Հայերեն
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար 

ԼՂ հակամարտության վերսկսման հավանականությունը միջին է, ամերիկյան շահերի վրա ազդեցությունը՝ ցածր. զեկույց

Քաղաքականություն

Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիք տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում: Զեկույցի նպատակն է օգնել ամերիկյան վարչակազմին արտաքին քաղաքականության մշակման հարցում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Այն հակամարտությունները բաժանում է երեք խմբերի կամ ազդեցության շերտերի՝ բարձր, միջին և ցածր առաջնահերթությամբ: Հակամարտությունների կամ իրավիճակների կարևորությունը և ամերիկյան շահերի նկատմամաբ ազդեցությունը որոշվում է հարցումների և հետազոտությունների միջոցով: Ավելի քան 11 հազար ամերիկացի պաշտոնյաներ, արտաքին հարաբերությունների ոլորտի փորձագետներ, վերլուծաբաններ և մասնագետներ պատասխանում են կենտրոնի տրամադրած հարցմանը, որի արդյունքում այս կամ այն հակամարտությունը զբաղեցնում է իր տեղը եռաստիճան սանդղակում:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը ևս ընդգրկվել է կենտրոնի զեկույցում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ հակամարտությունը կարող է վերսկսվել՝ ուղեկցվելով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածությամբ: Զեկույցի գնահատմամբ՝ լարվածության սրացման հավանականությունը միջին է, որը, սակայն, ցածր ազդեցություն ունի ամերիկյան շահերի վրա և չունի մեծ ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար:

Իսկ բարձր հավանականություն և ԱՄՆ-ի համար կարևորություն ունեցող հակամարտություններից և իրադրություններից են, ըստ հետազոտության արդյունքների, Աֆղանստանում, Հայիթիում, Լիբանանում և Վենեսուելայում ստեղծված կացությունը, Չինաստանի ու Թայվանի միջև հարաբերությունները, հավանական ընդհարումը Իսրայելի ու Իրանի միջև, Հյուսիսային Կորեայի փորձարկումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը և իրավիճակի սրացումը Արևելյան Ուկրաինայում: Բացի այդ, այս խմբի կարևոր զարգացումներից են նաև ամերիկյան ենթակառուցածքների դեմ ուղղված կիբեռ հարձակումները:

Միջին ազդեցություն, հավանականություն ու կարևորություն ունեցող խմբում ներառված են լարվածության աճը Եթովպիայում և Եմենում, Չինաստանի ու Հնդկաստանի սահմանային տարաձայնությունները, իրավիճակը Քաշմիրում, իսրայել-պաղեստինյան հակամարտությունն ու Թուրքիայի բանակի ու քրդական զորամիավորումերի միջև հնարավոր ընդհարումները Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում: Այս նույն խմբում, քիչ հավանականությամբ, ընդգրկված են նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև Հարավային Չինական ծովում տարաձայնություններն ու ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական հարձակումները:

Երրորդ խմբում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից բացի, ընդգրկվել են անջատողականության աճը Բոսնիա-Հերցեգովինայում, Կամերունում առկա քաղաքական անկայունությունը, Եթովպիայի ու Սուդանի միջև հնարավոր տարածքային վեճը, իրավիճակը Լիբիայում, Մոզամբիկում, Մյանմարում, Նիգերիայում, Սոմալիում, ինչպես նաև Ալժիրի ու Մարոկկոյի միջև անհամաձայնությունը Արևմտյան Սահարայի շուրջ: Այս խմբում է ընդգրկված նաև աֆրիկյան մայրցամաքի Սահելյան շրջանում ստեղծված կացությունը:

Զեկույցի հրապարակման տասնչորս տարիների ընթացքում առաջին անգամ բազմաթիվ զոհերով ուղեկցվող օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության կողմից ուղիղ հարձակումը Միացյալ Նահանգների դեմ չի ընդգրկվել առաջին խմբում: Հարցմանը մասնակցած մասնագետների մեծ մասի կարծիքով նման հարձակումն ունի միջին հավանականություն 2022 թվականի ընթացքում:

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»