Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը (տեսանյութ)
Videos«Ընդհանուր առմամբ, մեր մահճակալային ֆոնդը բավական լարված վճակում է գտնվում: Ունենք սոմատիկ բաժիններում ծավալված 1711 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1546-ը, վերակենդանացման մահճակալների թիվը 318 է, որից 279-ը զբաղված է: Մենք ունենք այս պահին 692 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում` 142 պացիենտ: Արհեստական շնչառության ապարատներին միացված են 60 քաղաքացի»,- այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ մանրամասնել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Քովիդի դեմ պատվաստումների հակացուցումները լինում են ժամանավոր և բացարձակ: Բացարձակ հակացուցում է համարվում առաջին պատվաստման ժամանակ, օրինակ, սուր ալերգիկ ռեակցիան»,- ասել է Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ժամանակավոր հակացուցումներից են ջերմության առկայությունը, բարձր զարկերակային ճնշումը, քրոնիկ հիվանդությունների սրման փուլերը: Նախարարը հավելել է, որ ժամանակավոր հակացուցումներից հետո քաղաքացիները պետք է անպայման պատվաստվեն, քանի որ նրանք խոցելի խումբ են համարվում է և նրանց դեպքում ռիսկային կլինի վարակվելը:
Մանրամասները՝ տեսանյութում: