Հայերեն
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նպաստում է, որպեսզի հանրությունն ավելի տեխնոլոգիական դառնա

Տնտեսություն

Հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) գերազանցության կենտրոնը 10 տարվա պատմություն ունի։ Այն հիմնադրվել է 2011 թվականին: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ այս ծրագիրը կյանքի են կոչում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը  (Հայաստան) և C-DAC կենտրոնը (Հնդկաստան)։ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կազմակերպում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դասընթացներ տարբեր տարիքի ու սոցիալական խմբերի անձանց համար, դասախոսների վերապատրաստում, փոխանակման ծրագրեր, աշխատում է հայ-հնդկական համատեղ գիտահետազոտական նախագծերի խթանման ուղղությամբ։

Հայ-հնդկական միջպետական ծրագրի 10-ամյա գործունեությունը տպավորիչ է. ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2011 թվականից ի վեր կենտրոնն իրականացրել է շուրջ 700 դասընթաց՝ մոտ 7000 մասնակցով, ավելի քան 150 սեմինար։ Աշխատանքներ են տարվել ավելի քան 400 երեխաների հետ։ 

No description available.

Կենտրոնում կազմակերպվում են դասընթացներ տարբեր ուղղություններով ու ամենատարբեր թիրախային խմբերի համար. աշխատում են և՜ երեխաների, և՜ ուսանողների, և՜ մեծահասակների հետ, մարդիկ, որոնք ցանկանում են փոխել իրենց աշխատանքը, վերամասնագիտանալ, դառնալ ավելի տեխնոլոգիական։ Դասընթացներ են կազմակերպվում նույնիսկ 50-ից բարձր տարիք ունեցող անձանց համար, որպեսզի վերջիններս ձեռք բերեն համակարգչային գոնե տարրական հմտություններ։

Կենտրոնում անցկացվում են նաև մասնագետների համար նախատեսված կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև ՏՀՏ դասընթացներ՝ հատուկ խմբերի, համալսարանների կամ որևէ կազմակերպության ներկա կամ ապագա աշխատակիցների համար: Այստեղ դասավանդում են փորձառու և պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող մասնագետներ։

Էմիլիա Հարությունյանը նշում է, որ աշխատում են երեք ուղղությամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, դիզայն, բիզնես։ Ըստ ծրագրի ղեկավարի՝ վեբ ծրագրավորումն այսօր ամենապահանջվածն է, բացի web ծրագրավորուման ուղղությունից, ուսուցանվում են հետևյալ դասընթացները՝ QA, Linux, Java ծրագրավորում, Android, iOS, C++ և այլ ծրագրավորման լեզուներ։ Դասավանդման նյութը պարբերաբար փոփոխվում է՝ համապատասխանեցնելով շուկայի պահանջներին։ Պահանջված է նաև գրաֆիկական դիզայնը՝ վեբ դիզայն, ֆոտոշոփ, իլյուստրատոր, UI/UX դիզայն, 3DsMax` Գրաֆիկա և Անիմացիա։ Իսկ բիզնես թրեյնինգների շրջանակում կազմակերպվում են IT project management-ի, Eeffective management-ի և այլ դասընթացներ։ Այս օրերին դասընթացներին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցները՝ հատուկ պայմաններով։

Երեխաների համար մշակված են հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով՝ Scratch, Unity (8-11 տարեկանների համար) Web  և Python ծրագրավորում (12-16 տարեկանների  համար)  և C++ (13-16 տարեկանների համար)։ Բացի ծրագրավորումից, իրականացվում է նաև երեխաների կարողությունների զարգացման, տեխնիկական անգլերենի, մարքեթինգի և ռազմավարության մշակման դասընթացներ, և զարգացվում են ներկայացուցչական հմտությունները։ Ամռան ընթացքում կազմակերպվում են ամառային դպրոցներ տարբեր ուղղություններով։

­Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը գործում է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մասնաշենքում։ Տեղը պատահաբար չի ընտրված։ Այն տեղակայվել է կրթական հաստատությունում, որպեսզի ավելի մոտ, հասանելի լինի ուսանողական և դասախոսական հանրությանը։ Պարբերաբար անվճար սեմինարներ են կազմակերպվում տարբեր թիրախային խմբերի համար, սերտորեն համագործակցում են ԵՊՀ ֆիզիկայի ու մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների հետ։

Կենտրոնն ունի հարուստ գրադարան՝ ծրագրավորման վերաբերյալ մոտ 4000 միավոր գիրք, ինչը հասանելի է բոլոր ցանկացողներին։

Կենտրոնի աշխատանքների արդյունավետության մասին փաստում են շրջանավարտների արձանագրած հաջողությունները։ Նրանցից շատերն առանցքային դիրքեր են գրավում հեղինակավոր կազմակերպություններում՝ Picsart, ServiceTitan, EPAM, Develandoo,  Volo, Ucraft և այլն։ Էմիլիա Հարությունյանը նկատում է, որ Հայաստանում գրեթե չկա ՏՏ կազմակերպություն, որտեղ չհանդիպեն իրենց ուսանողներին։ Մեր զրուցակիցը նշում է, որ դասընթացների պահանջը շատ մեծ է։ Մարդիկ փորձում են վերամասնագիտանալ, նոր հմտություններ ձեռք բերել՝ շուկայում ավելի մրցունակ դառնալու համար։

Կենտրոնը բաց է բոլորի համար, այդ թվում՝ սկսնակների։ Վերջինների հետ նախնական խորհրդատվություն է անցկացվում, հասկանում են դիմորդի նախընտրություններն ու կարողությունները և ուղղորդող խորհուրդներ տալիս։ Աշխատանքներ են տարվում նաև երեխաների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ։

Ներկայում քայլեր են արվում նաև ինժեներական ուղղությունը կենտրոնում զարգացնելու համատեքստում, քանի որ ինժեներական բնագավառը Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապագան է։

Այժմ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը բանակցություններ է վարում Հնդկաստանի գործընկերների հետ՝ համագործակցության երկրորդ փուլը ձեռնարկելու շուրջ՝ հիմնված առավելապես գիտահետազոտական ծրագրերի վրա։ Ծրագրվում է Հնդկաստանի և Հայաստանի գիտնականների հետազոտական խմբերի հետ համատեղ հետազոտական աշխատանքներ տանել ամենատարբեր ոլորտներում՝ ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա և այլն։

Կենտրոնի գործունեությանն առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ http://www.armindia.am/ կայքէջում։

Փաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովՄեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» «Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը