Հայերեն
Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին 

«Ուղտի ականջում քնած». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականությունը Հայաստանի անվտանգային միջավայրի ամենակարևոր բաղադրիչներից է։ Շատ դեպքերում դիվանագիտությանն ավելի առաջնային նշանակություն է վերապահվում, քան, օրինակ՝ ռազմական ներուժին։ Եվ տարիներ շարունակ ակտիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում է հայկական կողմը կարողացել առաջ մղել իր շահերը։ Պատահական չէ, որ արտաքին քաղաքականությունը ծառայել է նաև որպես թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու հիմնական գործիքներից մեկը։ Չենք կարող ասել, թե Հայաստանը միշտ փայլուն դիվանագիտություն է դրսևորել, բայց այն իր կարևոր դերակատարությունն ունեցել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման համար։ Հենց դիվանագիտական ջանքերի արդյունքում է, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Ալիևը խոստովանում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ բողոքում էր, թե միջազգային հանրությունն իրենց թույլ չի տալիս ռազմական գործողություններ նախաձեռնել։ Եվ ուրեմն, այդ ի՞նչ արտաքին փոփոխություններ տեղի ունեցան, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանը համարձակվեց ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի դեմ։ Ու ամենաուշագրավն այն է, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ցեղասպան գործողություններն այդպես էլ չարժանացան այնպիսի միջազգային արձագանքի, որին պետք է արժանանային։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի գործողություններն, ընդհանուր առմամբ, ընկալելի են տարածաշրջանային և գլոբալ խաղացողների կողմից, ինչն աներկբայորեն առաջին հերթին դիվանագիտության դաշտում հայկական կողմի սայթաքումների արդյունք է։ Ինչքան էլ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարի, թե մեր ձախողումները ռազմական են, դիվանագիտական չեն, միևնույնն է, դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Մինչ երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ուշադրությունը գլխավորապես սևեռել էր ներքաղաքական հարցերի, թատերական բեմադրությունների ու հանրային շրջանակների ատելությունը բորբոքելու միջոցով իր իշխանությունը պահելու վրա, թշնամին իր ռազմական հզորությանը զարկ տալու հետ մեկտեղ ահռելի ջանքեր է ներդրել դիվանագիտության ոլորտում։ Պետք է ուշադրություն դարձնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարիներ շարունակ իրենց համատեղ հայտարարություններում հստակ արձանագրել են, թե իրենց համար անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով Արցախյան հիմնախնդրի լուծումը, հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Իսկ հիմա համանախագահները որևէ ծպտուն չեն հանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ու իրագործվող հանցագործությունների առիթով։

Դա էլ բավարար չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատերազմի ավարտից մոտ վեց ամիս հետո նոր հիշում են, որ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել հայ ռազմագերիներին ու հրաժարվում է նրանց վերադարձնել։ Բայց ուշագրավ է, որ համանախագահների՝ առանց այն էլ ուշացած հայտարարության մեջ տեղ չի գտնում անգամ «ռազմագերի» ձևակերպումը, նրանք կոչ են անում ընդամենը վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին։ Աչք է ծակում նաև այն հանգամանքը, որ միջնորդները գեթ մեկ անգամ չեն խոսել պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչներ օգտագործելու մասին։ Չպետք է աչքաթող անել նաև մեկ այլ իրողություն, որ երբ ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իշխանական քարոզչամեքենան փորձեց ներկայացնել, թե այն նաև իրենց աշխատանքի արդյունք է, սակայն իշխանությունները լռության ուխտ են պահում, երբ Բայդենի ուղերձից օրեր անց ԱՄՆ նախագահի վարչակազմը երկարաձգում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Ադրբեջանին, այդ թվում՝ նաև ռազմական։

Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախից զավթված տարածքներում արդեն իսկ հավակնոտ նախագծեր է սկսել իրականացնել, ու ամենաուշագրավն այն է, որ փորձում են այդ ծրագրերին մասնակից դարձնել արտերկրյա բազմաթիվ գործընկերների՝ Հունգարիայով սկսած, Պակիստանով վերջացրած։ Եվ մինչ Արցախից զավթված տարածքներում թուրքադրբեջանական նախագծերի աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են, մեր իշխանությունները ուղտի ականջում քնած են։ Ժամանակին ներդրումների բում խոստացող Փաշինյանը նույնիսկ Հայաստանի զարգացման համար ընդունակ չէ ներդրումներ ներգրավել, ուր մնաց՝ ձեռնամուխ լինի Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած փոքր տարածքի զարգացմանն ուղղված խոշոր նախագծերի իրականացմանը ու դրանում ներգրավի արտաքին գործընկերներին։

Մեծ հաշվով, մեր իշխանություններին միայն ամեն գնով իշխանությունը պահպանելն է հետաքրքրում, դրա համար էլ նրանք սևեռվել են միայն քարոզարշավի վրա։ Չէ՞ որ Փաշինյանի մոտ ցույցեր կազմակերպելը և մեծմեծ խոսելն է գերազանց ստացվում, իսկ թե ինչ վիճակում կհայտնվի դիվանագիտությունն ու երկիրն ընդհանրապես, նրա համար երկրորդական է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան