Հայերեն
Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի Իշխանությունները լայն թափով գրոհ են սկսել ընդդիմության դեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարը փոխանակ պաշտպանելու հայկական արտադրանքը՝ նա պահպանում է իր պաշտոնը․ Հրայր Կամենդատյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» 

48 օր գերության մեջ. Վալերի Պողոսյանի պատմությունը․ Hetq.am

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ 66-ամյա Վալերի Պողոսյանը հոկտեմբերի 27-ին ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարվել էր։ Նա չէր հասցրել դուրս գալ գյուղից: Վալերի Պողոսյանը 2020 թ.-ի դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձած գերիների 44 հոգանոց խմբի մեջ էր: Նա գերության մեջ  մնացել էր 48 օր, գրում է Hetq.am–ը։ 

Ավետարանոց գյուղը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ամբողջությամբ անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, գյուղում մնացել էր 8 քաղաքացիական անձ, որոնցից 7-ը գերեվարվել է, գյուղի տարբեր հատվածներից, մեկին հաջողվել է փախչել, մեկը՝ Բորիս Բաղդասարյանը սպանվել ու գլխատվել է, նրա աճյունը ապրիլի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ, գյուղապետ Սմբատ Մադաթյանի օգնությամբ տարհանվել է։ Գերությունից վերադարձել են 3-ը, 1-ը գերության մեջ մահացել է, 2-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:

Հոկտեմբերի 27-ին գյուղում թեժ մարտեր են եղել, մի քանի ժամվա ընթացքում գյուղի բնակիչները արագ լքել են Ավետարանոցը, Վալերի Պողոսյանը գյուղի փողոցներից մեկում տեսել է սպանված Բորիս Բաղդասարյանի դին, հասկացել է, որ ադրբեջանցիներն արդեն գյուղում են: Վալերի Պողոսյանը գյուղի անտառներով որոշել է փախչել, դուրս գալ գյուղից, քանի որ տեսել է` գյուղում այլևս ոչ ոք չի մնացել: Նրա պատմելով` 100-150 մետր է մնացել գյուղից դուրս գալուն, երբ ադրբեջանցիները նրան նկատել, շրջապատել են ու գերի վերցրել: 

«Գնում էի, հետ-հետ նայում, որ տեսնեմ, հո հետևիցս մարդ չկա, մեկ էլ մի պահ հետ նայեցի, տեսա մեկը հետևում ավտոմատով կանգնած է, ասեցի վերջ, շուռ եկա, որ փախչեմ, մի 5 մետր վազեցի, տեսա առջևիցս էլ մի քանի հոգի կա, վերջ էլ փախչելու տեղ չկա, ասեցի լավ, խփի, խփում ես, խփի, ավելի լավ ա խփեր, քան գերի ընկնեի»,- պատմում է նա: Վալերիի ձեռքին այդ պահին զենք չի եղել:Նա պատմում է, որ գյուղի վերևում էլ տեղակայված է եղել ադրբեջանական բազան: Ադրբեջանցիները ասել են, որ կանանց, ծերերին ու երեխաներին չեն վնասում, ու Վալերին պիտի գնա իրենց հետ: 

Այդ գիշեր նրան տարել են անտառ, նա մնացել է Ավետարանոց գյուղի անտառներում այնտեղ տեսել է նաև համագյուղացիներ Մաքսիմ Գրիգորյանին և Կարեն Պետրոսյանին: 

Նրանց աչքերը կապված են եղել, ասում է, որ համագյուղացիների հետ խոսել գրեթե չի ստացվել, ադրբեջանցիները զգուշացրել են, որ եթե հայերեն ինչ-որ բան խոսեն, կգնդակահարեն: 

Վալերի Պողոսյանը մինչ 1988 թվականն ապրել է Բաքվում, ադրբեջաներեն լավ գիտի, ու ադրբեջանցիների հետ իրենց լեզվով է հաղորդակցվել:

Հաջորդ օրը, երբ նրանց տարել են մեքենա նստեցնելու, Կարենի ոտքերը ջղաձգված են եղել ու չի կարողացել քայլել, Վալերին ու Մաքսիմը նրան գրկած են տարել: Ադրբեջանցիներն ասել են, որ ուզում են սպանել Կարենին, քանի որ քայլել չի կարողացել ու հետևաբար նրանք դանդաղ են շարժվել, Վալերին խնդրել է չկրակել: Ադրբեջանական «Ուրալ»-ի մոտ նրանք հանդիպել են մյուս համագյուղացիներին` Սեդրակ Պետրոսյանին, Արեգա Շահգելդյանին ու նրա ամուսնուն՝ Էդուարդ Շահգելդյանին: Ասում է`  թեև այդ ժամանակ աչքերը փակ են եղել` ձայներից ճանաչել է նրանց:

Մեքենայում անընդհատ ծեծել են նրանց, ասում է` ոտքերով այնպես էին խփում, ասես գնդակի հարվածելիս լինեին:

Մոտ 10 օր եղել են մի բանտում, որտեղ նրանց անընդհատ հարցաքննել են: Ասում է, այնտեղ մահճակալ, աթոռ էլ չկար, միայն դատարկ խուց էր, որտեղ տեսախցիկ էր տեղադրված: Քնել են հատակին: Վալերին չգիտի, թե այդ ինչ տեղ էր, քանի որ ամբողջ ընթացքում փակ են եղել բոլորի աչքերը, ենթադրում է, որ ԱԱԾ-ի բանտն է եղել ու Բաքվից հեռու չի եղել այդ վայրը, քանի որ երբ տեղափոխել են Բաքվի բանտ, կարճ ժամանակ են գնացել: Այդտեղ նա մնացել է մոտ մեկ ամիս: 

Բաքվի բանտում Վալերին, Մաքսիմն ու Կարենը եղել են նույն խցում, երկրորդ օրը Կարենին տարել են ու Վալերին նրան այլևս չի տեսել: Մի քանի օր անց էլ տարել են Մաքսիմին: Վալերին դրանից հետո մինչ օրս համագյուղացիներից ոչ մի լուր չունի: 

Նրա պատմելով` Բաքվում իրենց շատ չեն տանջել, հիմնականում առաջին բանտում են ծեծել: Վալերիին ասել են, որ հայերին հայհոյի, ինքը հրաժարվել է, ադրբեջանցիներից մեկը անընդհատ հարվածել է գլխին:

Դեկտեմբերի 14-ին եկել ու ասել են, որ նրան բաց են թողնում, դրանից մի օր առաջ արդեն Վալերին խցում մենակ է եղել: Գերության մեջ մահացել է նաև համագյուղացի Էդուարդ Շահգելդյանը, իսկ նրա կնոջը՝ Արեգա Շահգելդյանին, բաց են թողել: Վալերին չի հավատացել, որ իրեն ազատում են, մտածել է, որ ավելի շատ կմնա գերության մեջ:

Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր ԿամենդատյանԱրևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՔարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարիցՍա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՉինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԳերմանիան անցել է վտանգավոր սահմանը․ Asia TimesԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԵրևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԶոհերի թիվը անցել է 80-ից. նրանց մեջ երեխաներ կան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունըՈւկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններինՈւկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով․ Ռադայի պատգամավորԻրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում զnհվել է ավելի քան 6000 մարդ․ ԱրաղչիԵթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԻնչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆԶանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-նԻնչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԳազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՃապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ Իսրայելի հետ 12–օրյա պшտերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԹոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նԵրևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Ընդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՀութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասինՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԱրթուր Սերոբյանի գոլն օգնել է «Շերիֆ»-ին հաղթել «Միլսամի»-ին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը