Հայերեն
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով ոչ միայն միջին խավի ներկայացուցիչները կտուժեն, այլ կարող են այնքան հարկել, որ նպատակահարմար չլինի անշարժ գույքը պահելը և մարդիկ վաճառեն իրենց գույքը նորաթուխ օլիգարխներին։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է ունենա իր սոցիալական և տնտեսական գինը։ «Սրա արդյունքում ոչ միայն միջին խավի ներկայացուցիչները կարող են տուժել, այլ կստացվի, որ օրինակ, այնքան կարող են հարկել, որ նպատակահարմար չլինի և մարդիկ հրաժարվեն իրենց գույքից, վաճառեն նորաթուխ օլիգարխներին, որոնք արդեն ծիլ են տալիս այս երկու տարվա ընթացքում։ Չվաստակած եկամուտները՝ պարգևավճարներ, գործուղումները և ստվերային եկամուտներ նույնպես։ Որևէ մեկը ՀՀ-ում միամիտ չէ կարծելու, որ 2018-ի մայիսից այս կողմ միայն հրեշտակներ եկան կառավարություն, իսկ սատանաներին այրեցին։ Այդպիսի միամտություն ոչ ոք չունի»,- նշեց նա։

Ստվերային եկամուտները, ըստ տնտեսագետի՝ պետք է նյութականացվեն, ինչպես անկախացումից հետո եղավ․ «Այդպես եղավ 1991-ին, երբ կոմունիստական որոշ ստվերային օլիգարխներ, այդ միջոցով կարողացան մասնավորեցնել բազմաթիվ գույք։ Հիմա նույնն է, տեսեք ինչ է ստացվում, այն մարդիկ, ովքեր ոչ միայն այսօր ձեռք են բերել, այլ ժառանգություն են ստացել իրենց ծնողներից նորմալ տուն, ստացվում է, որ նրանք իրավունք չունեն նորմալ պայմաններում ապրելու։ Նրանց ձեռքից ունեցվածք խլելն օրինականացվում է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ընդունման ժամանակ հայտարարել էր․ «Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ պոտենցիալը գույքային հարկերի հարկման մոտավորապես 4․3 անգամ առաջարկվող մոտեցման ընդունման դեպքում կաճի»:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, Հայաստանին հարևան երկրների, ԵՏՄ անդամ երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների շարքում 0․2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան և Ինդոնեզիան: Օրինակ՝ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1․1 տոկոս, Ռուսաստանում՝ 1․2 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 1․4 տոկոս, Ճապոնիայում՝ 1․9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2․7 տոկոս:

Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ սխալ է գույքահարկի համաշխարհային դրույքաչափերը ներկայացնելը, երբ Հայաստանում կենսամակարդակն անհամեմատ ցածր է։ Ըստ նրա՝ նման համեմատության համար, ՀՀ-ում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը գոնե պետք է հասցնել համաշխարհային միջինին։

«Շատ ներողություն, բայց «ղալաթ» են անում։ Մենք հասե՞լ ենք այդ մակարդակին, ինչի՞ մասին ենք խոսում։ Նույնիսկ տարածաշրջանում «էշի ականջում» ենք, համեմատեք մեր հարևան երկրների հետ և կտեսնեք։ Ամոթ է, այդպիսի համեմատություններ չի կարելի անել, «լափառոշ» խոսակցություններով երկիր չեն ղեկավարում։ Ղեկավարում են տքնաջան աշխատանքով, այս մարդիկ սովոր են ընդամենը բռնել, նստեցնել, ասֆալտին փռել, սրանում մասնագիտացած են, բայց ի վիճակի չեն նոր արժեք ստեղծել։ Եվ նրանց իրենց մեթոդներով պետք է քշել։ Իրենք մարդկանց մեջ ատելություն սերմանելով ի վերջո դրան են հասնելու»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխությունը և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, տնտեսագետի կարծիքով՝ փոխկապակցված են։ «Այստեղ դիտավորություն կա։ Ստացվում է, որ մարդիկ, որոնք ժամանակին անշարժ գույք են ձեռք բերել կամ ծնողներից ժառանգություն են ստացել, իրավունք չունեն այս օրենքի պարագայում ապրել նորմալ պայմաններում։ Այսօր 1/3-ից ավելին աղքատության շեմին է, բայց դրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք կարող եք հանդիպել, օրինակ, Երևանի Կենտրոնում։ Սա նշանակում է, որ ճնշումը պետք է ավելացնել և ակնհայտորեն մարդիկ ի վիճակի չեն լինելու այդ գույքահարկը մուծել»,- նշեց նա։

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով, և գույքահարկի դրույքաչափերով ներկայացվող մտահոգությունները հնարավոր էր լուծել արդեն գործող օրենսդրությամբ։

«Գործող օրենսդրությունը և´ նախորդ, և´ այս օրենքի դեպքում բոլոր հնարավորություններն ընձեռում է այդ մտահոգությունները փարատելու համար։ Մտածել, թե բոլորն ապուշ էին անկախացման տարիներին և չէին մտածում, որ ապօրինի ձեռք բերված գույք կա և կարելի է դա բռնագանձել, դա բնականաբար միամտություն կլինի։ Բոլոր կառավարությունները, որքան էլ մենք քննադատենք նրանց, յուրօրինակ մի մրցույթ են կարծես ունեցել՝ մեկի մեկից ավելի լավը երևալու և ավելի արդարամիտ լինելու, ժողովրդի համար ինչ-որ բան անելու։ Թեկուզ այդ տեսանկյունից ամեն մեկն ինչ-որ մի քար դրել է օրենսդրության մեջ և նույնը շքեղության հարկը կամ պրոգրեսիվ գույքահարկի մոդելը, վաղուց կա գործող օրենսդրության մեջ»,- ասաց նա։

Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան