Վրաստանը կրկին «կարմիր» գոտում է հայտնվել կորոնավիրուսի բռնկման պատճառով
InternationalԿորոնավիրուսի տարածման տեմպերի պատճառով Վրաստանը վերադարձել է «կարմիր» գոտի. երկրում կրկին ցանկանում են պարտադրել քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ կրել բաց տարածքներում: Այս մասին հաղորդում է Эхо Кавказа պարբերականը:
«Այժմ մենք «կարմիր» գոտում ենք: Դա տագնապի գլխավոր պատճառներից մեկն է, և պետք է համապատասխան միջոցառումներ ընդունվեն»,- հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նրա խոսքով՝ ներկայիս համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում նման է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին եղած վիճակին, ինչով պայամանվորված՝ այն մեծ ուշադրության է արժանի:
Գամկրելիձեն նաև կոչ է արել բնակչությանը պատվաստվել:
Վրաստանում վերջին մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2616 նոր դեպք, որը 2020 թվականի դեկտեմբերի 22-ի ի վեր առաջին խոշորագույն ցուցանիշն է: Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 390 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 5500: