Հայերեն
Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին 

Ինքը կրկին ստում է, իսկ ես կխոսեմ փաստերով. Էդուարդ Շարմազանով

Քաղաքականություն

Իր առցանց ասուլիսում պատասխանելով այն մեղադրանքներին, որ ինքն իր հայտարարություններով պատերազմ է բերել Արցախ, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ հայտարարությունն արեց․ «Այ, էսինչ հայտարարությունն արեց, դրա համար էլ պատերազմ եղավ, բա, կներեք, 2016 թվականին ո՞վ ինչ հայտարարություն էր արել, որ պատերազմ եղավ։ Ասում են՝ այ, սխալ հայտարարություն արեց, ասաց, որ Ղարաբաղը բանակցային սեղան պիտի վերադառնա, դրա համար համանախագահներն այդ միջանկյալ կարգավիճակի հարցն ընդհանրապես հանեցին։ Կներեք, 2015-16 թվերին ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել, որ համանախագահությունը 3 առաջարկություն էր արել՝ միջանկյալ կարգավիճակի հիշատակումը ընդհանրապես հանած։ Ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել։ Այսպիսի բաներ եղել է, եւ ես ինչ ասում եմ, ապացուցելի է»։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե իրապե՞ս միջանկյալ կարգավիճակի հարց չի եղել բանակցություններում, եւ ի՞նչ հայտարարություն են արել, որի հետեւանքով 2016-ին քառօրյա պատերազմն է սկսվել։ «Ուրեմն ինքը ստում է, ոտից գլուխ հերթական անգամ ստում է, ես փաստերով կխոսեմ։ 2016-ին պատերազմը սկսվել է եւ մի քանի օրվա ընթացքում կանգնել է։ Դա արվել է ադրբեջանցիների աղերսանքի արդյունքում, գնացել, Ռուսաստանին խնդրել են, որ կանգնի։

Ադրբեջանը պարտվել է, հայ ժողովուրդը հաղթել է՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ մեր բանակի ու փառապանծ զինվորների։ 2016-ը ցույց է տվել, որ շատ կարեւոր է, որ նույն բանակը, նույն ժողովուրդը, կախված այն բանից, թե ով է այդ պահին նրա ղեկավարը, կարող է ե՛ւ հաղթանակներ ու հրաշագործություններ տոնել, ե՛ւ, դժբախտաբար, նաեւ խայտառակորեն կապիտուլյացիա ստորագրել»,- պատասխանեց Շարմազանովը, ապա անդրադարձավ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ հարցին․

«Բանակցային փաթեթի հետ կապված՝ ինքը լկտիաբար ստում է, ես պահանջում եմ եւս մեկ անգամ, որ ինքը գոնե մեկ հատ փաստաթուղթ ցույց տա, արդեն երեքուկես տարի է՝ միայն բամբասում է, իսկ ես կարող եմ փաստաթուղթ ցույց տալ։ Երբ հենց ինքը սկսեց բարբաջել, որ համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, կարգավիճակի հարցը հանվել էր, եւ քննարկվում էր միայն ու միայն տարածքների վերադարձի հարցը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հստակ արձագանքել է ու Նիկոլին ապտակել է՝ հերթական տգիտության եւ մանիպուլյացիայի համար, հստակ ասվել է, որ նման բան չկա, որ խոսել այն մասին, թե բանակցություններում քննարկվում է միայն հողերի վերադարձը, սուտ է։ Դա Պոպովն է ասել, դա ես չեմ ասում։ Խնդիրը եղել է այսպիսին․ Ղարաբաղին պիտի տրվեր միջանկյալ կարգավիճակ, 5 շրջանները գնում էին Ադրբեջանին, ամբողջ Լեռնային Ղարաբաղում իշխանությունը հայկական էր, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ուշադրություն, իրավունք ունեին մասնակցել ԵԱՀԿ նիստերին, մասնակցել բանակցություններին, պլյուս դրան 2 շրջանը՝ Քարվաճառը եւ Լաչինը, մնում էր Արցախի Հանրապետության իրավասության ներքո եւ տրվելու էր Ադրբեջանին միայն այն ժամանակ, երբ Արցախում տեղի ունենար հանրաքվե։ Հանրաքվեի հարցը եւ 2 շրջանների հարցը զուգահեռաբար պիտի լիներ, դա էլ վերջնական կարգավիճակն էր։ Ինքն ի՞նչ է անհեթեթ-անհեթեթ բաներ խոսում, ես փաստերով եմ խոսում։ Ավելին՝ բա եթե իշխանությունները 2016 թվականի պատերազմից հետո կարգավիճակի հարց չեն քննարկել, բա 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կառավարության նիստում Ալիեւն ինչպե՞ս էր հայտարարում, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Պարզ բան է, չէ՞, դա Ալիեւն է ասել, չէ՞, իր կիրթ ու կառուցողական ընկերը, բա թող հիմա էլ այդպես հայտարարի։ Բա թող հայտարարի, որ իրեն փակ դռների հետեւում ճնշում են՝ միջանցքի հարց չբարձրացնել, իրեն ճնշում են, որ գերիներին վերադարձնի, իրեն ճնշում են՝ Շուշին ու Հադրութը դեօկուպացնել, իրեն ճնշում են, որ Հայաստանից գրաված 45 քառակուսի կիլոմետր տարածքը հետ տա, իրեն ճնշում են, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրից դուրս գա, բա հիմա ինչո՞ւ չի ասում, հո դա ասելով չէ՞։ Նույն Պոպովն իր հարցազրույցի մեջ պնդում է, որ իրավիճակը փոխվել է, Հայաստանի նոր իշխանության գալուց հետո, երբ Հայաստանի իշխանությունը նոր նախապայմաններ է դրել եւ հրաժարվել է բանակցային ժառանգությունից, մենք ասում էինք, որ չի կարելի ուլտիմատում ներկայացնել համանախագահ երկրներին եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվել, չի կարելի հիմնարար սկզբունքներից հրաժարվել, չի կարելի ասել՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Իր եւ մեր իշխանության տարբերությունն այն է եղել, որ մեր իշխանության օրոք Հայաստանի իշխանության եւ համանախագահ երկրների գնահատականները, մոտեցումները նույնական էին, եւ Ադրբեջանն էր «իզգոյ», Ադրբեջանի իշխանություններին էին դատապարտում համանախագահները, նաեւ՝ ՀԱՊԿ-ն։ Եթե մոռացել է, ասեմ, որ 2015-ի դեկտեմբերին՝ տավուշյան իրադարձությունների ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ Ադրբեջանը դիմել է պրովոկացիայի, եւ օգտագործեց «Արցախի Հանրապետություն» եզրույթը, բա թող հիմա էլ ինքը կարողանա այնպես անել, որ ՀԱՊԿ-ում ասեն՝ «Արցախի Հանրապետություն», էլի, Ադրբեջանի գործողությունները ՀԱՊԿ-ում քննադատեն, ինչի՞ մասին է խոսքը։ Պատերազմը բերել է ինքը՝ իր անհեթեթ, դավադիր քաղաքականությամբ, եւ շարունակում է այս ամենը»։

Խոշոր վթար. կա զոh և տուժածներՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլՍարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1,335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար«Մետրանպաժ»՝ ո՞վ է նա, որ մեծ խառնաշփոթ ու քաոս է ստեղծում. 15 տարի անց Աշոտ Հակոբյանը որոշեց իր բեմադրությամբ ևս «քաոս» ստեղծելՋոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմումMantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակըԱդրբեջանի խորհրդարանը հաստատել է Սահմանադրության փոփոխություններըՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ․ ՌԴ փոխարտգործնախարարՓաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք ՉալաբյանՌուբլու փոխարժեքը նվազել է«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալՁերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա ԱվագյանինՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՏղամարդը քնել է մետրոյի գծերի վրա, գնացքն անցել է նրա վրայով Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՋերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվելԵրևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կունենա նոր գեղարվեստական լուսավորությունԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան«Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՔՊ-ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ-ի ծեծկռտուքիցՔրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա ԿոստանյանՓողոցները կաթվածահար են եղել. ինչ է կատարվում Նորք ՄարաշումՖասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծՇատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասինՎթարային ջրանջատում Երևանում և մարզերումՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն». Արթուր ՍարգսյանՆարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանությունՈւՂԻՂ. Իրավապահները ներխուժել են ՀԷՑ. ինչ է կատարվում այնտեղ այս պահին (տեսանյութ)Անհայտ անձիք մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Ադրբեջանը Հայաստանի` իրեն հասցված վնասը 150 միլիարդ դոլար է գնահատելԱյն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա ԿոստանյանՔԿ-ն՝ ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք ՉալաբյանԲաքվում կալանքի տակ են թողել Sputnik Ադրբեջանի ղեկավարին և գլխավոր խմբագրինՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացիԻրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը