Հայերեն
Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»

Փաշինյանին մտածողներ պետք չեն, պետք են կատարողներ

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի՝ իրար հաջորդող «լայվերն» ու պարզաբանումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս բարձրացված հարցերի պատասխանները։ Կոմունալներ չմուծելու դեպքում անջատումներ չեն լինի, իսկ մի քանի օր անց խոստովանել, որ՝ հո չէինք պատկերացնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարն այսքան երկար կտևի, ուստի պետք է վճարել անպայման։ Սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար գումար տրամադրվեց փոքր ծավալի գազ և հոսանք սպառողներին, հետո էլ ասվեց, թե՝ հո չէիք կարծում, որ դրանից հարուստներն էլ կօգտվեն, ուստի պետք է այլ տարբերակ մտածել։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։

Իշխանության թիմն անփորձ է ու, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունի գիտելիքի հետ։ Իսկ պրոֆեսիոնալների չեն ներգրավում վճիռ կայացնել ենթադրող պաշտոնների, քանի որ նրանք չեն քայլել հեղափոխության ժամանակ։ Մինչդեռ իշխանությունը պարտադիր պետք է ունենար ուղեղային կենտրոն, որտեղ պետք է հավաքված լինեին լուրջ մասնագետներ, որոնք ծանրութեթև կանեին բոլոր ռիսկերն ու կկանխատեսեին ապագան, ու Փաշինյանը ստիպված չէր լինի ցույց տալ, որ ինքը մի քանի օրվա կանխատեսում էլ չի կարող անել։

Այս կարգի թիմում ուղղակի պարտադիր է տարաբնույթ պեսիմիստների անհրաժեշտ քանակ, որպեսզի օպտիմիստների հետ տեսակետների բախման արդյունքում ռացիոնալ միտքը ծնվի։ Թե ինչու հեղափոխական կառավարությունում ուղեղային կենտրոն չկա, դժվար չէ ենթադրել, բայց թե ինչու գոնե այնքան ուղեղ չկա, որպեսզի համացանցում ու ԶԼՄ-ներում տարբեր վերլուծաբանների, հանրային գործիչների, փորձառու մասնագետների կարծիքներից ռացիոնալը զտեն, այ դա արդեն անհանդուրժելի է։

Այն ինչ պետք է աներ իշխանության ուղեղային կենտրոնը՝ մտքերի ու գաղափարների «շտուրմ», այժմ արվում է բացեիբաց։ Ու ոչ մի հանրային տեսակետը պատենտավորված չէ, այլ ուղղակի խորհուրդ է, կարող ես օգտագործել՝ անգամ հղում չանելով հեղինակին։ Եթե անգամ այդ ռացիոնալ կարծիքը հայտնում են «սևերը», «հակահեղափոխականները», «թափթփուկները», «Սերժի մնացորդները», ի՞նչ կարևոր է։ Մարդիկ պատերազմական իրավիճակներում գնում, թշնամու գիտնականին առևանգում, բերում էին, իրենց երկրում հրաշալի պայմաններ ստեղծում նրա համար, միայն թե նա իր գյուտն աներ իրենց երկրի համար։ Մրցակից ֆիրմաներից եթե մեկի աշխատակիցը կարողացել է մի այնպիսի օպերացիա իրականացնել, որ մրցակցին ծանր ֆինանսական հարված է հասցրել, առաջին հերթին մտածում են՝ ինչպես այդ տաղանդավոր «սրիկային» գայթակղել ու իրենց կողմը քաշել, ասել, որ՝ դու մեր ընկերությանն այդքան վնաս հասցրեցիր, բայց դրա դիմաց մենք քեզ առաջարկում ենք ավելի բարձր աշխատավարձ, որպեսզի գաս, մեզ օգնես ու մեր հակառակորդներին վնաս հասցնես։

Եթե այսօր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք նվիրյալներ չեն, աշխատում են փողի համար, ապա ինչո՞ւ չի կարելի ավելի պրոֆեսիոնալ տեխնոկրատների ներգրավել։ Չե՞ն վստահում, թող զօրուգիշեր հսկողության տակ պահեն։ Ով չգիտի, որ բացի աջուձախ վերահսկողությանը ու բազմապիսի ինֆորմատորների առկայությանը, նաև նախարարություներն ունեն ԱԱԾ կուրատորներ, որոնք ամեն քայլափոխի կատարվածը զեկուցում են իրենց վերադասին։

Այնքան կարևոր չէ, թե Փաշինյանի թիմը որքան ժամանակ է ծախսել ու մեկիկ-մեկիկ դասակարգել հեղափոխությունից հիասթափվածներին, որ այդ ժամանակը կարելի էր ավելի օգտակար գործերի վրա ծախսել։ Կարևորն այն է, որ դա ցույց տվեց, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի ասի, որ հեղափոխությունից օբյեկտիվ հիասթափված չկա։ Սա նշանակում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում, փոխվել չի ցանկանում, կարծիքներ չի լսելու։ Այ սա է ամենավտանգավորը, չէ՞ որ ժամանակին խոսվում էր, որ նախկին իշխանությունները փոխվելու ցանկություն չունեն, ու ամեն ինչ անում են վերարտադրվելու համար, ինչն էլ անհրաժեշտություն առաջացրեց հեղափոխության, ասվեց, որ վերջ, այսպես շարունակվել այլևս չի կարող։

Հիմա ի՞նչ․ այս իշխանությունը նույնը չի՞ անում։ Հասկանալով, որ ողջ հանրության համար սոցիալ-տնտեսական էական խնդիրներ չի կարող լուծել, պետբյուջեի գումարները ծախսում են թիմին պահելու ու իրավապահ համակարգն ամրապնդելու համար, որպեսզի ամեն գնով, անգամ ուժով պահեն իշխանական ամրոցը։

Օլիգարխիայի դեմ պայքարող ու արմատախիլ անել ցանկացող Փաշինյանը կարծես մոռացել է այդ բառի հենց բուն իմաստը՝ քչերի գերիշխանություն։ Հիմա վարչապետը քաղաքական օլիգարխիա է ստեղծում՝ երբ օր-օրի կորցնում է հանրության մոտ իր վստահությունը, ու դրա դիմաց բարելավում յուրային քչերի կյանքը, ստեղծում հենարան՝ հենված շահի վրա։ Իսկ քանի որ գնալով մարդկանց բարեկեցության մակարդակը շեշտակի անկում է գրանցելու, ապա Փաշինյանի դռները ջարդելու է վարձկանների բանակը, ու ինքն ընտրելու է ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ առավել քծնողներին ու հլու-հնազանդ ծառայողներին:

Տեղին է հիշել հայտնի խոսքերը՝ «Ինձ մտածողներ պետք չեն, ինձ կատարողներ են պետք, ղեկավարումը վերցնում եմ ինձ վրա», բայց նաև չպետք է մոռանալ, որ այս կարգի մտածողները, որպես կանոն, ղեկավարելու ունակություն բացարձակապես չեն ունեցել։ Մեր երկիրն այսօր ղեկավարվում է մեկ ձեռագրով, որն այնքան վատն է, որ ավելի շուտ խզբզոց է հիշեցնում, իսկ մենք լրջորեն լծված ենք այդ ձեռագիրը վերծանելու գործին, այն դեպքում, երբ լավ էլ գիտենք, որ վերծանելուց հետո համոզվելու ենք, որ լուրջ բան չկա գրված ու չէր էլ կարող լինել։

Կղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներՀիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևըԵռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան