Հայերեն
Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ. նախագիծ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար․ Արթուր Ալեքսանյանը հեգնել է մրցավարությունը ՀՀ-ում հրդեհներ են բռնկվել Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ ԱՄՆ-ը խնդրել է 24 ռուս դիվանագետի լքել երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարեն Գիլոյանը խոսել է Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին Գազ չի լինի մի շարք հասցեներում Ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է 

Ընտրացուցակները արժանահավատ չեն․ հարկավոր է քննություն սկսել․ Արտակ Թովմասյան

Քաղաքականություն

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ՝ օրեր առաջ նրա կողմից ընտրացուցակներում հայտնաբերված խախտումների մասին:

-Պարո՛ն Թովմասյան, ընտրություններից առաջ Դուք Ձեր ասուլիսի ընթացքում հայտարարել էիք, որ ընտրացուցակներում բազմաթիվ ընտրակեղծիքներ եք նկատել: Ի՞նչ մեթոդով է Ձեր թիմը կատարել ուսումնասիրությունը, և ինչպիսի՞ կեղծարարությունների մասին է խոսքը:

-Կատարվել է police.am կայքում տարբեր ամսաթվերին տեղադրված (2018թ., 2021թ․ մայիսի 31, 2021թ․ հունիսի 13) ընտրացուցակների տող առ տող համեմատություն։ 2018թ․ կամ 2021թ․ մայիսի 31-ի ցուցակներում մարդկանց տվյալների բացակայության պատճառները քննարկվել են ԱՎՎ աշխատակիցների հետ։ Վերջիններս ասել են, որ որոշ դեպքերում մարդիկ ճշտումներ են մտցրել իրենց անձնական տվյալների մեջ, ինչի պատճառով տարբեր ցուցակներում չեն նույնականացվում։ Դրա համար կիրառվել է հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գնահատել նմանության աստիճանը, գտնել «նմանին», անգամ եթե նրա անվան, ազգանվան, հայրանվան կամ ծննդյան ամսաթվի մեջ փոխվել է, օրինակ, մեկ նիշ: Կա այդպիսի շուրջ 10 հազար դեպք: Ինքնին մտահոգիչ է, որ 3 տարում 10 հազար հոգի կարող էր անձնագրային տվյալ փոխել, սակայն դա ռազմական անվտանգության խնդիր է և ընդհանուր ավելացածների թվի վրա գործնականում չի ազդում: Ավելացած մարդկանց ցուցակը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետական ռեսուրսի տերը, գոյություն չունեցող մարդկանց անուններով, լցոնումներ կատարի։

-Նշել եք, որ 200 000-ից ավելի մարդիկ են հայտնվել ցուցակներում։ Ո՞ւր էին նախկինում այդ մարդիկ և ինչպե՞ս են հայտնվել ցուցակներում:

-Այս հարցը պետք է տալ ցուցակները կազմողին, իսկ իրողությունը կարող է պարզել միայն քննությունը։

-Արդյո՞ք Ձեր նշած խնդրահարույց կետերը գտնվում են իշխանության բարձր օղակների հոգածության ներքո, և դա փո՞րձ է արդյոք՝ ընտրությունների արդյունքերի վրա ազդելու: Այս անբարեհաճ իրավիճակը ընտրակեղծիք կատարելու հնարավորություն է, սակայն փորձ կկատարվի, թե ոչ, կարելի է պարզել ընտրություններից հետո:

-Ընտրություններից հետո, գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, փաստացի ընտրածների ցուցակները բաժանվում են ընտրություններին մասնակցած կողմերին՝ կուսակցություններ, դաշինքներ և այլն: Մեր տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս համեմատել փաստացի ընտրածների ցուցակը ընտրողների ցուցակի հետ և պարզել՝ արդյոք կասկածելի կարգավիճակ ունեցող անձանց անունից ընտրություններին մասնակցություն եղել է, թե ոչ։

-Ինչպե՞ս է լինում, որ միևնույն հասցեում գրանցվում են 100-ից ավելի մարդիկ։ Քանի՞ նման դեպք է արձանագրել Ձեր համակարգի վերլուծությունը:

-2300-ից ավելի հասցեներում գրանցված են 8 հոգուց ավելի մարդ՝ 92 ընտրող, 42 ընտրող և այդպես մինչև 9։ Այդ բնակարաններում ութ հոգուց ավելի ընտրողների ընդհանուր քանակը կազմում է մոտ 4300 հոգի։ Այս երևույթը փաստում է, որ գոյություն ունի պրակտիկա՝ մարդուն գրանցել նրա հետ կապ չունեցող հասցեում։ Ընդհանուր առմամբ՝ կա 411.000-ից ավելի բնակարան և 371.000-ից ավելի տուն։ Դրանցում, օրինակ, մի-մի հոգի ավելի գրանցելով՝ կարող են տասնյակ հազարներով մարդ ավելացնել: Մեր ուսումնասիրության արդյունքները չեն կարող ծառայել ճշգրիտ հաշվարկ կատարելու համար, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցուցակները արժանահավատ չեն։ Իրական պատկերը կարող է պարզել միայն ընտրացուցակում տվյալների ընդգրկման հիմքերի քննությունը։

-Պարո՛ն Թովմասյան, աղաղակող փաստերը Ձեր ձեռքում են։ Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Այս պահին ավելի խորությամբ և մանրամասներով կատարվում են ուսումնասիրություններ և համակողմանի վերլուծություն, հետագայում կհրապարակենք կասկածելի դեպքերի ամբողջական պատկերն արտացոլող և հիմնավորող տեղեկություն:

Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը հրավիրել էր ասուլիս եւ ներկայացրել ընտրական ցուցակներում առկա խնդրահարույց կետեր, մասնավորապես`

1. 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200 հազարից ավելի մարդ, որոնք բացակայում են 2018թ.-ի ցուցակում,

2. Ըստ այդ վերլուծության, եթե քաղաքացին 2018թ․ ընտրություններում գրանցված է եղել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում, ապա 2021 թվականին միայն վարչական շրջանի անունն է փոխվել և նույն քաղաքացին գրանցվել է Ագարակ համայնքի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում։ Հենց այս դեպքերն են, որ կասկածելի շատ են և կազմում են շուրջ 14․000:

3. 2021թ. հունիսի 13-ի ցուցակում կա մոտ չորս հազար մարդ, որոնք բացակայում են արդեն 2021թ. մայիսի 31-ի ցուցակում,

4. 2018թ. ցուցակում կան բնակարաններ (ոչ թե շենք/տուն, այլ բնակարան), որոնցում գրանցված են անգամ 158 կամ 102 կամ 70 կամ 48 և այլ անհավանական մեծ թվով անձինք: 2021թ. հունիսի 13-ի ցուցակում մարդկանց խտությունը մեկ բնակարանում, ինչպես նաև խիտ բնակեցված բնակարանների հասցեները փոխվել են: Ամենախիտ բնակեցված բնակարանների թվերը դարձել են 142 կամ 92 կամ 54 կամ 42 կամ 25:

Աուդիտորների պալատի նոր անդամ է դարձել Պրոֆորում ՍՊԸ-ն Ովքե՞ր և ինչո՞ւ են շարունակում «պղտոր ջրում ձուկ որսալ» «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոն Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները Մովսես Հակոբյանի քրեական գործը քննելուց հրաժարված դատավոր Վաչե Մարգարյանի գրությունը.«Ժողովուրդ»Անիշխանությունը Հայաստանում շարունակվում է. «Ժողովուրդ»«Հրապարակ». «Միգուցե ես մեռնեմ». Կնյազ Հասանովն էդ մարդը չի, որին «իշմար տան»«Հրապարակ». Թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել«Հրապարակ».Ավինյանն անգործ չի մնաԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ավիահարվածներ հասցնել՝ հաջակցություն աֆղանական անվտանգության ուժերին Հայերը բազում դժվարությունների միջով են անցնում. Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Մարդ, ով այսօր պատմություն կերտեց. Գրիշա ԹամրազյանՏոկիո-2020. Մեր ծանրամարտիկներն այսօրվանից սկսած նախապատրաստվում են Փարիզի Օլիմպիական խաղերին. Վիգեն Խաչատրյան Ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ստուգված ահազանգեր ՄԻՊ-ին Դանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12-15 տարեկան երխաների 41 տոկոսը Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ. նախագիծ Անահիտ Սիմոնյանին չեն հասցրել հիվանդանոց տեղափոխել. Նա մահացել է շտապօգնության ավտոմեքենայում Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են. Արշակ Կարապետյանը՝ Փաշինյանին «Տիտանիկի» թանգարանում «սառցաբեկոր» է փլուզվել. կան տուժածներ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք․ ԱԱԾ Երկար ժամանակով ջուր չի լինելու Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան Տունը, որտեղ մեծացել է Կուրտ Կոբեյնը, ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար․ Արթուր Ալեքսանյանը հեգնել է մրցավարությունը Անտառային հրդեհներ` Ադրբեջանում (տեսանյութ) Տոկիո-2020. Պարզապես ես վատ մասնակցեցի. Սիմոն Մարտիրոսյան ՀՀ-ում հրդեհներ են բռնկվելՌուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ ATEME ընկերությունը «Տելեկոմ Արմենիա»-ին կտրամադրի IP հեռուստատեսության նոր պլատֆորմ Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը. «Ժողովուրդ»Բերքը քիչ է, գները կլինեն բարձր. «Փաստ»«Հրապարակ». Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքումԻ՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. «Փաստ»«Հրապարակ».ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ«Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր. «Փաստ»Իտալիայում ավելի քան 800 անտառային հրդեհ է գրանցվել. տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ (տեսանյութ) Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում մարդու արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ են. ՄԻՊ ԱՄՆ-ը խնդրել է 24 ռուս դիվանագետի լքել երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի անտառային հրդեհների արբանյակային լուսանկարները Կարեն Գիլոյանը խոսել է Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին Գազ չի լինի մի շարք հասցեներում Թուրքիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Իրանը պետք է պատասխան տան Mercer Street լցանավի վրա հարձակման համար. Իրանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ Ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում էՆաիրի Սարգսյանն անդամակցության վկայական հանձնեց Շնայդեր Գրուպ ՍՊԸ – ի բիզնեսի զարգացման ներկայացուցիչ Քսենյա ՊողոսյանինԱդրբեջանը Երասխ և Կութ գյուղերի հատվածներում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ