Շատ դժվար է. Սոֆի Դևոյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների մասին
ВидеоՍոֆի Դևոյանը կրտսերն արդեն տևական ժամանակ է, ինչ ընտրյալ ունի:
Նա իր ընտրյալի ով լինելը չի բացահայտում, սակայն պարբերաբար նրա հետ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում: Բավական ժամանակ է, ինչ Սոֆիի սիրելին ԱՄՆ-ում է:
Այս շրջանում Սոֆին հաճախ է հրապարակումներ անում՝ նշելով, որ կարոտել է ընտրյալին:
Ինստագրամյան հերթական հարց ու պատասխանի ժամանակ Սոֆիի հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք դժվար չէ հեռավորության վրա սեր պահելը:
«Դժվար է… շատ: Բայց հեռավորությունը հաղթահարելուց հետո սկսում ես ավելի շատ սիրել, տեսնել, գնահատել, նկատել, պատմել, գրկել, վստահել, սիրել, սիրել, սիրել, սիրել» :
Հիշեցնենք, որ Սոֆիի ու սիրելիի տարիքային տարբերությունը 17 տարի է:
Ինչ վերաբերում է ամուսնանալուն, Սոֆին որևէ բան չի ասում: