Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ջո Բայդենի հայտարարությունը
МеждународноеԹուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ։ Ըստ թուրք պատգամավորների՝ այդ հայտարարությունը անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք խստորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ և մերժում ենք այդ «անհիմն զրպարտությունը», որը քաղաքական իմաստով «պատմություն կեղծելուց» բացի այլ իմաստ չունի: Միացյալ Նահանգների նախագահը չունի իրավական և բարոյական իրավունք՝ պատմական հարցերը դատելու համար», – ասվում է բանաձևում:
Բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին վերանայել այդ «սխալ հայտարարությունը»։ Թուրք խորհրդարանականները նաև կոչ են արել Բայդենին «աջակցել տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես թուրքերի և հայերի կյանքը խաղաղության, կայունության և վստահության պայմաններում ապահովելու ջանքերին»:
Ավելին...