Հայերեն
Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատար Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին 

Ինչո՞ւ պատկան մարմիններին չի հետաքրքրում Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կասկածահարույց ունեցվածքը

Քաղաքականություն

Նախորդ տարվա մարտին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հանրային պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող հրապարակումների շրջանակում Hetq.am-ում հրապարակել էր գործող պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող մի շարք հոդվածներ, որոնք բացահայտում են կոռուպցիոն արարքներ պարունակող կասկածելի դեպքեր։

2021թ. գործող պաշտոնյաներից անդրադարձ էր կատարվել այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի նորանշանակ տեղակալ Արա Եղոյանի և նրա կնոջ ունեցվածքի վերաբերյալ:

Արա Եղոյանը, հիշեցնենք, պետական համակարգում է աշխատում՝ սկսած 1999թ.-ից, և ըստ կայքի՝ տիրապետում է զգալի գույքի և դրամական միջոցների:

«Հետքի» հետաքննությունը բացահայտել էր, որ Արա Եղոյանը, նախկինում չունենալով հայտարարագրված անշարժ գույք, արդեն 2019թ., ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետի պաշտոնը թողնելիս, հայտարարագրել է երեք անշարժ գույք և ունեցել դրամական միջոցների էական աճ, այն դեպքում, երբ եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը։

Ավելին՝ մոտ 43․000 դրամ աշխատավարձ ունեցող կինը հայտարարագրել էր հսկայական դրամական միջոցներ և անշարժ գույքեր, այդ թվում՝ հասարակական նշանակության շինություններ:

Պաշտոնը ստանձնելու առթիվ իր ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Արա Եղոյանը համատեղ սեփականության իրավունքով ունի 4 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն և հողամաս Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, բնակարան և ավտոտնակ՝ Արաբկիրում:

2019-2020թթ.-ին Եղոյանը գնել է երկու ավտոմեքենա՝ 2015թ. արտադրության HONDA և 2007թ. արտադրության TOYOTA:

Փետրվարի 5-ի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ, 40 հազար դոլար և 25 հազար եվրո կանխիկ գումար: Եվ սա դեռ ամենը չէ…

Թեև հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) պարտավոր էր իրականացնել հայտարարագրերի վերլուծություն, պարզվում է, որ Հանձնաժողովը չի վերլուծել Արա Եղոյանի հայտարարագիրը։

Ավելին, անգործության է մատնված նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, այն դեպքում, երբ առկա են հիմնավոր կասկածներ, որ Արա Եղոյանի և նրա կնոջ գույքերի ավելացումը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

168.amին կոռուպցիա բացահայտող այդ կառույցից պատասխանեցին, որ Արա Եղոյանի վերաբերյալ վարույթ չունեն:

Այսինքն՝ առկա է ապօրինի հարստանալու առերևույթ հանցակազմ։

2022 թվականի ապրիլի՝ լրագրողական հարցմանը ի պատասխան՝ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ առաջիկա նիստի ընթացքում կքննարկի հայտարարագիրը վերլուծելու հարցը։ Առ այսօր արձագանք չկա։

Որևէ հետաքրքրություն չի նկատվել նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Այս ակնհայտ անգործության մեջ դժվար է չնկատել նշված պաշտոնյային հովանավորելու շահագրգռվածությունը:

Արա Եղոյանը, ըստ 168.am-ի տեղեկությունների, առողջապահության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի մտերմագույն շրջապատից է, և հավանաբար հենց դրանով է պայմանավորված պատկան մարմինների անթաքույց «անհետաքրքրությունն» Արա Եղոյանի ունեցվածքի շուրջ:

Արա Եղոյանի աշխատանքային կենսագրության հպանցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ նա նախկինում ՊԵԿ-ում և ոչ միայն այնտեղ զբաղեցրել է բավականին լուրջ պաշտոններ, անգամ մականուն է ունեցել՝  «Մանրադրամ կեղեքող» (Առավել իրազեկները կարող են այստեղ պատկերացնել իրական, ժարգոնային ձևակերպումը):

Նախկինում, մեզ հասած տեղեկություններով, ՊԵԿ-ում նրան հովանավորել է նախկին իշխանությունների օրոք ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումների վարչության պետ Կարեն Կարապետյանը: Բայց փոխվեցին իշխանությունները, և Արա Եղոյանի՝ նոր տերերի փնտրտուքը նրան տարավ դեպի ՔՊ-ական կարկառուն գործիչներ:

Դրա արդյունքում նախկինում Արա Եղոյանն իր գլխավերևում կախում էր 3-րդ նախագահի նկարը, այժմ՝ Նիկոլ Փաշինյանի:

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՊՎԾ պետի տեղակալ Արա Եղոյանի աշխատասենյակում՝ ուղիղ վերջինիս գլխավերևում, կախված է Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը: Ինքը լուսանկարվել էր այդ ֆոնին, նկարը տեղադրել սոցցանցի իր էջում: Այդ լուսանկարը ՊՎԾ մեկ այլ աշխատակցի՝ Հայկ Նազարյանին, այնքան էր ոգևորել, որ վերջինս Արա Եղոյանի լուսանկարը տեղադրել է իր էջում ու մի ձոն նվիրել դրան:

Ի դեպ, մեզ ասացին՝ ՊՎԾ պետի բոլոր տեղակալներից միայն Եղոյանի գլխավերևում է կախված Նիկոլ Փաշինյանի նկարը:

Փաստացի Նիկոլ Փաշինյանի հույսը ճամբարափոխ աճպարարներն են, իրենց պատկերացրած բարեփոխումներն իրականացնողները՝ նույնպես:

Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատարԹրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանՎանա լիճն օրեցօր ցամաքում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբՌուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրերԿանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻնձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. Յամալ Փոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՆեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետ Փորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Հայր իմ». Արսեն Սաֆարյանը ներկայացրել է հայրերին նվիրված երգ «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. ՅամալՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՏաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Որպիսի չասի՝ Ալիևի հետ ինչ է պայմանավորվել այսպիսի շոուներ է սարքում. Վարդանյան (տեսանյութ)Պետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան Բանգլադեշի նախկին վարչապետ Հասինան մեղադրվում է հարյուրավոր ուսանողների մահվան մեջԲաքվում կալանավորել են «Վագներ»-ի կազմում կռված ադրբեջանցիներինԵթե ձեր տանն ունեք ջրի պիստոլետներ, մեղադրվում եք ահաբեկչության մեջՓաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն էՁախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանությունՓաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-նՀՀ քաղաքացիները կանգնել են խնդիրների առաջ․ մերժում մերժման հետևից. «Հրապարակ»ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվելՆոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Եվրոպայի չեմպիոն Տաթև Հակոբյանը ամուսնացել է (լուսանկարներ)Վրաստանում դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը բացահայտվել էՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումԳյումրիում ծառայող 23-ամյա զինծառայողը կրակել է իր ճակատինՓաստեր, որոնք չեն կարող անտեսվել. Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանին և ԱլիևինԲիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել Ջուր չի լինի որոշ հասցեներում«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվեցՄիայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք ենԱշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025-ինՏարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՍյունիքի մարզում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքըԵրևանում մոտոցիկլի և բեռնատարի բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԱֆրիկայի չորս ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մայրցամաքի բնակչության կեսը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը