Հայերեն
Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» 

«Հերթական դասական պոպուլիզմ, բյուջեի միջոցների անիմաստ վատնում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ. բյուջեի առաջնահերթությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Փաստորեն, պատերազմը խելքի չբերեց բյուջեի նախագիծը կազմողներին: Անդրադառնալով կառավարության կողմից հաստատված՝ 2022 թ. բյուջեի նախագծին՝ այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նրա կարծիքով, առաջնահերթությունները բոլորովին այլ պետք է լինեին: «Հայաստանի հետագա զարգացման, հզորացման ու, ընդհանրապես, շնչելուն և ապրելուն միտված առաջնահերթությունների շարքում կրթության և գիտության ոլորտն եմ կարևորում, որտեղ նշված տեսանկյունից որևէ լուրջ բարեփոխում չի իրականացվում: Լուրջ բարեփոխումներ չկան նաև անվտանգության առումով: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա որոշակի ավելացումներ կան, որոնք ոչ թե դրական, այլ բացասական են: Օրինակ՝ կարելի էր սոցիալապես անապահով խավի ընտանիքներին երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդի համար ամսական ավելի բարձր սոցիալական օժանդակություն սահմանել, բայց սոցիալապես ապահով անձանց երրորդ զավակի համար գումար չտրամադրել: Սա ծնելիության խթանմանն ու սոցիալական բեռը կիսելուն ուղղված քայլ չէ: Սա պետական միջոցների վատնում է: Եթե 2022-ից 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային տրամադրվող 50 հազարները դարձնեինք 100 ու այն նպատակային միայն սոցիալապես խոցելի խմբերին տրամադրեինք, դա արդեն նորմալ քայլ կլիներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով 2022թ. բյուջեում նշված մի շարք թիրախային ցուցանիշների՝ Ն. Սարգսյանը հավելեց. «Բյուջեի նախագծում գնաճը նախատեսվում է 7,4, տնտեսական աճը՝ 6,5 տոկոս: Ստացվում է, որ ապրանքները, ծառայությունները թանկանալու են 7,4 տոկոսով, իսկ համախառն սպառումը և արտահանումը լինելու է 6,5 տոկոս: Ստացվում է նաև, որ տնտեսական աճն ապահովում ենք գնաճի հաշվին: Ընդ որում, տնտեսական աճը գնաճին չի գերազանցում: Փաստորեն, պետական ֆինանսական համար մեկ փաստաթղթով 1 տոկոս տնտեսական անկում ենք նպատակադրում»:

Նշենք, որ 2022 թ. բյուջեն, ըստ այն կազմողների, հիմնված է կառավարության 20212026 թթ. ծրագրի վրա: Մինչդեռ, նույն 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի առումով արդեն իսկ խնդիրներ են արձանագրվել, թեպետ նախորդ տարի այլ խոստումներ էին հնչում:

«Եթե փաստաթուղթը ներկայացնողին չենք վստահում, ինչի համար բավականին կշռադատված փաստարկներ կան, ապա այս փաստաթղթին ևս չարժե վստահել: Եթե ինֆորմացիա մատակարարողը մեկ-երկու անգամ խաբում է, 3-րդ անգամ ինչո՞ւ հավատալ նրան: Կառավարությունը բավականին մեծ ծավալով կապիտալ ծախսեր էր նպատակադրել, որը կիսով չափ թերակատարեց: Այժմ նպատակադրել է, որ 2022 թվականի կապիտալ ծախսերը կկատարվեն: Կներեք, բայց քուանշ եմ տալիս, չեմ հավատում: Բացի այդ, մատնանշված առաջնահերթություններով եմ ստեղծած բարիքը դիտարկում: Եթե կապիտալ ծախսերի առումով առաջնահերթ ենք համարում կառավարության, նախագահական նստավայրի, Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավումը, ճանապարհային բարեկարգումները, ինչպես նաև իրենց սիրած ասֆալտի վնասված հատվածների վերանորոգումները, ապա ինձ համար դրանք առաջնահերթություն չեն: Առաջնահերթություն ինձ համար Սյունիքի մարզի թունելների, նոր, լայն ու հարմարավետ ճանապարհների ու կամուրջների կառուցումն է: Մենք ամեն օր պետք է կառուցենք: Արդյունքի հանելու համար տասը քայլ գոյություն ունի, եթե տասը քայլից մեկը իրականացնում ենք, մյուսները՝ ոչ, արդյունքի չենք հասնում»,-ասաց Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ այս դեպքում այդ մեկ քայլն էլ է անիմաստ դառնում:

«Մենք մարդուն կրթելու, նրա բարեկեցությունն ապահովելու առաջնային խնդիր ունենք, բայց մինչ այդ նախ պետք է այդ մարդու անվտանգությունն ապահովել: Եթե պետությունը կյանքի իրավունքը չի երաշխավորում, եթե անվտանգային համակարգ չի ստեղծում, ապա ի՞նչ կրթության կամ ի՞նչ առողջապահության մասին կարող է խոսք լինել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակների, նաև նպաստների չափը: Մասնավորաբար, նախատեսվում է 2100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն: Ն. Սարգսյանն այս առումով մի քանի դիտարկում արեց:

«Առհասարակ, մարդկանց, ովքեր հեռու են տնտեսագիտությունից, շատ հեշտ է խաբել, իսկ այս քայլով պարզապես խաբում են թոշակառուներին:Այն պայմաններում, երբ շատ, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքները կրկնակի գնաճի են ենթարկվել, թոշակները 2000 դրամ բարձրացնելով՝ նույնիսկ չի փոխհատուցվում այս ընթացքի գնաճը, ուր մնաց՝ ակնկալվող գնաճը փոխհատուցվի: Անիմաստ է սա: Ավելի լավ է չբարձրացնել կենսաթոշակը, սոցիալական նպաստները, բայց կարգավորել գնաճը: Տնօրինվող եկամուտը ենթադրում է եկամուտների և կատարվելիք ծախսերի համադրելիություն: Պատկերացրեք՝ վաստակում ենք 20 հազար դրամ, բայց ամսական ծախսերի համար անհրաժեշտ է 10 հազար դրամ: Սա հերթական դասական պոպուլիզմն է՝ բյուջեի միջոցների անիմաստ վատնում: Նույն 2000 դրամները կարելի է հավաքել, նպատակային ծախսել գնաճը թույլատրելի շեմին պահելու համար»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինԻ վերջո, ո՞վ է գաղտնալսել. «Հրապարակ»Մեսսին երկընտրանքի առաջ էՄյասնիկովը նշել է աղիների քաղցկեղ առաջացնող մթերքներըՄեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակԳտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը