Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են կրակի լիակատար դադարեցման շուրջ
ՄիջազգայինՂրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանին կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը:
Ըստ տեղեկությունների, Տաջիկստանը սկսել է հետ քաշել ռազմական տեխնիկան Ղրղզստանի սահմանից, տաջիկա-ղրղզական սահմանին երթևեկությունը վերականգնվել է: