Հրապարակվել են Ադրբեջանում խոշտանգված ու սպանված մեր 19 գերիների անունները
SocityՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:
Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:
Քաղաքացիական անձինք`
- Էդուարդ Շահգելդյան
- Արսեն Ղարախանյան
- Բենիկ Հակոբյան
- Էլենա Հակոբյան
- Սերժիկ Վարդանյան
- Էլլա Վարդանյան
- Գենադի Պետրոսյան
- Յուրիկ Ասրյան
- Միշա Մովսիսյան
- Անահիտ Մովսիսյան
- Նինա Դավթյան
- Միշա Մելքումյան
Զինծառայողներ`
- Էրիկ Մխիթարյան
- Գագիկ Մկրտչյան
- Արայիկ Պողոսյան
- Վարդգես Ղազարյան
- Յուրի Ադամյան
- Արթուր Մանվելյան
- Նարեկ Բաբայան
Ավելին...