Մի քանի տարի առաջ աղջկա հայրը թույն խմեց, մահացավ. նոր մանրամասներ՝ 12-ամյա աղջկա ինքնասպանության փորձից
SocityԵրեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Դիտակ համայնքում։ Գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը դպրոցից տուն գալուց հետո ինքնասպանության փորձ է կատարել։ 12-ամյա աղջիկը դասերից հետո վերադառնալով տուն՝ գյուղատնտեսական թույն է խմել` փորձելով այդ կերպ կյանքին վերջ տալ։
Երեխային անմիջապես տեղափոխել են Մուրացան հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել 12-ամյա աղջկա կյանքը։