Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ` սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով. ուղիղ
ВидеоԿառավարության շենքի մոտ այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին, անկախության տոնի առթիվ համերգը չեղարկելու պահանջով:
Նշենք, որ ակցիային մասնակցում են զոհվածների հարազատներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ:
Հանրապետության հրապարակում տեղի է ունենում սեպտեմբերի 21-ի համերգի փորձ:
Նույն պահանջով այսօր ակցիա տեղի ունեցավ Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին: