Հայերեն
Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Հայտնաբերվել է անհայտ կորած համարվող աղջկա դին Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Ջրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպան Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը 

«Մասսայական թալան. գյուղացու անվան տակ փողեր են ծախսվում, սրանց ախորժակն ավելի մեծ է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս տարեսկզբին կառավարությունը հաստատեց մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, մասնավորաբար` պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը սուբսիդավորելու էր պետությունը: Դեռ ծրագրի մեկնարկին «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մտահոգություն էր հայտնել, որ հերթական անգամ գյուղացին ստիպված է միջնորդավորված ձևով պարարտանյութ ձեռք բերել, մինչդեռ պետությունը պետք է ներկրեր այն և առանց միջնորդ կազմակերպությունների ու անհատների տրամադրեր գյուղացուն:

Ինչևէ, ծրագրի հաստատումից շուրջ մեկ ամիս անց լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին, որ «Արմավիրի և Արարատի մարզերում համայնքապետները գյուղացիներին ասել են, որ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները»։ Այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր, հաղորդագրության մեջ բացառապես պաշտոնական ձևակերպումներ էին:

Մամուլի հրապարակումներին արձագանքեց էկոնոմիկայի նախարարությունը` նշելով, որ «վերջին օրերին տարածվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը ու հետապնդում են հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու նպատակ: Ծրագիրն ընթանում է բնականոն հունով»։ Ի դեպ, նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված այս հայտարարության մեկնաբանությունների բաժնում մարդիկ իրենց դժգոհությունը ևս արտահայտել են` «պարարտանյութը տեղ չի հասել», «գինը թանկացել է» և այլն:No description available.

Խնդրի վերաբերյալ «Փաստը» զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Նա նշում է` զարմանում է, որ «լրատվականներին խեղդելով, ժողովրդի ձայնը չլսելով կամ արհամարհելով»՝ փորձում են ստեղծել հանգիստ մի վիճակ, որ կարծես մեր հանրապետությունում ոչինչ չի կատարվում: «Կատարվում է գյուղացու թալան: Մի խումբ դեղնակտուցներ սկսել են փող աշխատել, պարզվում է, որ սրանց ախորժակն ավելի մեծ է: Ո ՞րն էր այս ծրագրի թերությունը: Էկոնոմիկայի նախարարությունն ընտրեց քսանից ավելի կազմակերպություն, որոնք պետք է իրականացնեին ներկրումները և սուբսիդավորման գործընթացը: Ինչո ՞ւ այդպես վարվեց: Պարոն Փաշինյանին պետք է հարցադրում անել` ինչո՞վ են զբաղված քո նախարարները, այդ ինչպե՞ս ստացվեց, որ 17 հազար դրամից պարարտանյութի գինն անմիջապես դարձավ 24 հազար: Կազմակերպությունների մասով: Կարծում եմ` նախարարությունը դրանց գրանցումը կատարել է ինչ-որ ցուցանիշներից ելնելով: Բայց եթե ցուցանիշներին նայենք, ապա կազմակերպություններ կան, որոնք, օրինակ` այս տարի են գրանցվել, դրանք կասկածելի են, իրենց գործունեությունն անհայտ է: Դրանց մեծամասնությունը երբևէ պարարտանյութ չի ներկրել, չգիտի` կալիումական ու ազոտական պարարտանյութերն ինչո՞վ են իրարից տարբերվում: Սա արել է էկոնոմիկայի նախարարությունը: Բացի դա, եթե կառավարությունը 9000 դրամով սուբսիդավորում է պարարտանյութը, այդ օրը, երբ կազմվում էր ցուցակը, պարարտանյութի արժեքը 16-17 հազար դրամ էր, սուբիսիդավորումից 1-2 օր հետո ինչպե՞ս դարձավ 22-24 հազար դրամ: Նույնիսկ սուբսիդավորման պարագայում այն թանկ է, մասսայական թալան է գնում»,-ասում է Բերբերյանը:

Ընդգծում է` զուգադիպությունների չի հավատում, մեր երկրում շատ հետաքրքիր բաներ են կատարվում, բացատրությունը վերջում կիմանանք: «Մի տարի արհեստական երաշտ է լինում, մի տարի պարարտանյութն է թալանվում, մի տարի մորմազգու ցեցն է հայտնվում, մեր բերքը փչացնում: Արդյո՞ք սա մտածված դիվերսիա չէ մեր երկրի նկատմամբ, և մեր թշնամին մեր երկրի ներսո՞ւմ չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է` անցած տարի ձախողեցին գարու սուբսիդավորման ծրագիրը, ներկրված սերմի բավականին մեծ քանակը չծլեց: «Հիմա նույնը պարարտանյութի պարագում է: Վրացական անորակ պարարտանյութ են ներկրում: Դեղնակտուցները, որոնք «պառլամենտներում» են նստած, չգիտես, թե որտեղ են քաշ գալիս, պաշտոններ զբաղեցնում, հիմա էլ այս բիզնեսով են ցանկանում զբաղվել: Դատախազությունը նաև պետք է ուսումնասիրի հարցը, թե ովքեր են ժողովրդից գումար հավաքել և պարարտանյութ չեն մատակարարել: Նման մի դեպք ունեցել ենք Սերժ Ազատիչի ժամանակ: Էջմիածնի տարածաշրջանում մի անհատ ֆերմեր գումար էր հավաքել, որ պարարտանյութ բերեր, ներկրել էր, ինչից հետո գինն արհեստականորեն բարձրացրել էր:

Ժողովուրդը բողոքեց, և ներկրողը շատ լուրջ խնդիրներ ունեցավ, պատժվեց: Հիմա էլ` եթե գումարները հավաքել են և նշված գնով պարարտանյութ չեն ապահովել գյուղացուն, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Ներկրում են, ավելի բարձր գնով ցանկանում վաճառել, գյուղացին էլ հրաժարվում է: Մեկնարկային գումար չունեին, գյուղացուց հավաքել են, ներկրել, հիմա էլ ուզում են ավելի մեծ շահույթ ունենալ: Բնական թալան է»,հավելում է մեր զրուցակիցը:

Փաստորեն, պետությունն այդպես էլ ականջալուր չեղավ պնդումներին, որ սուբսիադավորման գործընթացում գյուղացու և իր միջև միջնորդներ չպետք է լինեն` բանկերի, անհատների կամ կազմակերպությունների տեսքով:

«Դա կառավարությանը ձեռք չի տալիս: Սերմացուի, պարարտանյութի ներկրման, սուբսիդավորման այս գործընթացները ձեռքերը տաքացնելու մի ուղղություն է, գյուղացու անվան տակ փողեր են ծախսվում: Կառավարությունն իր պնդաճակատ համառությամբ առաջ է գնում»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Հայտնաբերվել է անհայտ կորած համարվող աղջկա դինՋերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Ջրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանԳողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը Հայկ Հեքեքյանն է Ճապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Փաշինյանի կինը լուսանկարներ է հրապարակել իր կազամակերպած 1 միլիոն դրամանոց ընթրիքից Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանԹեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Ով և ինչու է հшրվածել Իրինա Այվազյանին. դերասանուհին կապտnւկներ ունի. բացառիկ կադրեր Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀրդեհ Արտենի գյուղում. շենքից տարհանել են երեք քաղաքացու Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Էվերտոնին» (տեսանյութեր) Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում հրդեհ է բռնկվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 16-ի համար Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Մովսես Ոսկանյանն անհետ կորել է Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը