Հայերեն
Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում 

Երևանն ու Բաքուն բախվում են Հաագայում. Независимая Газета

Իրավունք

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը քննել է Հայաստանի պահանջները Ադրբեջանի դեմ հայցում`պարտադիր անհետաձգելի միջոցների կիրառման վերաբերյալ, գրում է Независимая Газета-ն՝ մանրամասնելով, որ իմաստն այն  է, որ նախքան հիմնական պահանջի քննարկումը սկսելը, Բաքուն պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին և պատանդներին, դադարեցնի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը և ազգային ատելության քաղաքականությունը: Հոկտեմբերի 18-19-ը դատարանը կլսի ադրբեջանական կողմի հայցը:

«Ադրբեջանի դեմ հայցը պարունակում է ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդվածների խախտման մեղադրանք: Հայտարարության մեջ ասվում է, որ երկար տարիներ Ադրբեջանը հայերին ենթարկել է ռասայական խտրականության, որն արտահայտվել է նույնիսկ խոշտանգումներով և զանգվածային սպանություններով, չխոսելով առօրյա մակարդակի հաճախակի նվաստացումների մասին:Ադրբեջանը պասիվ դիրքորոշում չի զբաղեցրել և հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Հաագայի դատարան: Այն պարունակում է հայկական կողմի նույն բանի հայելային մեղադրանքներ:

Տարածաշրջանային JAM-news-ը գրում է, որ, ըստ Հայաստանի շահերը ներկայացնող իրավաբանների, հայցը պարունակում է Ադրբեջանում հայ բանտարկյալների խոշտանգումների և նվաստացման ապացույցներ: Մասնավորապես, խմբի անդամներից մեկը՝ Շոն Մերֆին, դատավորին ասել է, որ ինչպես միջազգային նորմերին համապատասխան, այնպես էլ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն, Բաքուն պետք է անհապաղ ազատ արձակեր ռազմագերիներին 44-օրյա պատերազմի ավարտից հետո, բայց դա չի արել: Մերֆին ընդգծել է, որ խոսքն առնվազն 45 բանտարկյալի մասին է, որոնց առկայությունն Ադրբեջանը չի հերքում:

Զեկուցողն ասել է, որ անցած տարվա դեկտեմբերին ադրբեջանական կողմը հայ զինվորներին գերեվարել էր այն պատրվակով, թե իբր նրանք խախտել են զինադադարի պայմանները, չնայած հայկական կողմը պարտավորություն չէր վերցրել լքել այն գյուղը, որտեղ գերի էին ընկել այս զինվորները: Շոն Մերֆին դատարանին ներկայացրել է հայ գերիների դաժան խոշտանգումների և նույնիսկ սպանությունների տեսանյութերը: Այս կադրերի մի մասը սոցցանցերում տարածել են ադրբեջանցի զինվորականները:

Հայաստանի կողմից մեկ այլ մեղադրանքն Ադրբեջանի անընդունելի վերաբերմունքն է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ: Վանդալիզմի բազմաթիվ փաստեր կան, բայց դրանք բոլորը խամրում են Շուշի քաղաքի հայտնի Ղազանչեցոց տաճարի հրետակոծության ֆոնին: Ըստ հայկական կողմի փաստաբանների, այդ գործողությունները հակասում են նախագահ Իլհամ Ալիևի հավաստիացումներին, որոնք նա հնչեցրել է ՄԱԿ-ի ամբիոնից. Ադրբեջանը տարբեր ժողովուրդների հանդուրժողականության և խաղաղ գոյակցության օրինակ է:

Հայաստանի շահերը ներկայացնող մեկ այլ փաստաբան Կոնստանտինոս Սալոնիդիսն իր խոսքում ընդգծլ է, որ Ադրբեջանում ազգային ատելությունը քարոզվում է ամենաբարձր մակարդակով. բավական է ծանոթանալ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին: JAM-news-ը մեջբերում է Սալոնիդիսի խոսքերը Բաքվում բացված Հաղթանակի պուրակի անթույլատրելիության մասին, որտեղ գերեվարված և վնասված ռազմական տեխնիկայի հետ միասին ցուցադրվում են հայ զինվորների նվաստացուցիչ մանեկեններ:

Ըստ ընթացակարգի՝ Ադրբեջանը ներկայացրել է հակադարձ դիրքորոշում: Նրա շահերի ներկայացուցիչ Փիթեր Գոլդսմիթն ասել է, որ Ադրբեջանը կատարել է եռակողմ հայտարարության իր բոլոր պարտավորությունները: Նա չի հերքել, որ Բաքուն պահում է որոշակի թվով հայերի, սակայն ընդգծել է, որ նրանք մեղադրվում կամ արդեն դատապարտված են ծանր հանցագործությունների համար: Ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել ռասայական խտրականության մեղադրանքները՝ նշելով, որ Հայաստանի փաստարկները ճիշտ չեն:

Ադրբեջանի մեկ այլ օրինական ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ որոշ ցուցանմուշներ հանվել են Հաղթանակի պուրակի տարածքից, և ընդգծել է, որ Բաքուն հետաքննություն է սկսել և նույնիսկ մեղադրանք է առաջադրել իր մի շարք զինվորականների, որոնք կասկածվում են 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի դեմ հանցագործություններ կատարելու համար»,-գրել է պարբերականը: 

Նշենք, որ Ադրբեջանի հայցի վերաբերյալ նմանատիպ լսումներն արդեն մեկնարկել են: Դրանք կտևեն այսօր և վաղը Հաագայում, որից հետո ՄԱԿ-ի միջազգային դատարանը կամփոփի առաջին արդյունքները: Հայաստանի պահանջի վերաբերյալ անհետաձգելի միջոցառումների վերաբերյալ դատարանի որոշումը կկայացվի մոտավորապես մեկ ամսից: Հիմնական պահանջի քննարկումը կսկսվի ավելի ուշ:

Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՔաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը որպես ՀԱՊԿ անդամ․ Տասմագամբետով Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱրմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Կենդանակերպի նշաններ, որոնք ֆինանսական հաջողություններ կունենան ապրիլի կեսերից