Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Ադրբեջանից պնդում են, որ ՀՀ-ն իրենց է հանձնել ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մինչև այժմ չէր հանձնվել Ադրբեջանին։
Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։
Հայաստանի լռության, իսկ Ադրբեջանի հավաստիացումների պայմաններում, ստացվում է, որ թշնամուն է հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել։
Հուսով եմ, որ այս թեմայով պարզաբանումներ դեռ կլինեն։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram