուն աշխատանք, որոնք դեռ չեն հրապարակվել: Ինչ վերաբերում է կենտրոնի սաների հաշվետու ցուցահանդեսին, կենտրոնի հիմնադիրը նշում է ՝ աննկարագրելի տպավորություններ ունի:

«Տեսա բազմաթիվ փայլող աչքեր, տեսա իրենց երեխաների աշխատանքներով հպարտացող ծնողներ, ոգևորված երեխաներ, որոնք իրենց ընկերներին ու հարազատներին ցույց էին տալիս իրենց աշխատանքները, բացատրում, թե ինչ են նկարել, ինչ նյութեր են օգտագործել, որքան ժամանակում են աշխատանքն ավարտին հասցրել»,-ասում է Դանիելյանը:

Հաշվետու ցուցահանդեսները կարևոր են նաև ուսուցիչների համար, դրանք յուրահատուկ հանդիպումներ են նրանց և իրենց սաների ծնողների միջև: «Ցուցահանդեսը հաշվետու է համարվում նաև ուսուցիչների համար, սա նրանց համար շատ կարևոր օր է, ուսուցիչները հաշվետու են լինում ծնողների, նաև ստուդիայի ղեկավարության առջև: Իսկ նրանք այդ օրը տուն վերադարձան ծաղկեփնջերով, շնորհավորանքներով և շնորհակալություններով: Հաշվետու ցուցահանդեսները նրանց համար նույնպես տոնական օրեր են»,-նշում է մեր զրուցակիցը:

Սովորաբար հաշվետու միջոցառումները տեղի են ունենում տարեվերջին: Նման ավանդույթ գործում էր նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի պարագայում, սակայն որոշակի փոփոխություններ այս առումով եղան 2020 թ.-ից հետո: «Այո, ժամանակացույցի առումով փոփոխություն ենք կատարել: Միշտ տարեվերջին էինք կազմակերպում մեր հաշվետու ցուցահանդեսները, սակայն այդ օրերին շատերը մեկնում են հանգստի, զբաղված են այլ գործերով, այդ պատճառով չեն կարողանում ներկա գտնվել ցուցահանդեսին, ուստի որոշեցինք հաշվետու ամփոփիչ ցուցահանդեսները կազմակերպել ամեն տարի գարնանը: Երկու տարի առաջ օրը փոխվեց համավարակի, հետո արդեն պատերազմի պատճառով: Պատերազմից հետո որևէ մեկս տրամադրություն չուներ տոնական միջոցառում կազմակերպելու: Որոշվեց, որ պետք է մի քիչ ժամանակ անցնի, հետո նոր մեր երեխաների հաշվետու ցուցահանդեսը կազմակերպենք արդեն 2021 թ.-ի գարնանը: Հետագայում արդեն նպատակահարմարությունից ելնելով որոշեցինք ավանդույթ դարձնել հենց գարնանը հաշվետու ցուցահանդեսների կազմակերպումը: Միևնույն ժամանակ ամբողջ տարվա ընթացքում ամսական մեկ-երկու անգամ ստուդիաներում լինելու են միջոցառումներ, բաց դասեր, շփումներ երեխաների ու նրանց ծնողների, նոր մասնակիցների հետ, շփումը լինելու է տարբեր ֆորմատներով: «Դանիել յան» արվեստի կենտրոնը թևակոխում է մի նոր փուլ, որտեղ անմիջական շփումը մեր սաների հետ ավելի է շատանալու»,-հավելում է կենտրոնի հիմնադիրը:

Ապագայի ծրագրերի մասին խոսելիս Դանիելյանն ասում է ՝ մտադիր են կենտրոնի ևս մեկ մասնաճյուղ բացել, դիտարկվում է Հարավ-արևմտյան թաղամասը: «Նամակներ, խնդրանքներ շատ ունենք ծնողներից: Երեխաներն արդեն գործող երկու մասնաճյուղերից և որևէ մեկը չեն կարողանում հաճախել, մանավանդ պիկ ժամերին բարդ է այստեղ հասնելը: Հիմա աշխատանքներ են ընթանում այդ թաղամասում մասնաճյուղ ունենալու մասով: Հաջորդիվ պլանավորում ենք մասնաճյուղ բացել Աջափնյակում, այդ մասնաճյուղ կկարողանան հաճախել Դավիթաշենի և հարակից թաղամասերի երեխաները: Աշխատանքներ են տարվում նաև Կապան քաղաքում կենտրոնի մասնաճյուղ ունենալու համար: Այն կրելու է իմ հոր՝ գեղանկարիչ Հրանտ Դանիել յանի անունը և կոչվելու է «Դանիել յան» արվեստի կենտրոնի Կապանի՝ Հրանտ Դանիել յանի անվան մասնաճյուղ: Ներկա պահին տարածքի հարցն ենք քննարկում, որ հարմարավետ լինի, մասնաճյուղը գործելու է նույն կոնցեպտի մեջ, մատուցելու է նույն որակը, բայց մարզերում վճարն ավելի ցածր կլինի՝ հաշվի առնելով սոցիալական վիճակը և մի շարք այլ հարցեր: Հետո արդեն նախատեսում ենք մասնաճյուղ ունենալ Գյումրիում: Առաջիկայում մտադիր ենք նաև մեր ցուցահանդեսները բաժանել ըստ մասնաճյուղերի, որովհետև այդպիսի մեծ սրահ գոյություն չունի Հայաստանում, որտեղ կարող ենք մեր սաների աշխատանքները մեր ուզած ծավալով ցուցադրել, իսկ սաների թիվն անընդհատ փոփոխվում է: Կենտրոնի մասնաճյուղում ազատ տեղեր շատ քիչ կան, «Երազ» մասնաճյուղում են հիմնականում ազատ տեղերը»,-եզրափակում է Արամ Դանիել յանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում













Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԽոշոր վթար. կա զոh և տուժածներՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլՍարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1,335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար«Մետրանպաժ»՝ ո՞վ է նա, որ մեծ խառնաշփոթ ու քաոս է ստեղծում. 15 տարի անց Աշոտ Հակոբյանը որոշեց իր բեմադրությամբ ևս «քաոս» ստեղծելՋոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմումMantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակըԱդրբեջանի խորհրդարանը հաստատել է Սահմանադրության փոփոխություններըՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ․ ՌԴ փոխարտգործնախարարՓաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք ՉալաբյանՌուբլու փոխարժեքը նվազել է«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալՁերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա ԱվագյանինՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՏղամարդը քնել է մետրոյի գծերի վրա, գնացքն անցել է նրա վրայով Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՋերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվելԵրևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կունենա նոր գեղարվեստական լուսավորությունԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան«Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը