Խնդրանքով դիմել են ընդդիմադիրներին․ հայտարարություն
ОбществоԺուռնալիստների միության անդամ Հասմիկ Պողոսյանը դիմել է դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին՝ խնդրելով Պռոշյան փողոցում երեկոյան քայլերթ չկազմակերպել, քանի որ Կոնդի եկեղեցում լուսահոգի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունն է։
«Երեկ Դեբեդ գետում տեղի ունեցած ողբերգության հետևանքով կյանքից հեռացավ մեր հմայիչ ու ինքնատիպ հաղորդավարուհիներից մեկը՝ Արմինե Ճաղարյանը։
Պակասեց միշտ ստեղծագործական գաղափարներով լի, գեղեցիկ էություն ունեցող մարդ, ով նույնպես պայքարում էր մարդկային, գեղեցիկ արժեքները պահպանելու համար։