Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 900 000 մարդ
МеждународноеԱշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել է 240 596 377-ի, մահացել է 4 900 511 մարդ, առողջացել`217 861 639-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիվանդացության դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգներում գրանցվել է ընդհանուր առմամբ 45 639 563 դեպք, մահացել է 741 898 մարդ, առողջացել` 35 205 258 քաղաքացի:
Կորոնավիրուսի 34 043 480 գրանցված դեպքով երկրորդ տեղում Հնդկաստանն է: Այս երկրում վիրուսից մահացել է 451 939 մարդ, առողջացել՝ 33 382 100-ը: Դեպքերի թվով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան. այստեղ գրանցված դեպքերի թիվը հասել է 21 612 237-ի, մահացել է 602 201 մարդ, առողջացել` 20 758 597-ը:
Վրաստանում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 652 677 դեպք, որից մահացել է 9396-ը, առողջացել՝ 608 861 քաղաքացի: Իրանում գրանցված դեպքերի թիվը 5 765 904 է, մահացել է 123 695, առողջացել` 5 294 981 մարդ: Իսկ Թուրքիայում վիրուսի գրանցված դեպքերի թիվը մինչև օրս հասել է 7 570 932-ի, որից մահացել է 67 044-ը, առողջացել՝ 7 014 239 քաղաքացի:
Ավելին...