Հայերեն
Աստղերը կենդանակերպի այս նշաններին խոստանում են աշխատավարձի բարձրացում ու կարիերայի աճ Կարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստման գործունեությունը Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ «Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով մահացել է գնդապետ Թիմուր Մյասնիկովը Հայրը սպանել է 2 մանկահասակ դստրերին 

ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Քաղաքական կոռուպցիայի համատեքստում այն «կջրվի»

Քաղաքականություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ընդ որում՝ հետախուզումը հայտարարվել է միայն Հայաստանի տարածքում։

Մեր տեղեկությունները չեն հերքել ոչ դատախազությունից, ոչ ՊԵԿ-ից, ոչ էլ՝ ոստիկանությունից։

Հոկտեմբերի 5-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՊԵԿ՝ պարզելու, թե երբ է քրեական գործը հարուցվել Պոլոսկովի կողմից առերեւույթ չարաշահումների վերաբերյալ, ինչ հոդվածներով են նա եւ իրավախորհրդատու Նարեկ Ամբարյանը ներգրավվել որպես մեղադրյալ, երբ է Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Դատախազությունը խուսափել է տեղեկատվություն տրամադրել քրեական գործով իր՝ դատախազական հսկողության արդյունքների մասին եւ այն վերահասցեագրել ՊԵԿ-ին, իսկ ՊԵԿ-ն էլ չի հերքել, որ Պոլոսկովի նկատմամբ իրապես հետախուզում է հայտարարվել, սակայն նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով մերժել են տեղեկատվության տրամադրումը։

Հոկտեմբերի 8-ին գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ ոստիկանություն՝ կրկին խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե Պոլոսկովը երբվանից է գտնվում հետախուզման մեջ եւ արդյոք նրա նկատմամբ հայտարարվել է նաեւ միջազգային հետախուզում, թե միայն ներպետական։ Այս կառույցը եւս չի հերքել «Փաստինֆո»-ի տեղեկությունները, սակայն հայտնել են, թե իրենց 30 օր ժամանակ է պետք ուսումնասիրելու համար, որ պարզեն՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կա, թե ոչ։ Ակներեւ է, որ Տեղեկտվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները՝ թե դատախազությունը, թե ՊԵԿ-ը եւ թե ոստիկանությունը խախտել են՝ նպատակ ունենալով սահմանափակել նշված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվական հոսքերը, զերծ պահել թափանցիկությունից ու հրապարակայնությունից՝ հնարավորինս անարգել այն ջրելու եւ կոծկելու համար։

Սույն գործը քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ է. Կառավարության ղեկավարի ընդհուպ հրապարակային հրահանգներից հետո հարուցվեց քրեական գործ, տնօրենը ենթարկվեց քրեական հետապնդման, փոխվեց սեփականատերը եւ նույն քաղաքական հովանավորչության շրջանակներում կդադարեցվի նրա նկատմամբ հետախուզումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը դրանց 15% նվիրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ըստ մեր տեղեկությունների՝ գործարքի մի մաս է կազմել նաեւ քրեական գործի հետագա ընթացքը. Նոր սեփականատերը՝ ի դեմս Ռոման Տրոցենկոյին, բանակցությունների ընթացքում պահանջել է, որ նաեւ դադարեցվի քրեական հետապնդումը Պոլոսկովի նկատմամբ, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն ու հենց դա է պատճառը, որ դատախազաքննչական մարմիններն ու ոստիկանությունը փորձում են լռության մատնել գործը, քանի որ չգիտեն թե երբ՝ ինչ հրահանգ կիջեցվի քաղաքական հովանավորչություն իրականացնող անձի կողմից։

Ի դեպ, սույն գործի կոռուպցիոն դրսեւորումների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ գործարքի թափանցիկության խնդիր կա, ինչը շատ նման է Ծաղկաձորի «Գոլդեն փելես»-ի պատմությանը։

«Այսինքն` ինչպես դրա դեպքում «փրկագին» վճարվեց, որ որոշ մարդկանց նկատմամբ հետագա հետապնդումները դադարեցվեն, գուցե այս դեպքում էլ է նույնը։ Բայց սա զուտ ենթադրություն է։ Տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչ եղավ «Գոլդեն փելես»-ի հետ, մեկ տարբերությամբ, որ ենթադրում եմ՝ «Գեոպրոմայնինգ»-ն այդքան էլ թանկ գնով չի գնել 60 տոկոս բաժնետոմսերը»,-հավելել է Վարուժան Հոկտանյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Աստղերը կենդանակերպի այս նշաններին խոստանում են աշխատավարձի բարձրացում ու կարիերայի աճԿարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստման գործունեությունըՉինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ «Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով մահացել է գնդապետ Թիմուր Մյասնիկովը Հայրը սպանել է 2 մանկահասակ դստրերին«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Ավետ Բարսեղյանի ընտանեկան շքեղ հանգիստը Պորտուգալիայում. Բացառիկ լուսանկարներ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆՀռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել